Պահոց | 6:56 ա.

ՄԵՐՍԵԴԵՍԻ ԱՍՏՂԸ

13 Օգս

Մերսեդես-Բենցի լոգոտիպի վրա պատկերված եռաթև աստղը գոյություն ունի դեռևս 1909 թվականից: Ըստ մտահղացման, այն խորհրդանշում է այդ մակնիշի հաջողությունները ցամաքում, ջրում և օդում: Բանն այն է, որ Դայմլեր ընկերության սեփականատերը ավտոմեքենաների հետ մեկտեղ արտադրում էր նաև նավեր ու շարժիչներ օդանավերի համար:

mercedes-benz_w_1x

ՉԱՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

13 Օգս

Կար-չկար, մի մարդ կար, որը բոլորին ճշմարտությունն էր ասում: Տեսնում էր երկարաքիթ մեկին ու գոռում էր. «Դու այլանդակ ու տգեղ քիթ ունես»: Տեսնում էր կույրին ու ասում էր. «Դու խլուրդի պես կույր ես»: Տեսնում էր չարքաշ կնոջն ու ասում էր. «Դժվար է քո բանը, այ եթե ամուսին ունենայիր, նա քեզ կօգներ, բայց դու անմարդ ես»:
Մարդիկ լսում էին նրան, սակայն ոչ ոք չէր պատասխանում, ոչ ոք չէր ցանկանում վիճաբանել նրա հետ, որովհետև եթե չգիտես, թե ինչպես է պետք վարվել ճշմարտության հետ, ապա երբեմն ավելի լավ է ուղղակի լռել և հաշտ ապրել մյուսների հետ:

The-Truth-Behind-Pathological-Compulsive-Liars-722x406

ԴԵՆ ՈՒԵԼՍ

13 Օգս

Այլոց հետ հուզական կապի բացակայությունը մարդու վրա տարօրինակ ներգործություն է ունենում: Դու քեզ զգում ես օտար և միայնակ, կարծես կողքից ես դիտում մարդկային ցեղին և անտարբեր ու անկոչ ես: Մարդիկ սեթևեթում են, գնում են անպետք գործերին, իրենց օջախ են պահում և աշխարհը լցնում են անիմաստ հույզերով, իսկ դու կողքից տարակուսանքով նայում ես այդ ամենին: Դա որոշ սոցիոպատներին գերազանցության զգացողություն է տալիս, նրանց թվում է, թե ամբողջ մարդկությունը կազմված է կենդանիներից, որոնց պետք է հետապնդել ու ոչնչացնել: Մյուսները ճաշակում են անտանելի, նախանձոտ կատաղություն, նրանք համառորեն ցանկանում են ստանալ այն, ինչ չունեն: Իսկ ես պարզապես միայնություն եմ զգում, ինչպես աշնան տերևը, որին հսկայական կույտի վրայից քամին քշել է միլիոնավոր մղոններ հեռու:

huzak2

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

13 Օգս

Կյանքի զարմանալի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ երբեմն դուք ամիսներ շարունակ ամեն օր հանդիպում եք որևէ մեկին, այնքան եք մտերմանում, որ թվում է, թե այլևս չեք կարող ապրել առանց մեկդ մյուսի, բայց ահա վրա է հասնում բաժանումը և ամեն ինչ ընթանում է առաջվա պես, ասես ոչինչ էլ չի կատարվել: Մտերմությանը, առանց որի դուք ապրել չէիք կարող, ձեր ստուգումն ամենևին էլ հարկավոր չէ: Կյանքը հոսում է իր ընթացքով և դուք նունիսկ չեք էլ նկատում ձեր ընկերոջ բացակայությունը:

maugham_l_min

%d bloggers like this: