Պահոց | 6:43 ե.

ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑ

10 Օգս

Դժվար էր ապրել մարդը երկրի վրա: Տառապանքը եղել էր շատ, իսկ ուրախությունը` քիչ: Մահից հետո մարդն ընկավ դրախտ: Եդեմական ծաղիկների հեթիաթային բուրմունքից նրա կուրծքը լցվեց երջանկությամբ, և մարդը բացականչեց.
— Տեր, կյանքը դրախտում արքայություն է, իսկ երկրի վրա լի է դառնությամբ: Նվիրիր մարդկանց քո երկնային ծաղիկները, որ նվազեն նրանց ցավերը:
Եվ Արարիչն ասաց.
— Իմ ծաղիկները վաղուց են աճում երկրի վրա: Մարդիկ դրան անվանում են սեր:

flowers-1405662_960_720

ՄՏՔԵՐ

10 Օգս

Ես վիրաբույժից ստացա վիրահատության հաշիվը: Հիմա հասկանում եմ, թե ինչու են նրանք դիմակներով աշխատում:
Ջեյմս Բորեն

Ես ճանաչում եմ մարդկանց: Բայց որքան կուզեի հավատալ, որ սխալվում եմ:
Գ. Կուլ

Ես կարողանում եմ ներել, բայց չեմ կարողանում մոռանալ:
Հարիեթ Բիչեր

Թող կոշկակարը չդատի կոշիկից բարձր:
Ապելլես

Ճշմարտությունը երբեք չի հաղթանակում: Պարզապես մեռնում են նրա հակառակորդները:
Մաքս Պլանկ

Մարդն իր կյանքի ընթացքում բախվում է երկու դրամայի. առաջինը, երբ նա ինչ-որ բան է երազել, բայց դա չի ստացել և երկրորդ, երբ նա ստացել է ու հասկացել, որ դա չէր երազել:
Էլբերտ Հաբբարդ

Ինչքան միտքը քիչ է, այնքան համակիրները շատ են:
Կոստանտին Մելիխան

Ժամը վրա է հասել, բայց չկա հերոսը:
Վալտեր Սքոթ

Մարդը ծնվում է, որ ապրի, այլ ոչ թե նախապատրատվի կյանքին:
Բորիս Պաստեռնակ

Արդեն չորրորդ անգամ եմ այս ֆիլմը դիտում և պիտի ասեմ, որ այսօր դերասաններն ավելի լավ էին խաղում:
Ֆաինա Ռանևսկայա

Ցինիկ հեռուտատեսային պարոնները, ինչպես հայտնի է, անտարբեր հաշվում են արցունքների քանակը, որ հնարավոր է լինում քամել դյուրահավատ տանտիրուհիներից հերթական սրտաշարժ սյուժետի օգնությամբ, որ հետո նրանց մածուցիկ սրտերի վրա ավելի լավ նստի լվացքի փոշու գովազդը:
Լիդիա Մասլովա

Թմբուկը կարող է խլացնել ամբողջ նվագախմբին, բայց չի կարող փոխարինել նրան:
Էմիլ Կրոտկի

Բոլորը գրում, գրում, գրում են և գիտե՞ք որն է ամենավատը` գրում են բանաստեղծություններ: Գիտե՞ք ինչքան լավ կլիներ, եթե այդ գրչակների ցեղախմբի` մեզնից յուրաքանչյուր չորրորդ ապուշի ձեռքը տային գործիքներով արկղը և ուղարկեին ինչ-որ տեղ իսկական գործով զբաղվելու:
Ուոլթ Ուիթմեն

Դե ինչ, ջեմտլմեններ, եկեք այսօր անենք այնպիսի մի բան, որ աշխարհը հավերժ հիշի դա:
Ծովակալ Քոլլինգվուդ

Երբեմն շատ ուշ է լինում հաղթելու համար: Բայց երբեք ուշ չի լինում պարտվելու համար:
Թոմ Ուորսոն

Ռուսաստանի հետ համաձայնությունն արժե ճիշտ այնքան, որքան այն թուղթը, որի վրա դա գրված է:
Չերչիլ

Այնքան ծիծաղելի է լսել սուտը, երբ գիտես ճշմարտությունը: Բայց ընդհատել չես ուզում. ախր մարդն այնքան ջանք է գործադրել…
Ֆաինա Ռանևսկայա

thumb_1

ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

10 Օգս

Մի անգամ Նիկողայոս Մառը Հրաչյա Աճառյանին ասում է. «Ի՞նչ պիտի անեք դուք այստեղ»: «Ուսուցիչ եմ և սիրում եմ ուսուցիչ մնալ, ծառայելու համար իմ ժողովրդին»,-պատասխանում է Աճառյանը: «Բայց Դուք գիտեք, թե ինչքան տառապալի է հայ ուսուցչի վիճակը. այստեղ Ձեզ ոչ ոք չի գնահատի, Դուք կմնաք խեղճ ու թշվառ։ Եկեք ինձ հետ Պետերբուրգ, ձևի համար աշակերտեցեք ինձ մի տարի, ռուսերեն կսովորեք, կավարտեք, ես Ձեզ կամուսնացնեմ պրոֆեսորներից մեկի քրոջ կամ աղջկա հետ, և Դուք կլինեք նշանավոր գիտնական»,-շարունակում է Մառը: Ի պատասխան Աճառյանն ասում է. «Ավելի լավ եմ համարում մնալ աղքատ ուսուցիչ և ապրել ու ծառայել իմ ժողովրդի մեջ, քան թե գնալ Ռուսաստան»։

mitqy-snund-e-mtacel-nshanakum-n120909-1

ՈՒ ՍԿՍԵՑԻՆ ՍԱՎԱՌՆԵԼ

10 Օգս

1976 թվականի ապրիլի 1-ին` «խաբելու օրը» անգլիացի աստղագետ Պատրիկ Մուրը որոշեց կատակել ռադիոլսողների հետ և BBC-ի եթերից հայտարարեց, թե իբր 9-անց 47 րոպեին Պլուտոն մոլորակն անցնելու է Յուպիտերի մոտով, ինչի արդյունքում Երկիր մոլորակի գրավիտացիոն դաշտը մի փոքր կթուլանա, և եթե մարդիկ այդ պահին ցատկոտեն, ապա ձգողականության բացակայության զարմանալի զգացողություններ կունենան: Ժամը 9. 47-ից սկսած BBC-ի հեռախոսը չէր լռում: Հարյուրավոր մարդիկ զանգահարում և պատմում էին, թե ինչպես են պոկվել հատակից ու սավառնել սենյակում… Պատրիկ Մուրն արդեն չգիտեր` ինքը խաբե՞ց, թե իրեն խաբեցին…timthumb

ԿՅԱՆՔԻ ՃՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

10 Օգս

Մի իմաստուն երկինք համբառնեց:
— Ինչպե՞ս ապրեցիր քո կյանքը,- հարցրեց նրան հրեշտակը:
— Ես ճշմարտություն էի որոնում,- ասաց իմաստունը:
— Լավ է,- խրախուսեց հրեշտակը:- Ասա, ի՞նչ էիր անում, որ գտնեիր ճշմարտությունը:
— Ես գիտեի, որ մարդկանց կուտակած իմաստնությունը ամփոփված է գրքերում և շատ էի կարդում:
Հրեշտակը լսեց ու ժպտաց:
— Ես շատ էի ճամփորդում,- շարունակեց իմաստունը:
Հրեշտակը գլխով հավանության նշան տվեց:
— Ես սիրում էի զրուցել ու բանավիճել ուրիշ իմաստունների հետ և մեր վեճերից ծնվում էր ճշմարտությունը,- հավելեց իմաստունը և լռեց:
Հրեշտակի դեմքին ստվեր իջավ:
— Մի՞թե ես ինչ-որ բան սխալ եմ արել,- զարմացավ իմաստունը:
— Ամեն բան ճիշտ ես արել: Բայց դու ոչինչ չասացիր սիրո մասին:
— Ես սիրո համար ժամանակ չունեի: Ես ճշմարտությունն էի որոնում,- դառնացած խոսեց իմաստունը:
Եվ հրեշտակը նրան ասաց.
— Այնտեղ, որտեղ չկա սեր, չի լինում ճշմարտություն: Մեծագույն ճշմարտությունները ծնվում են մեծ սիրուց:

11276

ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԴԺԲԱԽՏ

10 Օգս

1927 թվականին ԱՄՆ-ում էկրանավորվեց Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը «Սեր» վերնագրով: Հեղինակները նկարահանեցին կինոնկարի երկու տարբերակ` մեկը երջանիկ ավարտով, մյուսը` դժբախտ: Առաջին տարբերակում Աննան և Վռոնսկին Կարենինի մահից հետո ընտանիք են կազմում, իսկ երկրորդում Աննան նետվում է գնացքի տակ:
Երջանիկ ավարտով տարբերակը ցուցադրվեց ամերիկացիների համար, դժբախտ տարբերակն ուղարկեցին Եվրոպա:

Love_film_1927

ՋԵԲՐԱՆ ԽԱԼԻԼ ՋԵԲՐԱՆ

10 Օգս

— Սիրում եմ քեզ,- ասաց կինը տղամարդուն:
Եվ տղամարդը պատասխանեց.
— Ուրեմն իմ սրտում կա այնպիսի մի բան, որ արժանի է քո սիրուն:
— Իսկ մի՞թե դու ինձ չես սիրում,- հարցրեց կինը:
Բայց տղամարդն ընդամենը սևեռուն հայացքով նայեց ու չարտաբերեց ոչ մի բառ: Այդ ժամանակ կինը բացականչեց.
— Ես ատում եմ քեզ:
Եվ տղամարդը պատասխանեց.
— Ուրեմն իմ սրտում կա այնպիսի մի բան, որ արժանի է քո ատելությանը:

kahlil-gibran

ՄԵԿ ՄԵԾ ԵՎ ՅՈԹ ՓՈՔՐ

10 Օգս

1937 թվականին Ուոլթ Դիսնեյին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի համար արժանացրեցին «Օսկար» մրցանակի: Արարողության ժամանակ նրան հանձնեցին «Օսկարի» մեկ մեծ և 7 փոքր արձանիկներ:

1739183DM003_oscar

ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՐՀՈՒՐԴ

10 Օգս

Իմաստուն Մումին` տիրակալի երբեմնի խորհրդականին հարցրեցին, թե կառավարողներն ինչու՞ ականջ չեն դնում իմաստունների խորհուրդներին` գործելով դաժանաբար կամ հիմարաբար: Իմաստունը պատասխանեց.
— Մեկն իրեն բոլորից խելոք է կարծում, որ չունի խորհրդի կարիք, այդ պատճառով էլ չի լսում մյուսներին: Մեկ ուրիշի խելքը չի հասնում, որ իր համար իմաստուն խորհրդական ընտրի: Երրորդը խորհուրդն առնելով չի պատկերացնում, թե ինչպես վարվի դրա հետ: Իսկ ահա նա, ով ականջ է դնում, ինքն էլ ապրում է իմաստունի պես: Միայն թե իմաստունի ինչի՞ն է պետք իշխանությունը:

c585128e6a0f-696x442

ԿԱՐՈՏ ՈՒ ԹԱԽԻԾ

10 Օգս

Ծերունուն հարցրեցին.
— Ո՞րն է կարոտի ու թախծի տարբերությունը:
Եվ նա ասաց.
— Ճիշտ այնպես, ինչպես տարբեր են երկու ծառերը, որոնցից մեկը չորանում է, իսկ մյուսը սպասում է գարնանը:

69707

ՄԱՐԱԹՈՆԻ ԼԵԳԵՆԴԸ

10 Օգս

Համաձայն լեգենդի, Մարաթոնի ճակատամարտից հետո հույն սուրհանդակ Ֆիլիպիդեսը վազեց մինչև Աթենք, որ հույներին հայտնի պարսիկների դեմ տարած հաղթանակի մասին և տեղ հասնելուն պես մահացավ լարվածությունից: Եվ քանի որ այդ տարածությունը 42 կլիոմետր էր, հենց այդ չափն էլ սպորտում ստացավ «մարաթոնյան» անվանումը:
Իրականում լեգենդի մեջ միավորվել են երկու տարբեր դրվագներ: Ֆիլիպիդեսը շատ ավելի մեծ տարածություն էր հաղթահարել: Նա կտրել էր 225 կիլոմետր` Աթենքից մինչև Սպարտա` ռազմական օգնություն խնդրելու համար: Բայց քանի որ հույները կարողացան սեփական ուժերով պարտության մատնել թշնամուն, կռվից հետո ամբողջ զորքն արագ կարգով կտրեց 40 կիլոմետրը, որ պաշտպանի հարազատ քաղաքը պարսկական մեկ այլ զորախմբից, որոնք գալիս էին ծովով:

3

ԻՆԳՈՒՇԱԿԱՆ ԱՍՔ

10 Օգս

Կար ժամանակ, երբ ընկերներ էին Ջուրը, Կրակը, Քամին ու Պատիվը: Բայց եկավ մի պահ, որ պիտի բաժանվեին, և նրանք սկսեցին քննարկել, թե ինչպես հետո գտնեն իրար: Ջուրն ասաց, որ իրեն կարող են գտնել այնտեղ, որտեղ եղեգներն են աճում: Քամին ասաց, որ ինքն այնտեղ կլինի, որտեղ տերևներն են սոսափում: Կրակն ասաց, որ իրեն կարող են գտնել վեր բարձրացող ծխով: Եվ միայն Պատիվն էր, որ լուռ մնաց: Ընկերները հարցրեցին, թե ինչու՞ նա ոչինչ չի ասում: Եվ այդ ժամանակ Պատիվն ասաց.
— Դուք կարող եք բաժանվել ու կրկին միանալ, սակայն ինձ այդ բանը տրված չէ: Նա, ով մի անգամ բաժանվում է ինձնից, բաժանվում է ընդմիշտ ու այլևս հանդիպել չի կարող:

1453991251_lava

ՆՇԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ

10 Օգս

Դոլարի հայտնի նշանը` $-ը ի հայտ էեկել դեռևս 1770-ականներին: Սակայն այն ժամանակ նա բոլորովին այլ տեսք ուներ: Այն պատկերում էր դոլարի հարաբերակցությունը իսպանական պեսոյի նկատմամբ: Այսօրվա նշանն առաջ է եկել P և S տառերի միձուլումից: Այն գրում էին Ps տեսքով, ինչը նշանակում էր պեսոն` հոգնակի թվով: Սկզբում տառերն ուղղակի դնում էին իրար վրա: Իսկ հետո ժամանակի ընթացքում P-ից մնաց միայն ուղղահայաց գիծը:

640px-Dollar_Symbol_Evolution.svg

%d bloggers like this: