Պահոց | 3:18 ա.

ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

25 Փտր

Գերմանացի հայտնի փիլիսոփա և մաթեմատիկոս Գոթֆրիդ Լայբնիցը երդվյալ ամուրի էր: 50 տարեկանում նա վերջապես որոշեց վերջ տալ միայնությանը և առաջարկություն արեց մի կնոջ: Տիկինը Լայբնիցից մի փոքր ժամանակ խնդրեց մտածելու համար: Բայց այդ «փոքր ժամանակը» լիովին բավարար էր, որ Լայբնիցը մտափոխվեր ու վերադառնար հին «կարգավիճակին»:

16879778_403

ՍՏՎԵՐՎԱԾ ՄԱՀԸ

25 Փտր

Մեռնելուց էլ մարդու բախտը պիտի բերի: 1953 թ. մարտի 3-ին մեռավ Ստալինը: Նույն օրը վախճանվեց նաև կոմպոզիտոր Սերգեյ Պրոկոֆևը: Ստալինը ոչ միայն ստվերեց երգահանի մահը, այլև շատերը չիմացան դրա մասին, իսկ նրանք, ովքեր տեղյակ էին, չկարողացան մասնակցել հուղարկավորությանը, քանի որ այդ օրերին Մոսկվայի փողոցների մեծ մասը փակ էր:

0_105bd0_9db4d4cf_orig

ԱՆՀԱՋՈՂԱԿ ՆԿԱՐԻՉԸ

25 Փտր

Նկարիչ Վիկտոր Էժեն Դելակրուան դեռ երեք տարեկանում քիչ էր մնում խեղդամահ լիներ, երբ կախ էր ընկել վարագույրի թելերից: Որոշ ժամանակ անց նա հրաշքով փրկվեց հրդեհից: Նրան ուղարկեցին ապրելու այլ վայրում, իսկ այնտեղ աղախինը անզգուշաբար նրան ջուրը գցեց, որտեղից հազիվ դուրս բերեցին: Մի քանի տարի անց կորիզը խրվեց-մնաց նկարչի կոկորդում, միայն օգնության հասած մարդիկ նրան երկրորդ կյանք պարգևեցին: Եվ այսպիսի անհաջողությունների շղթան ամբողջ կյանքում ուղեկցել է Դելակրուային:  

phaidon-eugene-delacroix-quotes-900x450-c

ՄԻՏՔԸ` ՏԻԵԶԵՔՈՒՄ

25 Փտր

Կա ամերիկացի մի սցենարիստ ու պրոդյուսեր` Էնն Դրույան (ազգանունը հայկական չէ, տիկինը հրեա է): Նա մեր մոլորակի միակ մարդն է, որի մտքերը անցել են Արեգակնային համակարգից այն կողմ: 1977 թվականին ձայնագրել են նրա ուղեղային ալիքները: Մոտ մեկ ժամ տևողությամբ այդ ձայնագրությունը անցկացվել է ոսկե սկավառակի վրա և ՆԱՍԱ-ի կողմից տեզերք է ուղարկվել «Վոյաջեր-1», «Վոյաջեր-2» միջմոլորակային կայանի միջոցով: Ասվում է, որ ձայնագրության ընթացքում Դրույանը խորհել է մեր մոլորակի պատմության, մարդկության զարգացման փուլերի, հասարակության խնդիրների, բռնության և աղքատության մասին: Իսկ ամենավերջում տիկինը մտածել է սիրո մասին:

Voyager

ՀԵՏՀԱՇՎԱՐԿ

25 Փտր

Հետհաշվարկը, որը գործածվում է որևէ բանի մեկնարկից առաջ, ասենք, օրինակ, տիեզերական հրթիռներ արձակելիս, հորինել են ոչ թե գիտնականները, այլ կինեմատոգրաֆիստները: Առաջին անգամ հետհաշվարկը ցուցադրվել է գերմանական «Կինը լուսնի վրա» կինոնկարում: Նպատակն էր հավելյալ լարվածություն ստեղծել հանդիսատեսի համար: Իսկ հետագայում, երբ երկինք էին արձակվում իրական հրթիռներ, նախագծողներն ուղղակի ընդօրինակեցին այդ հնարքը:

maxresdefault

Արժանահավատ

25 Փտր

«Ռոկկի-4» ֆիլմը նկարահանելիս Սիլվեստր Ստալոնեն տեսարանն առավել արժանահավատ դարձնելու համար առաջարկեց Դոլֆ Լունդգրենին (որը մարմնավորում էր ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոյին) իսկական մենամարտ վարել: Արդյունքում Լունդգրենի հարվածից հետո Ստալոնեին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա անցկացրեց 8 օր:

spisok-filmov-pro-rokki-balboa-4

%d bloggers like this: