Tag Archives: Ալիմ Այդամակ

ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ՈՒ ԱՎԱԶԱԿԸ

16 Հնս

Կա մի լեգենդ այն մասին, որ Հովհաննես Այվազովսկու հարսանիքի օրը նրա կնոջ առաջ ծունկի է իջել Ղրիմի Ռոբին Հուդը` հայտնի ավազակ Ալիմ Այդամակը: Ըստ այդ պատմությունների, Այդամակը հաճախ էր այցելում նկարչին, դիտում էր նրա կտավները, երկար զրուցում էին: Մի անգամ էլ, երբ նա կրկին Այվազովսկու տանն էր, տեղեկացավ, որ ծովանկարիչը պատրաստվում է ամուսնանալ:
Եվ ահա պսակադրության օրը դեպի եկեղեցի գնացող կառքերի շարանը կանգնեցնում են մի խումբ հեծյալ կողոպտիչներ: Հյուրերը խուճապի են մատնվում, նրանց թվում է, թե եկել են իրենց թալանելու: Բայց այդ պահին առաջ է գալիս ավազակախմբի պարագլուխը, ցատկում է ձիուց, ծնկի է իջնում Աննա Սարկիսովնայի առաջ և նրան է հանձնում հարսանեկան նվերը` մի թանկարժեք արևելյան թիկնոց:

pizap.com14974793194601

%d bloggers like this: