Tag Archives: Աբրահամ Լինքոլն

ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ

11 Սպտ

Մի անգամ Աբրահամ Լինքոլնը հրաման արձակեց մի քանի զորամիավորումների գտնվելու վայրը փոփոխելու մասին: Պաշտպանության նախարար Էդվին Սթենթոնը հասկանալով, որ նախագահը սխալ է թույլ տվել, հրաժարվեց կատարել հրամանը, իսկ բանագնացին ասաց, որ Լինքոլնը հիմար է: Այդ մասին անմիջապես հայտնեցին Լինքոլնին:
— Եթե Սթենթոնն ասում է, որ ես հիմար եմ, ուրեմն հավանաբար այդպես էլ կա, քանի որ նա հազվադեպ է սխալվում,- պատասխանեց նախագահը, իսկ այնուհետև չեղարկեց հրամանը:

6

ՖՈՏՈՄՈՆՏԱԺԻ ՆԱԽԱՀԱՅՐԸ

14 Հլս

Ֆոտոմոնտաժի սիրահարներին հարկ է գիտենալ, որ այդ երևույթն իրականում հարյուրամյակի պատմություն ունի: Օրինակ, ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի հայտնի դիմանկարում Լինքոլնին է պատկանում միայն նրա գլուխը: Մնացած ամեն բան վերցված է նախկին փոխնախագահ Ջոն Քելհունի դիմանկարից: Մոնտաժի հեղինակը ընդամենը մեկ դրվագ է փոփոխել: Լինքոլնի ձախ ձեռքի տակ իր ստորագրած հրամանագրերն են, իսկ Քելհունը պահում է իր հեղինակած փաստաթղթերը: Սա էլ հավանաբար արվել է պատմական արժանահավատության համար:

lincoln_01

ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ ՆԱՄԱԿԸ ՀՈՐԱՑԻՈ ԳՐԻԼԻԻՆ

21 Հկտ

Հարգարժան Հորացիո Գրիլիին
Վաշինգտոն, 2 օգոստոսի, 1862 թ.
Թանկագին պարոն
Ես հենց նոր կարդացի ամսի 19-ին ինձ ուղղված Ձեր նամակը, որ տպագրվել է «Նյու Յորք Տրիբունում»։ Եթե այն պարունակեր թեկուզ մեկ նախադասություն կամ մեկ փաստ, որը կարողանայի հերքել, ես երբեք չէի առարկի նրա դեմ։ Եթե այն պարունակեր թեկուզ մեկ ակնարկ անօրինական միջամտությունների վերաբերյալ, ես երբեք հանդես չէի գա նրա դեմ։ Եթե նրանում հնարավոր լիներ որսալ անհամբերության կամ բռնակալության գեթ մեկ նոտա, ես կանտեսեի դրանք կամ դուրս կշպրտեի մտքիցս հին ընկերոջս հանդեպ ունեցած հարգանքի պատճառով (ընկերոջ սիրտը միշտ անսխալ է գործում)։
Ինչ վերաբերում է քաղաքականությանը, որը, ինչպես Դուք թույլ եք տալիս նկատել, «ես կարծես վարում եմ», ապա ուզում եմ ասել, որ այս առթիվ ես մտադիր չեմ որևէ անճշտություն կամ թյուրըմբռնումներ հանդուրժելու։ Ես պահպանում եմ միությունը, իսկ դրա ամենակարճ ճանապարհը Սահմանադրությունն է։ Որքան շուտ վերականգնվի մեր ազգային հեղինակությունը, այնքան ավելի արագ միությունը միություն կդառնա, այսինքն կրկին կդառնա այնպիսին, ինչպիսին եղել է։ Եթե կան մարդիկ, ովքեր դեմ են այդ միությանը, ապա ես չեմ համաձայնվի նրանց հետ գոնե այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերացրել ստրկությունը։ Այս պայքարում իմ գլխավոր խնդիրը միությունը փրկելն է։ Սա բնավ էլ չի նշանակում, որ ես պայքարում եմ հանուն ստրկությունը փրկելու կամ վերացնելու։ Եթե ինձ հաջողվեր միությունը պահել՝ ոչ մի ստրուկի ազատություն չտալով, ապա ես կանեի դա։ Եվ եթե միությունը փրկելու համար ես ստիպված պիտի լինեմ ազատություն շնորհել բոլոր ստրուկներին, ապա հավատացնում եմ, որ ես դա էլ կանեմ։ Այն ամենը, ինչ ես անում եմ ստրկության և մաշկի գույնի առնչությամբ, անում եմ միայն այն պատճառով, որ հավատում եմ՝ դա կփրկի միությունը, իսկ եթե ես ինչ-որ բանից հրաժարվում եմ, ապա հրաժարվում եմ միայն այն պատճառով, որ հավատում եմ՝ դա կարող է փրկել միությունը։ Ես քիչ կգործեմ այնտեղ, որտեղ կարող եմ խանգարել միությանը, իսկ որտեղ կարող եմ օգնել նրան, ես կլինեմ եռանդուն ու ջանադիր։ Ես կփորձեմ ուղղել սխալները, եթե դրանք ապացուցվեն, և կհամաձայնեմ ուրիշ տեսակետների հետ, եթե դրանք ճիշտ դուրս գան։
Այսպիսին է իմ նպատակը՝ ըստ իմ պաշտոնական տեսակետի։ Իսկ որպես մարդ՝ ես հավատարիմ եմ իմ այն դիրքորոշմանը, որ յուրաքանչյուր մարդ ամենուր ազատ կարող է լինել։
Հարգանքներով՝ Ա. Լինքոլն:

%d bloggers like this: