Պահոց | 8:38 ե.

ԲԼԱՔ ՍԵԱ

24 Օգս

Եթե շատ ու շատ անգամ օգտագործված փալասը լվանաք, այն ամբողջությամբ չի մաքրվի: Բոլորը նրան կշարունակեն օգտագործել հատակը մաքրելու համար և կամ դեն կնետեն, երբ քրքրվի: Մարդկանց համար այն պետքական կլինի միայն այդ նպատակով: Եվ որքան էլ փալասը ջանա փոխել իր դերը, նա միշտ փալաս է լինելու: 
Եթե չեք ցանկանում, որ ձեզ հիշեն այնպիսին, ինչպիսին թվում եք, փոխվեք, քանի դեռ ուշ չէ, քանի դեռ վարկաբեկիչ դիմակը չի սոսնձվել ձեր դեմքին:

maxresdefault

ԱԼԱՆ ՄՈՒՐ

24 Օգս

Մեզ սովորեցնում են հիշել ոչ թե մարդուն, այլ գաղափարը: Քանի որ մարդը թույլ է: Նրան կարող են բռնել, կարող են սպանել և տալ մոռացության: Բայց գաղափարը չորս դար հետո էլ կարող է փոխել աշխարհը: Ես իմ անձնական փորձից գիտեմ, թե ինչ բան է գաղափարի ուժը: Ես տեսել եմ, թե ինչպես են հանուն գաղափարի սպանություններ կատարվել, ինչպես են մարդիկ գնացել մահվան: Բայց անհնար է գաղափարը համբուրել: Անհնար է դիպչել նրան: Գրկել նրան: Գաղափարը չի կարող արնաքամ լինել: Նա ցավ չի զգում: Գաղափարը չգիտի սիրել: Այնպես որ ոչ թե գաղափարն է իմ վշտի պատճառը, այլ մարդը:

«V նշանակում է Վենդետա»

Alan Moore

ԹԻԱՎԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

24 Օգս

Ուսուցիչն ու աշակերտը նավակով լողում էին լճում: Աշակերտը հարցրեց.
— Ես կարծես թե գիտեմ, թե ինչու գոյություն ունի ուրախությունը: Բայց այդ դեպքում ինչու աշխարհում կա նաև տխրություն ու թախիծ:
Ի պատասխան ուսուցիչը սկսեց թիավարել միայն մի թիով: Նավակը պտույտներ գործեց ջրերի վրա:
— Այդ ի՞նչ ես անում, ուսուցիչ: Եթե դու միայն մի թիակով թիավարես, մենք երբեք ափին չենք հասնի ու կմնանք նույն կետի վրա:
— Այ տեսնու՞մ ես,- պտասխանեց ուսուցիչը,- դու ավելի խելացի ես, քան ես կարծում էի:

ՕՇՈ

korotkaya-pritcha-lodka-s-odnim-veslom

ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ՍՏԵՂԾՈՂԸ

24 Օգս

Աշխարհում դեռ ոչ մեկին չի հաջողվել ստեղծել «ժամանակի մեքենա», բայց կա մարդ, ով մրցանակ է ստացել նման մեքենա ստեղծելու համար: Նրա անունն է Վյաչեսլավ Պոչեչուև: Երբ «Մոսֆիլմում» նկարահանվում էր «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» կինոնկարը, ռեժիսոր Գայդայը սկզբնապես դիմեց նախագծային բյուրոյին, սակայն սրանց ներկայացրած մեքենան չափազանց բարդ էր, իսկ ֆիլմի հերոս Շուրիկը միայնակ և բնակարանային պայմաններում նման բան պատրաստել չէր կարող: Այդ պատճառով ռեժիսորն իր մոտ հրավիրեց քանդակագործ Պուչեչուևին, որն էլ իրագործեց նրա ցանկությունը:
Կինոնկարն էկրան բարձրացավ: Հեղինակների հետ մեկտեղ մրցանակի արժանացավ նաև քանդակագործը: «Մոսֆիլմը» նրան դրամական պարգևի արժանացրեց, որին կից վկայականում գրված էր. «Ժամանակի մեքենա ստեղծելու համար»:

PDVD_28

%d bloggers like this: