Պահոց | 6:53 ա.

ՄՏՔԵՐ

20 Օգս

Նրանք, ովքեր ասում են, թե դա անհնար է, չպետք է խանգարեն նրանց, ովքեր դա անում են:
Ջեք Կենֆիլդ

Մարդկության դժբախտությունների մեծ մասը բերում են բարի մտադրություններով ֆանատիկները:
Պոլ Անդերսոն

Հավատն առ այն, թե գոյություն ունի միայն մեկ ճշմարտություն և որ հենց ինքդ ես տիրապետում դրան, ինձ ներկայանում է իբրև աշխարհի բոլոր չարիքների խորագույն արմատը:
Մաքս Բորն

Ճշմարտությունը երբեք չի հաղթանակում: Ուղղակի մեռնում են նրա հակառակորդները:
Անրի Պուանկարե

Միշտ կգտնվեն էսկիմոսներ, որոնք Կոնգոյի բնակիչների համար կգրեն տրոպիկական շոգի պայմաններում դրսևորվող վարքի կանոնները:
Եժի Լեց

Դժբախտ են այն մարդիկ, որոնց համար ամեն ինչ պարզ է:
Լուի Պաստեր

Կինը գիտի սիրո իմաստը, տղամարդը՝ դրա գինը:
Մարտի Լարնի

Հոգում ծանրացած քարը իր քաշը չի փոփոխում: Փոխվում է միայն այդ քարը կրելու ուժը:
Մաքսիմ Մարուխ

Այն, ինչ բոլորին դուր է գալիս, ոչ միշտ է լավը:
Թոդ Շթրասեր

Ամեն ինչ անցնում է, բայց ամեն ինչ չէ, որ մոռացվում է:
Իվան Բունին

Երբ սիրտը կռիվ է տալիս դատողության հետ, հազվադեպ է պատահում, որ հաղթի դատողությունը:
Ժյուլ Վերն

Ես սիրեցի քեզ վաղը, որովհետև այսօր մենք դեռ անծանոթներ ենք:
Մարկ Լևի

Տեր Աստված, տուր ինձ իմաստնություն եւ ժուժկալ ապրելու կամք: Բայց ոչ հիմա, խնդրում եմ…
Ստանիսլավ Եժի Լեց

Կգա ժամանակը, երբ դու կորոշես, որ ամեն ինչ վերջացած է: Հենց դա էլ կլինի սկիզբը:
Լուիս Լամուր

Մարդուն կարելի է դուրս քաշել կեղտի միջից, բայց հնարավոր չէ կեղտը դուրս քաշել մարդու միջից:
Լի Հարփըր

Զգացմունքներն ու հույզերը մաքրում են հոգին, ինչպես ջուրը մարմինն է մաքրում: Բայց ամբողջ օրը թաց-թաց ման գալն էլ հիմարություն է:
Հենրի Լայոն Օլդի

Եթե ինչ-որ պահի զգաս, որ դժվարացել է կյանքի ճանապարհով քայլելը, ուրեմն դու շարժվում ես դեպի վեր:
Օլեգ Ռոյ

Իմ դժբախտությունն այն է, որ ես ամեն ինչ հասկանում եմ:
Ալբեր Կամյու

47535966

ՆԱ ՉԻ ԱՍԵԼ

20 Օգս

Հանրահայտ փաստ է, որ ինկվիզիցիան իտալացի ֆիզիկոս, աստղագետ Գալիլեո Գալիլեյին ստիպեց հրաժարվել իր պնդումներից, թե երկիրը պտտվում է արեգակի շուրջ, այլ ոչ թե հակառակը: Սակայն նրա հայտնի ասույթը` «Բայց այնուամենայնիվ նա պտտվում է», Գալիլեյն իրականում չի արտասանել: Դա միֆ է, որը հնարամտորեն հորինել է իտալացի մի լրագրող աստղագետի մահից մեկ դար հետո:

OLYMPUS DIGITAL CAMERA

ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՋՐՀՈՐԸ

20 Օգս

Հեռավոր ժամանակներում կանաչ դաշտի մեջ մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, իջեցնում էր դույլը, հետո վերև էր քաշում և դույլի մեջ լցված էր լինում այն, ինչ կար նրա սրտում: Սկզբում մարդիկ այնտեղից հանում էին սեր, քնքշություն, բարություն: Ով ինչ ուներ սրտում, դա էլ բազմապատկվում էր: Բայց հետո ինչ-որ բան կատարվեց աշխարհում: Մարդիկ սկսեցին ավելի հաճախ ջրհորից հանել չարություն, նախանձ, ատելություն:
Եվ նրանք որոշեցին, որ ջրհորն ապականվել է: Եվ ջրհորը ծածկեցին հողով: Չէ՞ որ ջրհոր թաղելն ավելի հեշտ է, քան սեփական սիրտը մաքրելը:

57d8cc10a_670x255

ՍԱ ՓՉԱՑՆՈՒՄ Է ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

20 Օգս

Թագավորը սովորություն ուներ տարին մեկ անգամ այցելել բանտ, լսել կալանավորներին, և եթե նա որոշում էր որևէ մեկին ներում շնորհել, ապա հանցագործին ազատ էին արձակում նույն պահին: Ահա մի անգամ էլ տիրակալը բանտ էր գնացել, խցից խուց էր անցնում և բոլոր դատապարտյալները նրան ասում էին.
— Տեր արքա, մենք անմեղ ենք, մեզ անարդարաբար են բանտ նետել:
Եվ միայն նրանցից մեկը` մի մարդասպան, ով ցմահ դատապարտյալ էր, թագավորին ասաց.
— Տիրակալ, ես մղավոր եմ, ես մարդ եմ սպանել և արժանի եմ ավելի խիստ պատժի:
Այդ ժամանակ թագավորը կարգադրեց.
— Անմիջապես ազատ արձակեք: Սա փչացնում է մյուսներին: Բոլորն այստեղ անմեղ են, բացի այս մեկից:

RL4qpx8

ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ

20 Օգս

— Իմ տառապանքներն անտանելի են,- ասաց մի մարդ իմաստունին:
— Ներկան երբեք անտանելի չի լինում: Քեզ հուսահատության է հասցնում այն, ինչը կարող է կատարվել հինգ րոպե անց կամ հինգ օր հետո: Դադարիր ապրել ապագայով: Աշխարհը լի է հրաշքներով: Տես այս գեղեցիկ կապույտ թռչնակին, որ նստել է ճյուղի վրա: Նա ցատկոտում է ու աշխարհը լցնում է իր երգով` տրված կախարդական երանությանը: Չէ՞ որ նրա համար գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «վաղը»:

маленькая-птичка-на-ветке-1000x625

%d bloggers like this: