Պահոց | 1:30 ա.

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

11 Սպտ

… Ասում են՝ անդունդի եզրին ենք, կատարյալ անդունդի… Ուր է թե: Իմ կարծիքով՝ արդեն խորքում ենք: Հատակին: Հատակին ենք և կանք, ավելին կանք, քան եզրին հասնելուց առաջ: Անկման բարձրությունը մեր ուժերը դասավորել է: Վախկոտներն ուշաթափվել են, ուրիշի բակում կուտ ուտողները հավկուր են ընկել, աչքածակերի ախորժակն ավելի է մեծացել, հոտը շուռ գալուց հոտի առջևն ընկած անկյալները շնչահատ են լինում, իսկ իսկական ներուժը արթնացել, հզորացել և սկսում է գործել. Հայի վերջին խելքը տեղն է եկել և անդունդից ելք է փնտրում: Եվ ես հավատացած եմ, որ անդունդից դուրս ենք գալու այնպիսի պայթյուն-որոտով, որ արձագանքից Աստծո ականջները խլանալու են…

%d bloggers like this: