Պահոց | 2:41 ա.

ԽԱՎԱՐՄԱՆ ԱՐՔԱՆԵՐԸ

3 Մրտ

Բաբելոնի աստղագետները հաջողությամբ կանխատեսում էին ինչպես արևի, այնպես էլ լուսնի խավարումները, ընդ որում, վերջինը համարվում էր վատ նշան երկրի ու իշխող միապետի համար: Այդ պատճառով էլ խավարման ժամանակ ժամանակավոր արքա էին նշանակում, որին հետո սպանում էին, քանի որ նախանշանները միշտ իրականանում էին:

nabucodonosor

ԵՂԱՆԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

3 Մրտ

Կինոռեժիսոր Ջոն Ֆորդն իր ֆիլմերում հաճախ էր հնդկացիների ընդգրկում, որոնք ոչ միայն դերեր էին մարմնավորում, այլև այլ կարգի աշխատանքներ էին կատարում: «Ֆորտ Ապաչի» ֆիլմի նկարահանումների ժամանակ պահանջվում էին բարենպաստ եղանակային պայմաններ, և այդ նպատակի համար Ֆորդը վարձեց մի գրբաց հնդկացու, որը պիտի գուշակեր եղանակը: Մի քանի օր շարունակ հնդկացու կանխատեսումները ճշտորեն կատարվում էին: Բայց մի օր նա ռեժիսորին ասաց, որ այլևս չի կարող եղանակ գուշակել: Հարցին, թե ինչու՞, հնդկացին պատախանեց, որ իրենից վերցրել են ռադիոընդունիչը:

251695_original

ԻՄ ԵՐԵՎԱՆԸ

3 Մրտ

Հիշելով անցած Երևանը:

%d bloggers like this: