Պահոց | 9:57 ե.

ՄԵՂԱՎՈՐ Է ՊԵՏՔ

7 Սպտ

Դժբախտության ժամին մարդուն մեղավոր է պետք: Երբ կա մեղավորը, մարդն իրեն դասվում է անմեղների շարքում, ասել է թե՝ իր ուսերից նետում է պատասխանատվությունը կատարվածի համար: Ինքան շատ լինեն մեղավորները, այնքան ախորժելի կլինի սեփական մեղքի գիտակցումը բթացնող կերակուրը: Բայց հանցավորների առատությունը չի նվազեցնում կորստի ցավն ու ծավալները, փոխարենը բազմապատկում է նրանց թիվը, ովքեր վարակվում են հոշոտման կրքով, գիշատիչ ատելությամբ ըմպում են մաղձի հերթական գավաթը և արբում են սեփական անսխալականությունն ի ցույց դնելու գայթակղությամբ:

 Եվ մինչ ոհմակը ծվատում է հերթական զոհին, դժբախտության ավերակների մոտ դանդաղ մեռնում է Մարդը:

Հովիկ Չարխչյան

ԱՄԵՆԱԹԱՆԿ ԳԻՐՔԸ

7 Սպտ

Աշխարհի ամենաթանկ գիրքը Լեոնարդո դա Վինչիի «Լեստերյան կոդեքսն» է կամ, ինչպես հեղինակն է անվանել, «Ջրի, հողի և երկնային մարմինների մասին տրակտատը»: 18 էջերից կազմված այդ գիրքը գրվել է 1506-ից 1510 թվականներին, Միլանում:

1994 թվականին գիրքն աճուրդի հանվեց: 30,8 միլիոն դոլարով այն գնեց «Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Ներկայումս Լեոնարդոյի աշխատությունը գնահատվում է շուրջ 45 միլիոն դոլար: Ի դեպ, Գեյթսն այն չի պահում փակի տակ և սիրով տրամադրում է թանգարաններին` ցուցադրության համար:

ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

7 Սպտ

Հեռախոսային համարների ստեղծման պատմությունը բավականին հետաքրիր դրվագներ ունի: Ընդ որում, աշխարհում առաջին հեռախոսային զանգը կատարվել է առանց համարի, քանի որ երկու հեռախոսներն իրար էին միացված մեկ ընդհանոր լարով, գտնվում էին երկու կից սենյակներում և թվեր հավաքելու անհրաժեշտություն չկար: Սակայն շատ չանցած դրանք դրվեցին գործածության մեջ: Ասվում է, որ հեռախոսահամարի առաջին արտոնագիրը ձեռք է բերել ամերիկացի Էլմոն Սթրոուջերը 1891 թվականին:

Գիտնականները պնդում են, որ մարդն ընդունակ է հիշել ոչ ավելի, քան 237 հեռախոսահամար: Թե ինչու հատկապես այդքան, դա միայն գիտնականներին է հայտնի:

Աշխարհի ամենաթանկ հեռախոսահամարն է 666-66-66: Այն աճուրդում վաճառքի է հանել Qatar Telecom ընկերությունը:  Գնորդը դրա համար վճարել է 2 միլիոն 750 հազար դոլար:



ԻՆՉՈՒ ՉԵՆՔ ԾԻԾԱՂՈՒՄ

7 Սպտ

Ի՞նչն է պատճառը, որ մարդն ինքն իրեն խուտուտ տալիս չի ծիծաղում: Մասնագետները պարզել են, որ դրան խոչընդոտում է ուղեղիկը` հետին ուղեղի ածանցյալը: Այն համարվում է վեգետատիվ նյարդային համակարգի բարձրագույն կենտրոններից մեկը: Ուղեղիկը պատասխանատու է այն զգացողությունների համար, որոնք առաջանում են մեր սեփական շարժումներից: Հենց այդ պատճառով էլ երբ մենք մեզ խուտուտ ենք տալիս, ուղեղիկը հրաման է ուղարկում ուղեղի մյուս հատվածներին, որ արհամարհեն այդ զգացողությունը:

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԽՆԴՐԵԼ

7 Սպտ

2003 թվականին Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներից մեկը ջրի խնդրի հետ կապված հարց ուղղեց նախարարին. «Խնդրում եմ ասեք, ինչպես եք պատրաստվում ձեր ծրագրերը ներկայացնել լայն հանրությանը»: Այդ պահին խորհրդարանի նախագահն ընդհատեց նիստը և թույլ չտվեց նախարարին պատասխանել: Նա տեղեկացրեց, որ այդ հարկի ներքո «խնդրում եմ» բառն օգտագործել չի կարելի, քանի որ պատգամավորը պարտավոր չէ ինչ-որ մեկից որևէ բան խնդրել: Պարզվեց, որ այդ կարգը վաղուց ի վեր ամրագրված էր խորհրդարանի կանոնակարգում:

%d bloggers like this: