Tag Archives: ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

1 Օգս

Նույնիսկ աշխարհի իմաստագույն մարդիկ չգիտեն, թե ինչպես երջանիկ դարձնեն տառապյալին, ով, ընդ որում, կարող է լինել երիտասարդ, գեղեցկատես, հարուստ, առողջ ու սիրված: Բայց թափառականներից ամենավերջին թափառականը, ցնցոտիների մեջ սովից ու ցրտից դողահարը, հիվանդը, անտունը, ծերը, խղճուկը, հիմարը, նախանձոտը կարող է զգալ վայրկենական ցնծություն և արբենալ դրանով: Երջանկությունը նույնքան պարդոքսալ է, որքան կյանքը, և նույնքան խորհրդավոր, որքան մահը:KROULI

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

30 Հնվ

… Իրականում ինձ անհրաժեշտ էր ոչ թե ճաշը, այլ շփումը մարդկանց հետ: Պարզապես խելքս թույլ չէր տալիս հասկանալ, որ դա այդպես է: Սակայն չկա ոչ մի մարդկային շփում: Յուրաքանչյուր մարդ միայնակ է ընդմիշտ: Բայց եթե շրջապատված եք քիչ թե շատ պատշաճ ընկերախմբով, դուք կարող եք մոռանալ այդ սարսափելի փաստը բավականին երկար ժամանակ, որպեսզի ձեր ուղեղին հնարավորություն տաք բուժվելու այդ հիվանդության սուր նախանշաններից, այսինքն մտորումներից:

Քանի դեռ մարդու մոտ ինչ-որ բանի նկատմամբ հույզեր են մնացել, սեր կամ վախ կամ էլի ինչ-որ բան, ապա նա չի կարող դրանց նայել հարկ եղածին պես: Ահա թե ինչու բժիշկը չի բուժի սեփական ընտանիքի անդամներին:

«Թմրամոլի օրագիրը» գրքիցAleister_Crowley_abode_of_Chaos

ԱԼԻՍՏԵՐ ԿՐՈՈՒԼԻ

12 Դկտ

Արարեք ցանկալին, և թող դա լինի ձեր միակ օրենքը: Ես արգահատանք եմ տածում օրենքների հանդեպ: Դրանք ինձ համար արգելքների շարաններ են, որոնք խանգարում են խելամիտ վարվել: Քանզի ողջամտությունը փոխզիջում է, ողջամտությունը մեզ հրում է ետ: Իսկ մեր գիտակցության մեջ միշտ էլ կա մի բան, որն արգելում է մտածել նրա մասին, ինչը չի բավականացնում:
Մեր մեջ ասած, յուրաքանչյուր մարդ վերջին հաշվով անբնական է, քանի որ նա բացառիկ է: Մենք միշտ նվազագույնը երկուսով ենք: Նա, ով զգում է և նա, ով գիտի, միշտ չէ, որ միևնույն մարդն են: Նույնիսկ մարդկանցից ամենաիմաստունները չգիտեն, թե ինչպես կարելի է երջանկացնել տառապյալին, որը միևնույն ժամանակ կարող է լինել երիտասարդ, գեղեցիկ, հարուստ, առողջ ու սիրված: Մեր դժբախտությունների կեսից ավելին կատարվում են այն պատճառով, որ մենք խոստովանում ենք դրանց գոյությունը: Այդ պատճառով էլ եթե մենք մոռանանք, որ դրանք կան, ապա այդ դժբախտություններն իսկապես կդադարեն գոյություն ունենալ:

%d bloggers like this: