Archive | ՄՏՔԵՐ ՈՒ ԽՈՀԵՐ RSS feed for this section

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22 Սպտ

Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:img_1804_ts1323253335

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

22 Սպտ

Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է: Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:aghasi-ayvazyan-600x372

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

22 Սպտ

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ, որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ, որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:hrant_2

ՄՏՔԵՐ

20 Սպտ

Մարդկային հիշողությունն, ինչպես լուսարձակը, լուսավորում է առանձին պահերը՝ շուրջը թողնելով անհաղթահարելի խավար:
Աննա Ախմատովա

Մակեդոնացի Անտիգոնոս Բ արքան, նահանջելով թշնամու ճնշման ներքո, ասաց. «Ես չեմ փախչում, այլ հետապնդում եմ իմ շահը, որ հիմա իմ թիկունքում է»:

Դեռ ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ետ գնի իր անցյալը:
Բայեր Գրիլս

Ես միշտ վախեցել եմ, որ պիտի 20 տարի շարունակ թփթփացնեմ աշխարհի ուսին, ու երբ վերջապես նա շրջվի, կմոռանամ, թե ինչ էի ուզում ասել:
Թոմ Ուեյթս

«Ամեն բան կարող է պատահել». ահա սրանք են ամենաճշմարիտ բառերը:
Կլայվ Բարկեր

Բոլոր դժբախտությունները երկու դեղամիջոց ունեն՝ ժամանակն ու լռությունը:
Ալեքսանդր Դյումա

Կյանքն այն չէ, ինչ կատարվում է: Կյանքն այն է, թե ինչպես եմ ես վերաբերվում կատարվածին:
Ալեսանդր Դերկաչ

Ամեն մեկն իր արհեստն ունի: Մեկը գրում է, մեկը ցանում է, մեկն էլ Աստծուն է պարսավում:
Կառլո Գինզբուրգ

Կյանքի նպատակը նպատակային կյանքն է:
Ռոբին Շարմա

Այն ամենը, ինչ արել ենք միայն մեզ համար, մեռնում է մեզ հետ միասին: Այն, ինչ արել ենք ուրիշների համար, մնում է ընդմիշտ:
Ալբերտ Փայք

Օպտիմիստն ասում է. «Բաժակը կիսով լիքն է»:
Պեսիմիստն ասում է. «Բաժակը կիսով դատարկ է»:
Ռացիոնալիստն ասում է. «Բաժակը կրկնակի ավելին է, քան անհրաժեշտ է»:
Թոմաս Կատկարտ

Աղջիկները միշտ ասում են՝ «Երբ ես ամուսնանամ», իսկ տղամարդիկ ասում են՝ «Եթե ես ամուսնանամ»:
Էլիզաբեթ Գասկել

Ճանապարհին ընկած քարը կարող է ունենալ ամենաբարի մտադրությունները, բայց ամեն դեպքում նրամ պետք է մի կողմ նետել:
Էթել Վոյնիչ

Նորությունների բացակայությունն արդեն լավ նորություն է:
Սավակո Արիյոսի

Օձից կծածը պարանից էլ է վախենում:
Լաուրա Սանդի

Դու հավատում ես ինձ: Ես հավատում եմ քեզ: Ուրեմն ինչու՞ դու չես հավատում մեզ:
Ալեքս Դուբաս1604

ԷՄԻ ԲԵՆՔՍ

19 Սպտ

Մարդը, ով մշտապես քննադատում է ուրիշներին, և մարդը, ով անընդհատ կշտամբում է ինքն իրեն, առնչվում են այլ մարդկանց հետ՝ հենվելով հարաբերություններ կառուցելու հին սխեմաների և անցյալից եկող պատկերացումների վրա: Նման մարդկանց հետ շփվելիս դուք կարող եք ձեզ «անտեսանելի» զգալ: Գնահատիչ դատողությունը նման է թանցր մշուշե վարագույրի, որը ձեզ բաժանում է իրարից՝ հնարավորություն չտալով ավելի լավ զննել միմյանց:

s17317205

ԽԻՂՃԸ

11 Սպտ

Ինչքան ավելի բարդ է անհատի ներքին աշխարհը, այնքան բազմազան են մարդու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, այնքան ավելի մեծ պահանջ ես զգում հավասարակշռել քո հոգու աշխարհը և լինել ինքնավար անձ: Եվ մարդը սկսում է ինքն իրեն դատել, ինքն իրեն գովաբանել, գնահատանք տալ իր գործած արարքներին, խորհուրդներ տալ, կարգ ու կանոն հաստատել իր ներքին տնտեսության մեջ, դաստիարակել ինքն իրեն: Եվ նա համոզվում է, որ այնտեղ՝ իր ներսում, կա ինչ-որ մի հզոր ու խորհրդավոր ուժ, որը ինքն իրենից օրենք է ներկայացնում: Կա խիղճ:

ԱՎԳՈՒՍՏՍ ՄԻԼԹՍ

b_378623

ԱԴԱՄ ԲՐԱՈՒՆ

11 Սպտ

Երիտասարդության գլխավոր ուժն այն է, որ դու չունես կյանքի փորձ ու չգիտես՝ ինչն անել իրականում և ինչը՝ ոչ: Մարդիկ սիրում են ընդգծել կենսական իմաստության արժեքը, բայց փորձառու մարդը հիշում է նաև այն, որ որոշ բաների հասնելը դյուրին չէ, իսկ որոշներին էլ՝ պարզապես անհնար է: Երիտասարդներն այդ իմացությամբ ծանրաբեռնված չեն:35113_molodye_bogatye_ustremlennye-lyudi_1600x1200_www-getbg-net

ՄԱՐԳԱՐԵՏ ԷՏՎՈՒԴ

6 Սպտ

Կյանքը կարելի է ըմպել երկու տարբեր գավաթներից: Նրանցից մեկի վրա գրված է «ոչ», մյուսի վրա՝ «այո»: Հավանաբար այդ երկու բաժակներն էլ լցված են միևնույն բանով, սակայն համերը խիստ տարբեր են:2498857322_463dc27b82_z-600x399

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼՈՈՒԵՆ

6 Սպտ

Մարդու համար վախի հերքումը նշանակում է հերքել իր մարդկային էությունը: Վախենալ ամենևին չի նշանակում՝ լինել վախկոտ: Կարելի վախ ապրել ու միաժամանակ գործել արիաբար: Հենց դա է իրական քաջությունը: Երբ մենք հերքում ենք վախը, դրանով իսկ մեզ վեր ենք դասում աշխարհի բնական կացությունից: Բացի այդ, քանի որ յուրաքանչյուր զգացմունքի ճնշումը հանգեցնում է մարմնի անզգայության, ապա վախի ճնշումը միաժամանակ ներգործում է զայրույթի, թախծի և նույնիսկ սիրո վրա:Александр-Лоуэн.-Сборник-Книг

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

2 Սպտ

Բարձր երկնքում թռչելիս, ասում են, կռունկները երբեմն թույլ են տալիս, որ ծիծեռնակները հանգստանան իրենց մեջքին: Հանգստանա՞ն… Կռունկներն այդպես ծիծեռնակներին վարժեցնում են արևի մոտիկությանը, հանդիպակաց քամուն, բարձունքի գլխապտույտին. նրանք ծիծեռնակներին թռչել են սովորեցնում:
Թռչել սովորեցնենք իրար: Երբեմն կռունկ լինենք, երբեմն ծիծեռնակ: Ոմանք կռունկ լինեն, ոմանք՝ ծիծեռնակ:d5afd5bcd5b8d682d5b6d5af

ԹԵՐՐԻ ԳՈՒԴԿԱՅՆԴ

2 Սպտ

Հրաշագործի առաջին կանոնն ասում է. «Մարդիկ հիմար են ու կարող են հավատալ կեղծիքին այն պատճառով, որ ուզում են հավատալ, թե իբր դա ճշմարիտ է կամ այն պատճառով, որ վախենում են ճշմարտությունից»:
Հրաշագործի երկրորդ կանոնն ասում է. «Բարի մտադրությունները կարող են հանգեցնել ծանր հետևանքների»:
Հրաշագործի երրորդ կանոնն ասում է. «Կիրքը վերահսկում է բանականությանը»:hqdefault

ՅՈՒՐԻ ԲՈՆԴԱՐԵՎ

31 Օգս

Ճշմարտությունը, ինչպես հիշողությունը, մարդուն տրվում է իբրև պատիժ: Վատն են հիշողությունները՝ մենք տառապում ենք: Լավն են հիշողությունները՝ անդառնալիության կսկիծ ենք ապրում: Երբեմն իմ մտքով անցնում է, թե կեղծիքը ճշմարտությունն է, իսկ ճշմարիտը՝ կեղծիք, և ճշմարտությունն անհրարժեշտ է նրա համար, որ քողարկվի կեղծիքը:
«Ընտրություն» գրքիցn18.15-pobeditel-4

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼ

31 Օգս

Մարդկային կյանքը նման է շարժումի՝ փակ պատուհաններով երկար միջացքում: Այդ պատուհանները ինչ-որ մեկի անտեսանելի ձեռքը մեկը մյուսի ետևից բացում է: Միայն թե լույսը, որ ընկնում է բաց պատուհաններից, ավելի է թանձրացնում մշուշը միջանցքի վերջում:
Գարշելի աշխարհ: Եթե մենք նախապես իմանայինք, թե ինչ է մեզ սպասվում այստեղ, ոչ ոք չէր շտապի լույս աշխարհ գալ:

QTYr7dZJu8u7Nrdn

ԲԵՐՆԱՐԴ ՎԵՐԲԵՐ

28 Օգս

Մարդիկ ունենում են չնչին ու ծիծաղելի ցանկություններ: Ինձ երբեմն թվում է, թե նրանք վախենում են երջանիկ լինել: Նրանց խնդիրը կարելի է սահմանել մեկ արտահայտությամբ. «Նրանք չեն ցանկանում ստեղծել սեփական երջանկություն, նրանք ուզում են ընդամենը նվազեցնել դժբախտությունը»:

blog_issue_18734_1268150538

ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴ

28 Օգս

Երջանկությունն այնքան էլ կույր չէ, ինչպես կարծում ենք: Հաճախ այն լինում է բազում ճշմարիտ և դիպուկ քայլերի հետևանքը՝ ամբոխի ու նախորդած իրադարձությունների կողմից չնկատված: Իսկ հատկապես առանձին անհատների երջանկությունը նրանց որակների, բնավորության և պահվածքի արգասիքն է:
Ես ինքս ինձ ասում եմ. «Երջանկությունն ու դժբախտությունը ամեն մեկի սրտում ու հոգում են: Եթե դու դժբախտություն ես ապրում, կարողացիր վեր կանգնել դրանից և անել այնպես, որ քո երջանկությունը կախման մեջ չլինի որևէ իրադարձությունից»:932211121

ԲՈԼԵՍԼԱՎ ՊՐՈՒՍՏ

28 Օգս

«Դու ուզու՞մ ես մարդ դառնալ»:
«Ի՞նչ է նշանակում մարդ»,- հարցրեց քարը:
«Ուզու՞մ ես տեսնել, լսել, զգալ»:
«Ի՞նչ է նշանակում զգալ»:
«Ուզու՞մ ես ճանաչել բոլորովին նոր մի բան: Ուզու՞մ ես ճաշակել գոյությունը, որը մի ակնթարթում ավելին է տալիս, քանի զգացել են բոլոր քարերը միլիոնավոր դարերի ընթացքում»:
«Ես չեմ հասկանում,- պատասխանեց քարը,- բայց կարող եմ լինել՝ ինչ ասես»:
«Իսկ եթե,- կրկնեց գերբնական ձայնը,- այդ նոր կեցությունից հետո քեզ մնա հավերժական մորմոքը՞»:
«Ի՞նչ բան է մորմոք… Ես կարող եմ լինել՝ ինչ ասես»:
«Ուրեմն մարդ կլինես»,- հնչեց ձայնը նրա վերևում:

«Տիկնիկը» վեպիցstone_bala5805

ՋԵՐՈՄ Ք. ՋԵՐՈՄ

25 Օգս

Կյանքի իմաստնությունն այն է, որ տաս, այլ ոչ թե ստանաս: Մեծամասնությունն այդ սխալը թույլ է տալիս: Ուրախություն պարգևում է աշխատանքը, այլ ոչ թե դրա դիմաց տրվող վճարը, խաղը, այլ ոչ թե շահումը: Սիրահարները հաճույք են զգում զիջելով, այլ ոչ թե իրենցը պահանջելով: Մայրության պսակը ցավն է: Մենք նախանձելի դիրքի ենք հասնում՝ զոհաբերելով անհոգությունն ու պարզությունը, փառասիրական ծրագրեր ենք հղանում՝ դրանց նվիրելով մեր ողջ միտքն ու աշխատանքը, բայց իրականում փայփայում ենք սեփական սնափառությունը: Արարել, այլ ոչ թե տիրել՝ սա է կյանքի աղը:
«Նրանք և ես» գրքից

Jerome K. Jerome (1859-1927)

ՏԻՑԻԱՆՈ ՏԵՐՑԱՆԻ

23 Օգս

Ես պատկերացրեցի, որ իմ ամբողջ կյանքը կարուսելի պտույտ է եղել: Ի սկզբանե ես պտտվել եմ՝ ճերմակ ձի հեծած, և ոչ ոք (միայն հիմա ես այդ բանը հասկացա), ոչ ոք ոչ մի անգամ ինձնից չի պահանջել ներկայացնել տոմսը: Իսկ այդ տոմսը ես ընդհանրապես չեմ ունեցել: Ամբողջ կյանքում ես պտտվել եմ ձրի: Եվ ահա եկել է տոմսավաճառը, ստիպված եմ վճարել՝ ինչ պահանջում է, ու եթե բախտն ինձ ժպտա, գուցե հանկարծ հաջողվի… մի պտույտ էլ անել կարուսելով…146414401527

ՋՈՒԼԻԱ ՎԱՆԳ

23 Օգս

Կա հրաշալի մի ավանդույթ այն մասին, թե ինչպես մահվան դատապարտվածներին առաջարկել են ընտրություն կատարել՝ մահը, թե՞ սոսկալի մեծ, սև, սարսափելի դուռը, ու բոլորն ընտրել են մահը: Եվ ահա հերթական դատապարտվածին բերում են կառափնարան ու թագավորը նրան ընտրություն է առաջարկում: Բայց նա ընտրում է մահը, դուռը նրան շատ է վախեցնում. հայտնի չէ, թե ինչ կա այնտեղ, նրա տեսքը սոսկալի է: Եվ երբ արդեն օղակն անցկացնում են վզին, նա հարցնում է, թե ի՞նչ է դռան ետևում: Եվ թագավորը՝ քմծիծաղելով, պատասխանում է. «Ազատություն»:
Բայց մարդիկ այնքան են վախենում անհայտից, որ նախընտրում են սովորական մահը:tie-a-noose

ԹՈՆԻ ՄՈՐԻՍՈՆ

22 Օգս

Տեր, ուղարկիր ինձ ատելություն: Ատելությունը ես կընդունեմ թեկուզ հիմա: Միայն թե սեր ինձ այլևս մի ուղարկիր: Ես այլևս չեմ կարող սեր ընդունել, Տեր: Ես չեմ դիմանա… Չափազանց ծանր է այն: Դու հո դա գիտես, Տեր: Դու դրա մասին ամեն ինչ գիտես: Ծանր է, այնպես չէ՞, Տեր: Չէ՞ որ ճշմարիտ է, որ սերը ծանր է:
«Սողոմոնի երգը» գրքիցBatkin3

%d bloggers like this: