Պահոց | 11:36 ե.

ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

6 Սպտ

Կիսլավոդսկում հանգստանալիս Ավետիք Իսահակյանը գրեթե ամեն օր զբոսայգում տեսնում է մի գեղեցիկ աղջկա: Եվ ամեն անգամ ուշադիր ու հիացած նայում է նրան: Մի անգամ էլ աղջիկը, համբերությունը հատած, մոտենում է Իսահակյանին ու հարցնում.

— Ծերուկ, ինչու՞ ես այդպես համառորեն նայում ինձ:

Օրիորդ, ես քեզ չեմ նայում, ես նայում եմ գեղեցկությանը,- պատասխանում է բանաստեղծը:

ՀՈՐ ՈՐԴԻՆ

6 Սպտ

Մի տեղ կարդացել էի այս դրվագը, վերապատմեմ:

Չեխոսլովակիայից հյուրեր են գալիս Հայաստան: Ցանկանում են հանդիպել Պարույր Սևակին: Գնում են Չանախչի: Բանաստեղծն ընդունում է նրանց, հյուրասիրում, նստած զրուցում են, և հանկարծ այդ պահին ներս է մտնում Սևակի հայրը ու սկսում է գոռգոռալ.

— Շան որդի, ոնց ես հորթը կապել ծառին, ամբողջ բոստանը տակնուվրա արեց…

Բոլորը շփոթված իրար են նայում, անհարմար լռություն է իջնում: Եվ միայն Սևակն է բարի ժպիտով նայում հորը, հետո վեր է կենում, ներողություն է խնդրում ներկաներից ու գնում է հորթին կապելու:

ՎԵՐՋԻՆ ԲԱՌԸ

6 Սպտ

1956-ի  դեկտեմբեր: Դերենիկ Դեմիրճյանը հիվանդանոցում է, անգիտակից վիճակում: Ընկերները նրա կողքին են, թեև հասկանում են, որ վախճանը մոտ է: Եվ հանկարծ կարծես հրաշք է կատարվում. հայացքը պարզվում է, գիտակցությունը ետ է գալիս ու գրողը նվաղուն ձայնով արտասանում է ընդամենը մեկ բառ.

— Գտա…

Եվ դա էր վերջին բառը, որ ասել է Դեմիրճյանը:

«ՇՈՐ ԵՎ ՇՈՐՇՈՐ»-Ի ՀԵՂԻՆԱԿԸ

6 Սպտ

Հավանաբար քչերը գիտեն, թե ով է «Շոր և Շորշոր» կինոնկարի սցենարի հեղինակը: Նրան ասում էին Փալանդուզ Մկո, իսկ իսկական անունն էր Մուշեղ Բագրատունի: Աշտարակի Փարպի գյուղից էր: Մասնագիտությամբ ժամագործ էր: Մամուլում պարբերաբար հանդես էր գալիս երգիծական հոդվածներով և ֆելետոններով: Մահացել է 1940-ին:

%d bloggers like this: