Tag Archives: ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

8 Օգս

Հատկապես ցանկությունն է, որ մեզ ստիպում է առավելագույնս տառապել: Երբ այն ծնվում է, մենք մեզ տեսնում ենք երկդիմի. կամ ձգտում ենք չմտածել դրա մասին, կամ բավարարում ենք այն: Սակայն մեր ուժերից վեր է կրել ցանկությունը, որ որոշակի ժամանակահատվածում մնացել է անփոփոխ ու չբավարարված: Համեմատության համար ասեմ` ինչպես որ որոշակի ջերմաստիճանի դժվար է դիմանալ մի քանի րոպեից ավելի, այդպես էլ որոշակի ցանկությունների չես դիմանա նույնիսկ մի քանի ժամ:

«Ես և նա» գրքիցmoravia

ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՎԻԱ

8 Նյմ

Ժամանակակից աշխարհը կառուցված է այնպես, որ ոչ ոք չի կարող զբաղվել նրանով, ինչ ինքն է ցանկանում, այլ ընդհակառակն, պիտի անի այն, ինչին ձգտում են ուրիշները: Մշտապես բոլորը մատնացույց են անում փողը. դրանից է կախված և այն, ինչ մենք անում ենք, և այն, ինչ մեզնից ներկայացնում ենք, ինչ ուզում ենք լինել, մեր աշխատանքը, մեր ամենաբաղձալի երազները, նույնիսկ հարաբերությունները նրանց հետ, որոնց մենք սիրում ենք:
Մենք բոլորս նման ենք իրար: Նպատակին տանող հազարավոր միջոցներից միշտ բնազդաբար ընտրում ենք ամենավատը:moravia653 2

%d bloggers like this: