Պահոց | 4:52 ե.

ՄԵՌՆՈՂ ՄԱՅՐԸ

8 Սպտ

— Ի՞նչ… Մեռա՞վ… Դեռ ո՞ղջ է… Կամաց խոսեք…

— Գուցե պարզապես քնա՞ծ է…

Մեկն առաջարկեց.

— Բերեք երեխային ու դրեք մոր կրծքի վրա, այնտեղ, ուր սիրտն է բաբախում: Գուցե նա զարթնի:

Բերեցին: Փոքրիկը լաց լինելով ծածկեց երեսը մոր կրծքի վրա:

— Ահ, եթե նա հիմա էլ չարթնացավ, ուրեմն ամեն ինչ վերջացած է… Աղոթեք նրա համար…

Ալեքսեյ Ապուխտին

Պարույր Սևակ. «Մեր ողջ կյանքը անծայրածիր թատրոն է»

8 Սպտ

1971 թվականի ապրիլի սկզբին «Սովետական արվեստ» ամսագիրը մի հարցաթերթիկ ուղարկեց բանաստեղծ Պարույր Սևակին: Հարցաշարը հիմնականում նվիրված էր թատրոնի խնդիրներին, և այն կազմողներն  ակնկալում էին Սևակի անկեղծ պատասխանները թատերական ոլորտի խնդիրների, ժամանակի դրամատուրիգիայի վիճակի և թատերական քննադատության մասին: Մի քանի օր անց Սևակն ամսագրին փոխանցեց հարցաշարին իր պատասխանները: Սակայն թռուցիկ հայացքն էլ բավական էր հասկանալու, որ Սևակի գնահատականները խորհրդային ամսագրում տպագրելն անհնար էր:

Երկու ամիս անց Սևակը վախճանվեց՝ հավանաբար այդպես էլ չիմանալով (կամ թերևս կռահելով), թե ինչու այդ հարցազրույցը չտպագրվեց: Իսկ նրա ձեռագիրը մնաց ամսագրի աշխատակիցներից Գրացիա Բաղդասարյանի անձնական թղթերի մեջ:

Ստորև ներկայացնում ենք հարցաշարն ու Սևակի պատասխանները որ պահպանվել են բանաստեղծի, ըստ էության, վերջին ձեռագրերից մեկում:

Հովիկ Չարխչյան

***

«Հարգելի ընկ. Պարույր Սևակ

«Սովետական արվեստի» խմբագրությունը որոշել է հանդեսի էջերում լայնորեն անդրադառնալ մեր թատերական արվեստի ներկա վիճակին՝ հարց ու պատասխանի ձևով:

Խնդրում ենք հարցաթերթի պատասխաններն ուղարկել մինչև ապրիլի 15-ը:

1. -Որո՞նք են, Ձեր կարծիքով, մեր դրամատուրգիայի ներկա անկատար

վիճակի պատճառները:

Պարույր Սևակ -Ս. իշխանության և կոմկուսակցության, այսպես կոչված, գրական քաղաքականությունը:

2. -Ի՞նչ կարծիքի եք մեր թատրոնների խաղացանկի մասին: Որքանո՞վ է վերջինս նպաստում թատրոնների ստեղծագործական նկարագրի բացահայտմանը:

Պարույր Սևակ -Մեր ողջ կյանքը անծայրածիր թատրոն է, ուստի չի կարող լինել ոչ թատրոն, ոչ խաղացանկ՝ այս բառերի թատերական իմաստով:

3. -Ինչպե՞ս եք գնահատում մեր թատրոնների այսօրվա ստեղծագործական հնարավորությունները (դերասան, ռեժիսոր, նկարիչ):

Պարույր Սևակ -Այս խեղճուկրակ մարդիկ զուրկ են ամեն տեսակ հնարավորությունից, բացի  «վերևների» առաջ խաղալուց:

4. -Գոհացնո՞ւմ է Ձեզ արդյոք մեր թատերական քննադատությունը և ինչպե՞ս եք պատկերացնում նրա դերն ու անելիքները:

Պարույր Սևակ -Եթե չկա թատրոն, չի կարող լինել նաև քննադատություն:

5. -Ձեր մեջ ցանկություն առաջացե՞լ է երբևիցե՝ երկրորդ, երրորդ անգամ դիտելու այս կամ այն թատրոնի որևէ ներկայացում և եթե այո, ի՞նչ ներկայացում և ինչո՞ւ:

Պարույր Սևակ -Որովհետև չկա թատրոն, ուստի և թատրոն չեմ գնում, ուրեմն նաև Ձեր հարցին այս պատասխանն է տրվում:

9.04.71 Երևան»

ԱՆԴԵՐՍԵՆԻ ԱՏԱՄԸ

8 Սպտ

Նշանավոր հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը կրակն էր ընկել իր բարդույթների ու ֆոբիաների ձեռքը: Նրա այդ տարօրինակությունների մասին տասնյակ պատմություններ են հայտնի: Բայց դրանցից մեկն իսկապես զարմանալի է: Ասում են, որ Անդերսենը երբեք թույլ չի տվել հեռացնել իր ատամը, եթե նույնիսկ անտանելի ատամնացավ է ունեցել: Իր այդ արգելքը նա բացատրում էր հետևյալ կերպ: Գրողն ասում էր, որ ստեղծագործական ներշնչանքն ուղղակիորեն կապ ունի ատամների թվի հետ: Եվ եթե դրանցից մեկը հեռացնեն, ապա ինքը կարող է կորցնել գրողական կարողությունն ու ներուժը:

ԹԱՂՎԱԾ Է ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

8 Սպտ

Կա՞ մարդ, որ թաղված է Լուսնի վրա: Պատկերացրեք, այո: Ամերիկացի գիտնական Յուջին Շումեյքերը, որ երկրաբան ու աստղագետ էր, առ այսօր միակ մարդն է, ում աճյունն ամփոփվել է Լուսնի վրա: Նրա մասունքներ այնտեղ են առաքվել Lunar Prospector միջմոլորակային կայանի օգնությամբ, որն իր առաքելությունն ավարտելով ընկավ Լուսնի վրա:

ԵՐԳ ՊԱՏԻ ՎՐԱ

8 Սպտ

«Անցորդի գիշերային երգը» բանաստեղծությունը Գյոթեն գրել է անտառապահի խրճիթի պատին: Այդ խրճիթը գտնվում էր Կիկելխանյան լեռան ստորոտին, և Գյոթեն մատիտով պատին է հանձնել իր տողերը: Դա 1780-ի աշնանն էր: Կես դար անց, իսկ ավելի ճիշտ` 1831 թվականին բանաստեղծը նորից է այցելել այդ խրճիթը և ընթերցել է իր սեփական գրվածքը.

Թռչուները լռել են անտառում,

Սպասիր մի փոքր, շուտով

Կհանգստանաս դու ևս…

%d bloggers like this: