Պահոց | ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ RSS feed for this section

ԵՐԿԱԹ ՈՍԿՈՒ ԴԻՄԱՑ

19 Օգս

1813 թվականին Նապոլեոնի դեմ պատերազմի ժամանակ Պրուսիայի արքայադուստր Մարիանան բանակի կարիքները հոգալու համար առաջարկեց ոսկե իրերն ու զարդերը փոխանակել համանման երկաթե իրերով, որոնց վրա հետևյալ մակագրությունը կար. «Gold gab ich für Eisen» («Կտամ ոսկին երկաթի փոխարեն»): Այդ առաջարկն անմիջապես լայն արձագանք գտավ, և շուտով երկաթե զարդ կրելը համարվեց հայրենասիրական դրսևորում: Ի դեպ, հենց նույն շրջանում էլ ծնունդ առել նաև գերմանական հայտնի շքանշանը` «Երկաթե խաչը»:

0_67217_b223daa1_XL

 

ՊԱՍԿՎԻԼԻ ԾՆՈՒՆԴԸ

19 Օգս

Հռոմում, Պիացցա Նավոնայի մերձակայքում մի հնագույն քանդակ կա, որն առավելապես հայտնի է Պասկվինո (Pasquino) անվամբ: 16-րդ դարից ի վեր մարդիկ այս քանդակի պատվանդանին սկսեցին անանուն թռուցիկներ ու գրություններ փակցնել: Հենց այդ ավանդույթն էլ ծնունդ տվեց «պասկվիլ» բառին, որը մեր օրերում նշանակում է պարսավագիր, ծաղրական բնույթի երկ:

pasquino-1

ԵՐԱԶԻ ԵՐԳԸ

9 Օգս

«Բիթլզի» մենակատար և երգահան Փոլ Մաքքարթնին մի անգամ պատմել է, որ հանրահայտ «Yesterday» երգն առաջին անգամ հնչել է իր երազի մեջ: Արթնանալով, նա անմիջապես նստել է դաշնամուրի առաջ, կատարել է երաժշտությունը, ապա նոտագրել է: Բայց դրանից հետո ամիսներ շարունակ այցելում էր երաժշտության ոլորտի իր ծանոթներին և հարցնում էր, թե նրանք արդյոք լսե՞լ են այդ մեղեդին` մտավախություն ունենալով, որ միգուցե դարձել էր կրիպտոմնեզիայի զոհը: Վերջնականապես համոզվելով, որ երաժշտությունն իրենն է, Մաքքարթնին ու Ջոն Լենոնը միասին հորինում են երգի բառերը:

pizap.com15021420125931

Արթուր Միլլերը Երևանում

8 Օգս

Ամերիկացի հանրաճանաչ գրող, դրամատուրգ Արթուր Միլլերը, որին շատերը ճանաչում են որպես Մերիլին Մոնրոյի նախկին ամուսին, մի անգամ եղել է նաև Հայաստանում: Այս մասին, ցավոք, քիչ բան է հայտնի: Բայց 1967 թվականին նա իր կնոջ` ճանաչված լուսանկարիչ Ինգա Մորատի հետ հյուրընկալվել է Երևանում: Զույգը հանգրվանել է «Արմենիա» հյուրանոցում: Տեղեկություններ կան, որ Միլլերն այստեղ մասնակցել է իր երկու` «Սալեմյան կախարդներ» և «Տեսարան կամրջից» պիեսների ներկայացումներին: Իսկ այցի ամենավառ պահերը անմահացրել է Ինգան` իր լուսանկարչական ապարատով: Ահա դրանցից երկուսը:

Հովիկ Չարխչյան

USSR. 1965. Aram KHACHATURIAN, the composer, with his wife.

միլերի կնոջ նկարածը 1967

ՆԵՏԵՑ ՋՈՒՐԸ

8 Օգս

994 թ. ամռանը ՌԴ նախագահ Բորիս Ելցինը մեկնել էր Կրասնոյարսկ: Այնտեղ նրա համար Ենիսեյ գետի վրա շոգենավով զբոսանք կազմակերպեցին: Այս նավարկության ժամանակ նախագահի մամլո քարտուղար Վյաչեսլավ Կոստիկովը սկսեց անհամ կատակներ անել, ինչը զայրացրեց նախագահին: Ելցինն իր թիկնապահներին հրամայեց Կոստիկովին նետել ջուրը: Հրամանն անմիջապես կատարեցին:

Converted_15871

ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

6 Օգս

Պարզվում է, դերասան Նիկոլաս Քեյջի իսկական ազգանունը Կոպպոլա է, այսինքն հանրաճանաչ ռեժիսոր Ֆրենսիս Կոպպոլայի ազգականն է: Բայց իր դերասանական կարիերայի հենց սկզբից Նիկոլասն ընտրեց Քեյջ կեղծանունը, որպեսզի չշահարկի նշանավոր բարեկամի հետ կապը և սրա հետ մեկտեղ ապացուցի, որ հաջողության է հասնելու բացառապես իր տաղանդի, այլ ոչ թե ազդեցիկ հովանավորի շնորհիվ: Եվ հասավ: Նիկոլաս Քեյջը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Դրանցից ընդամենը երեքի ռեժիսորն է Ֆրենսիս Կոպպոլան:

635932665636472170-317910928_Cage Photo 4

ՄԱՀՎԱՆ ՕՊԵՐԱՆ

6 Օգս

Հետաքրքիր ու զարմանալի բան են զուգադիպությունները, թեև լինում են նաև ցավալի զուգադիպություններ: Ահա դրանցից մեկը: 1911 թվականին ավստրիացի դիրիժոր Ֆելիքս Մոթլը կաթված ստացավ ելույթի ժամանակ, երբ հնչում էր Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան: 10 օրանց նա վախճանվեց: 1968 թվականին բեմի վրա կաթվածից հանկարծամահ եղավ գերմանացի դիրիժոր Յոզեֆ Կեյլբերթը: Այդ պահին ևս ներկայացվում էր Վագների նույն ստեղծագործությունը:

1106

ՀԱՇՎԵՆԿԱՏ ՄԱՀԸ

6 Օգս

Աշխարհի ամենախորամանկ դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը` Շառլ-Մորիս դը Թալեյրանը, որ կարող էր ծառայել տարբեր իշխանությունների, կաշառքներ վերցնել օտար պետություններից ու ինտրիգներ հյուսել ողջ Եվրոպայում, ցանկացած փոփոխության պարագայում չէր դավաճանում միայն մի սկզբունքի` մշտապես հոգալ սեփական շահի մասին:
Պատմում են, որ երբ նրա մահվան լուրը տարածվեց, գտնվեցին մարդիկ, ովքեր տարակուսանքով հարցրեցին.
— Թալեյրանն է մահացել: Տեսնես նրա ինչի՞ն էր դա պետք:

57

ՆՇԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԱԿԸ

3 Օգս

Ռուսները աֆղանական պատերազմի մասին ֆիլմ էին նկարահանում` «9-րդ վաշտը»: Տեսարաններից մեկի համար ավանակ էր պետք: Նկարահանող խումբը դիմեց Յալթայի գազանանոցին` բացատրելով, որ իրենց այնպիսի կենդանի է անհրաժեշտ, որը չի վախենա տեսախցիկից և բարձր ձայներից: Գազանանոցի աշխատակիցներն անմիջապես առաջարկեցին Լյուսիա անունով ավանակին: Պարզվեց, որ շուրջ 40 տարի առաջ հենց նա է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում` ծառայություններ մատուցելով Շուրիկին: Ավանակին կրկին նկարեցին: «9-րդ վաշտը» ֆիլմում նա իրեն դարձյալ հրաշալի դրսևորեց:

Alexander Demyanenko in film "Kidnapping Caucasian Style" by Leonid Gaidai.

ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾԸ

3 Օգս

Ազգային բարերար, գործարար Հրայր Հովնանյանը 1992 թվականի օգոստոսի 14-ին իր 5 ընկերների հետ սեփական զբոսանավով նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում, երբ փոթորիկ բռնկվեց: 37 մետր երկարությամբ և 10 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվեց: Հովնանյանին ու մյուսներին հրաշքով հաջողվեց մի կերպ իրենց նետել փրկարար մակույկի մեջ, երբ սկսվեց նրանց երկրորդ ոդիսականը: Կատաղի ալիքների հետ նրանց շրջապատեցին ոչ պակաս կատաղի շնաձկները: Չորսուկես ժամ նավաբեկյալները պայքարեցին տարերքի դեմ, մինչև որ տեղ հասան ամերիկյան սահմանապահ ուժերի 2 ուղղաթիռները և փրկեցին նրանց:

cheeki-1

ՍԻՐՈ ԵՐԱԿԸ

2 Օգս

Ինչու՞ են մարդիկ մատանին կրում հենց մատնեմատին: Այս ավանդույթը գալիս է հին եգիպտացիներից, ապա փոխանցվել է հույներին ու հռոմեացիներին: Միջնադարում ոմանք փորձեցին դրա համար բացատրություն գտնել: Համաձայն նրանց վարկածի, հատկապես այդ մատով է անցնում «vena amoris»-ը` սիրո երակը և գնում է ուղիղ դեպի սիրտ:

1467312343_kolca

ՄԱՏԻՍԻ «ՆԱՎԱԿԸ»

2 Օգս

1961 թվականին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում տեղ զբաղեցրեց Անրի Մատիսի «Նավակ» կտավը: Միայն ցուցադրման 47-րդ օրը ինչ-որ մեկը նկատեց, որ կտավը կախված էր գլխիվայր:

2ff8bedaadc63842c244dc14afe1eceb

 

ՌԱԲԼԵԻ ԹՈՒՅՆԸ

2 Օգս

Ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռաբլեն ուզում էր Լոնդոնից Փարիզ մեկնել, բաց փող չուներ: Այդ ժամանակ նա երեք փոքրիկ փաթեթ պատրաստեց և նրանց վրա գրեց. «Թույն թագավորի համար», «Թույն թագուհու համար» և «Թույն արքայազնի համար»: Հետո դրանք դրեց հյուրանցի համարում, տեսանելի տեղում: Շատ չանցած այդ մասին իմացավ հյուրանոցի տերը և հայտնեց ոստիկանությանը: Ռաբլեին անմիջապես ձերբակալեցին և զինված պահակախմբի ուղեկցությամբ տարան ուղիղ Ֆրանսիայի միապետ Ֆրանցիսկ Առաջինի մոտ, որ սա որոշի գրողի ճակատագիրը: Պարզվեց, փաթեթներում շաքարավազ էր, որը Ռաբլեն կուլ տվեց բոլորի ներկայութամբ, իսկ հետո թագավորին (որի հետ մտերիմներ էին) պատմեց, թե ինչպես լուծեց Փարիզ հասնելու հարցը:

2

ԵՐԿՈՒ ԴՐՎԱԳ «1984» ՎԵՊԻ ՄԱՍԻՆ

1 Օգս

Ջորջ Օրուելը ժամանակին հաղորդավար է աշխատել BBC-ում: Խմբագրության թռուցկաժողովները տեղի էին ունենում 101-րդ սենյակում: Դրանք երբեմն այնքան ձանձրալի ու տանջալիորեն երկար էին, որ հետագայում իր «1984» գրքում հեղինակը հենց այդ համարն է տվել կտտանքների սենյակին:
Նույն վեպում մի բանաձև կա` «Երկու անգամ երկու հավասար է հինգի»: Հեղինակի խոստովանությամբ, այդ գաղափարը նրա գլխում ծնվել է, երբ լսել է «Հնգամյակը չորս տարում» սովետական կարգախոսը:

1984

ՆՇԱՆԱԲԱՆԻ ԳԱՂՏՆԻՔԸ

1 Օգս

Իսպանական Սևիլիայի դրոշի վրա կարելի է տեսնել նշանաբան, որն ավելի շուտ գլուխկոտրուկ է հիշեցնում: Այնտեղ գրված է` NO8DO: Առաջին հայացքից շփոթության է մատնում կենտրոնի 8-ը, որն իրականում թիվ չէ, այլ մետաքսի կծիկ, որին իսպանացիներն անվանում են madeja: Ստացվում է «No madeja do» արտահայտությունը, որը հնչում է ճիշտ այնպես, ինչպես «No me ha dejado» նախադասությունը: Իսկ սա թարգմանվում է` «Դու ինձ չես լքել»: Ըստ լեգենդի, այդ բառերը քաղաքին է նվիրել Ալֆոնսո X Իմաստունը այն բանից հետո, երբ նրա որդին ցանկացավ ապստամբել հոր դեմ, սակայն Սևիլիան հավատարիմ մնաց իր արքային:

Imprimir

ԿՈՒՅՐ ԶՈՐԱՎԱՐԸ

31 Հլս

Չեխերը ազգային հերոս ունեն` Յան Ժիժկան: Այս զորավարը մի աչքից կույր էր: 15-րդ դարի սկզբին, երբ երկրում ներքին կռիվներ էին, նա զրկվեց նաև երկրորդ աչքից: Բայց դրանից հետո էլ շուրջ 3 տարի ղեկավարում էր բանակը և ոչ մի ճակատամարտում պարտություն չկրեց: Հենց այդ մարդն էր, որ կտակեց իր մաշկը քաշել թմբուկի վրա, որ նույնիսկ մահից հետո կարողանա ոգևորել իր զինվորներին:

36287_original

ՄԵՂՈՒՆԵՐԻ ՄԱՍԻՆ

31 Հլս

«1961 թ. Թուրքիայի տարածքում գտան յոթհազարամյա մի քաղաք, և այդ քաղաքում բնակարանների ու տաճարների պատերին հայտնաբերվեցին որմնանկարներ, որոնք պատկերում էին ոչ միայն մեղուների, այլև շրջանակ` մեղրաբջիջներով: Ուրեմն ոչ թե եգիպտացիները, այլ ուրիշնե՞րն են առաջինը ընտելացրել մեղուներին: Իսկ գուցե հայե՞րը:
Հայաստանում կա մի շրջան, որ կոչվում է Մեղրի: Որոշ գիտնականներ գտնում են, որ հատկապես այստեղ է եղել մեղուների ընտելացման գլխավոր և առաջին կենտրոնը: Համենայն դեպս, ստույգ հայտնի է, որ հին հայկական Ուրարտու թագավորությունում մեղրը շատ տարածված ուտելիք էր: Բացի այդ, մեղուները նաև պաշտպանում էին իրենց տերերին. կան տեղեկություններ, համաձայն որոնց հայերը անկախության համար մղվող իրենց պայքարում օգտագործում էին մեղուներին, որոնք հարձակվում էին թշնամու վրա ու նրանց փախուստի մատնում»:
Յուրի Դմիտրիև
«Մարդը և կենդանիները» գրքից

3121

ԱՆՁՐԵՎԻ ՄԱՐԴԸ

29 Հլս

Ամերիկյան հրաշալի մի ֆիլմ կա` «Անձրևի մարդը»`Դասթին Հոֆմանի անզուգական կատարմամբ: Բայց երևի քչերը գիտեն, որ ֆիլմի գլխավոր հերոսն իսկապես ունեցել է իր նախատիպը: Նրա անունն էր Կիմ Պիկ` ֆենոմենալ հիշողությամբ մի մարդ, որ կարողանում էր մտապահել ընթերցած ինֆորմացիայի 98 տոկոսը: Պիկը աուտիզմով չի տառապել, ինչպես կինոնկարում է, փոխարենը ունեցել է բնականից մեծ գլուխ` ուղեղային վնասվածքով: Ասում են, որ ապշեցնում էր հատկապես նրա ընթերցանության տեխնիկան: Աջ աչքով նա կարդում էր աջ էջը, իսկ ձախով` ձախը: Արդյունքում գրքի բացվածքի ընթերցումը տևում էր 8-10 վայրկյան:

pizap.com15012038965831

ՈՐ ԱՎԵԼԻ ԱՐԱԳ ԼԻՆԻ

28 Հլս

Սեմյուել Մորզեն մինչև 34 տարեկանը զբաղվում էր գեղանկարչությամբ և երբևէ չէր հրապուրվել տեխնիկայով: 1825 թվականին փոստատարը նրան հանձնեց հոր նամակը, որտեղ գրված էր, որ նրա կինը մահամերձ է: Մորզեն անմիջապեց լքեց Վաշինգտոնը և ճանապարհ ընկավ դեպի Նյու-Հեյվեն, ուր նրա ընտանիքն էր ապրում, բայց մինչև տեղ կհասներ, կնոջն արդեն հուղարկավորել էին: Այդ ցավալի դեպքը Մորզեին ստիպեց մտածել մեծ տարածության վրա տեղեկություններն ավելի արագ հաղորդելու խնդրի շուրջ: Արդյունքում 1838 թվականին ծնունդ առան Մորզեի այբուբենն ու էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը:

pizap.com15011146138491

ԵԹԵ

28 Հլս

Հայտնի է, որ «լակոնիկ» բառն առաջացել է հին հունական Լակոնիա երկրամասի անունից, որտեղ գտնվում էր նաև Սպարտա քաղաքը: Այստեղի բնակիչներն առանձնանում էին դիպուկ և հակիրճ խոսքով: Ասվածի դասական օրինակ է համարվում պատմությունը` կապված Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ Երկրորդի հետ: Թագավորը շրջապատում է Սպարտան և վերջնագիր է հղում նրանց, որտեղ ասվում էր. «Անհապաղ հանձնվեք, որովհետև եթե ես ուժով նվաճամ Սպարտան, կոչնչացնեմ բոլոր բնակիչներին, իսկ քաղաքը հողին կհավասարեցնեմ»: Այս նամակին սպարտացիները պատասխանեցին մեկ բառով. «Եթե»:

300_spartancev_02

%d bloggers like this: