Tag Archives: ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

ԳՐՈՂԸ ՈՐՈՆՈՒՄ ԷՐ ԳՐՈՂԻՆ

28 Հնս

1926 թվականին Ագաթա Քրիստիի ամուսինը խոստովանեց, որ դավաճանել է նրան ու ապահարզան պահանջեց: Այդ դեպքից հետո դետեկտիվ վեպերի հանրահայտ հեղինակը հանկարծ անհետացավ: Մեկ-երկու օր անց գտան նրա լքված ավտոմեքենան ու հագուստները: 10 օր շարունակ հարյուրավոր ոստիկաններ և հազարավոր կամավորներ որոնում էին Ագաթա Քրիստիին և վերջապես նրան գտան մի փոքրիկ հյուրանոցում, ողջ և առողջ: Ի դեպ, հյուրանոցում նա գրանցվել է ամուսնու սիրուհու անունով: Հետո խոսում էին, թե իբր դժբախտ կինը փորձել է այդպես վրեժ լուծել անհավատարիմ կողակցից` մտածելով, թե իրավապահները վերջինիս կկասկածեն սպանության մեջ:
Բայց այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ Քրիստիին այդ օրերին որոնում էր նաև մեկ ուրիշ գրող` հանրահայտ Շերլոք Հոլմսի կնքահայր Արթուր Կոնան Դոյլը: Միայն թե նա այս անգամ ոչ թե դիմել էր դեդուկտիվ մեթոդի օգնությանը, այլ պարզապես վերցրել էր Ագաթա Քրիստիի ձեռնոցը և այն տարել էր գուշակուհու մոտ…

pizap.com14985297433981

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

5 Հնվ

Մարդը, որին նախանձում ես (իսկապես նախանձում ես), նա չէ, ով ավելի մեծ բաների է հասել, քան դու: Մարդը, որին նախանձում ես, նա է, ով իր էությամբ քեզնից լավն է: Եթե դու ճահճի մեջ ես, ատում ես նրան, ով աստղերի մեջ է:Agate-Kristi-let-izvestne

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

17 Սպտ

Կարծում եմ, կյանքում չկա ավելի հուզիչ բան, քան ձեր սեփական երեխան, ով ժամանակի ընթացքում ձեզ համար վերածվում է առեղծվածորեն նոր մարդու: Դուք դարպասն եք, որի միջոցով նա աշխարհ է դուրս գալիս, և որոշակի ժամանակահատվածի ընթացքում թեզ թույլատրված է հոգ տանել նրա համար, ինչից հետո նա ձեզ լքում է և լիովին փթթում է արդեն ձեզնից անջատ, սեփական կյանքում: Դա կարծես անծանոթ մի տնկի է, որը տուն եք բերել, տնկել եք ու անհամբերությամբ սպասում եք, թե նրա վրա ինչեր կաճեն:vysadka_8

ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻ

19 Հնվ

Ոչ ոք չի կարող վերադառնալ այն նվիրական վայրեըը, որոնք ապրում են հիշողության մեջ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ այնտեղ ոչինչ չի փոխվել, իսկ դա, իհարկե, անհնար է, դուք այդ բոլորը դիտում եք արդեն ուրիշ աչքերով: Այն, ինչ եղել է` արդեն եղել է: «Ճամփաները, որոնք անցել եմ, այլևս չեմ անցնի»:

Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել: Քանի դեռ դուք այդ բանը չեք արել, ամեն բան ձեր հիշողության մեջ կենդանի կմնա: Եթե դուք կրկին հայտնվեք այնտեղ` ողջը կխորտակվի:

«Ինքնակենսագրություն»agatha-christie

%d bloggers like this: