Պահոց | 3:22 ե.

ՄԱՆԴԱՐԻՆԻ ՄԱՍԻՆ

12 Փտր

Ամանորն առանց մանդարինի, ինչպես ձմեռն` առանց ձյան: Մեր տոնական սեղանների մանդարինը հիմնականում բերվում է Աբխազիայից: Հիմա մի բան պատմեմ, գուցե ձեզ էլ հետաքրքրի: Աբխազիայում մանդարին սկսել են աճեցնել 1901 թվականից: Նախաձեռնության հեղինակը առևտրական Նիկոլայ Իգումնովն էր: Նրան աքսորել էին Կովկաս: Քրեական գործում ասվում էր, որ Իգումնովը հատակին է նետել ցարի դիմանկարը և սկսել է ոտքերով տրորել: Մինչդեռ ամեն բան իրականում եղել էր այլ կերպ: Այս առևտրականը մի օր պարահանդես էր կազմակերպել: Եվ այդ խնջույքի թեժ պահին, որոշելով զարմացնել իր հյուրերին, նա գրպանից դուրս էր բերել ոսկեդրամներ ու շաղ էր տվել շուրջբոլորը: Բայց քանի որ դրամների վրա ցարի պատկերն էր, իսկույն գտնվել էին մարդիկ, ովքեր կատարվածը վերևներում մատուցել էին իրենց ցանկալի լույսի ներքո: Արդյունքում մարդուն աքսորեցին: Աքսորեցին, սակայն չկարողացան նրան զրկել ձեռներեց մարդու հատկանիշներից: Եվ արդյունքում աճեցին ու Աբխազիայում տարածվեցին մանդարինի այգիները:

information_items_20840

ԳՐՔԱՅԻՆ ԲԵԿՈՐՆԵՐ

12 Փտր

Որոշ աղբյուրներ պնդում են, թե Ալեքսանդր Դյուման Կովկասում ճամփորդելիս եղել է նաև Հայաստանում: Ես չգիտեմ` դա այդպես է, թե ոչ: Փոխարենը կասեմ, որ Ֆրանսիա վերադառնալուց հետո հայտնի գրողը Փարիզում բացել է այդ երկրի առաջին խորովածանոցը: Ի դեպ, նա նաև հայտնի խոհարար էր և նույնիսկ գիրք է գրել խոհարարական արվեստի մասին:

* * *
Գրողների համար դրախտային երկիր է համարվում Նորվեգիան: Եթե այստեղ որևէ գրող հրատարակում է իր գիրքը, ապա կառավարությունն անմիջապես գնում է այդ գրքից 1000 օրինակ և բաժանում է գրադարաններին: Սա գնահատվում է իբրև պետական աջակցություն:

* * *
Իսկ դուք գիտե՞ք, որ գրադարան կա նաև տիեզերքում: «Միր» ուղեծրային կայանում վեջին տարիների ընթացքում հավաքվել է շուրջ 100 անուն գիրք: Տիեզերական գրադարանում կարելի է գտնել նեղ մասնագիտական գրականությունից մինչև Իլֆի ու Պետրովի վեպերը:

БАННЕР-для-сайта-НБ-РГУ-им.-С.А.-Есенина

ԳԵՏՆԻՆ ԸՆԿԱԾԻ ՄԵՂՔԸ

12 Փտր

Գյուղի տղերքով կռիվ անելիս գնում էինք կալերը: Արևախանձ ցորենի հոտը երևի պիտի մեղմեր մեր վայրի գրգիռները: Կռիվը պիտի գյուղի ականջներին հասու չլիներ: Ծեծում ու ծեծվում էինք աչքից հեռու: Բայց մեր կռիվներն էլ իրենց չգրված օրենքներն ունեին ու դրանցից մեկն էլ ընկածին չխփելն էր: Ոչ նրա համար, որ ընկնելիս մեղքը ներվում էր կամ գետնին լինելն ապաշխարանք էր դառնում, այլ որովհետև ուժը թուլության հետ պիտի չափվեր նույն հարթության վրա, իսկ ոչնչացման մաղձը նախ կարժեզրկեր շահողին, հետո միայն կիջներ ու կդիպչեր պարտվողի պատվախնդրությանը: Սա էր ազնիվ կռիվը մեր ճանաչած ու գիտակցած իմացության ծիրում:
Դրա համար էլ հաղթողը ձեռքը պարզում էր, որ ընկածը բարձրանա:
Ու ազնիվ հաղթանակը այդ ձեռքմեկնումի մեջ էր:

Հովիկ Չարխչյան

draka_dava_new

%d bloggers like this: