Tag Archives: աղավնի

ԳՆԴԱՊԵՏ ԱՂԱՎՆԻՆ

27 Սպտ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար անգլիական բանակի գնդապետի կոչում շնորհվեց… աղավնու: Խոսքը 888 համարը կրող փոստային աղավնու մասին է: Իսկ երբ հանրահայտ թռչունը հոգին ավանդեց, նրան հուղարկավորեցին զինվորական պատիվներով:

pombo-gi-joe

ՆԱԽ ՁԱՅՆԴ ՓՈԽԻՐ

1 Հկտ

Աղավնին պուրակում մի բու է տեսնում և ասում է.

— Այդ որտեղի՞ց ես գալիս, բու:

Բուն պատասխանում է.

— Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ դեպի արևմուտք:

Այսպես պատասխանելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու քահ-քահ ծիծաղել:

Աղավնին նորից է հարցնում.

— Ինչու՞ ես թողել հայրենի տունդ և թռչում ես օտար երկրներ:

— Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզվելի ձայն ունեմ ես:

Եվ բուն ճչում է նորից:

— Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:

— Ինչպե՞ս թե իզուր,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչու՞ ես պետք է մնամ այնտեղ:

— Ախ, բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, այն ժամանակ մինչև վերջ ապրիր քո սեփական տան մեջ:

 

Չինական առակ1411705738_001-ellf.ru

%d bloggers like this: