Պահոց | Նոյեմբերի, 2017

ԳԻՐՔՆ ՈՒ ԳԻՆԸ

4 Նյմ

Երբ 2000 թվականին Ֆրանսիայում լույս տեսավ Ֆրեդերիկ Բեգբեդերի «99 ֆրանկ» վեպը, հրատարակիչները հայտարարեցին, որ գրքի գինը կլինի ճիշտ նույնքան, որքան նշված է վերնագրում: Այս օրինակը վարակիչ դարձավ: Այլ երկրներում ևս հետևեցին նույն սկզբունքին` գինը սահմանելով ըստ փոխարժեքի` պահպանելով նմանությունը: Գերմանիայում գրքի վերնագիրը դարձավ «39,9 մարկ», Մեծ Բրիտանիայում` «9,99 ֆունտ», ճապոնիայում` «999 իեն» և այդպես շարունակ:

01_WsX8wX4

ԱՆՑԱՎՈՐ

2 Նյմ

— Անցած լինի:
Քո շփոթված պատասխանից հետո քեզ ասում եմ. «Անցած լինի»: Այսինքն` մոռացիր դրա մասին, այսինքն` թողնենք թիկունքում, քանի որ այլևս կարևոր չէ այն, ինչը քիչ առաջ կարևոր էր: Կարևորն անկարևորի վերածելու այս թեթևության մեջ է մեր հաշտությունը, այս զոհաբերման ծեսի մեջ է քեզ մերձ պահելու ակնկալիքը, ինչ-որ բան անպայման կորստի մատնելու մեջ է ինչ-որ բան ունենալու պայմանը: Ու ես քեզ ասում եմ. «Անցած լինի»:
Եվ այսպես անցած եղավ այն, ինչ կարևոր էր, որ մնար այն, ինչը ցանկանում էինք:

Հ. Չ.1347287911_1347205258-398

 

ՀՈՂԵՂԵՆ

1 Նյմ

Հողն այն տեղն է, որտեղ կանգնում են երկու ոտքերի վրա: Մենք գոնե այդպես հասկացանք, երբ առաջին քայլերն արեցինք: Հետո, երբ մայրս ինձ ու եղբորս բակ էր ուղարկում, շեմքին չհասած միշտ հիշեցնում էր.
— Հողերի հետ հանկարծ չխաղաք:
Ու դա հավանաբար առաջին դասն էր այն մասին, որ հողի հետ խաղ չեն անում:
Դպրոցում էր, որ մեզ սովորեցրին հողի բաղադրությունը: Գրատախտակի առաջ կանգնած արտասանում էինք երեկ սերտած դասը և ամեն բառի հետ պինդ, հուսալի հողը մեր աչքի առաջ մի քմահաճ թեթևությամբ փխրվում, մասնատվում, տրոհվում էր նշանների ու տարրերի: Եվ քանի որ մենք արդեն գիտեինք, որ մեր հողից բացի կա նաև ուրիշի հողը, ու քանի որ մեր հողը հարազատ էր, իսկ օտարինը` ոչ այնքան, կռահեցինք նաև, որ հողերի բաղադրության մեջ անկասկած պիտի լինի մի բան, ինչը տարբերակիչ է և դրանով է պայմանավորվում սեփական հողի քաղցրությունը:
Ու միայն հետո, շատ հետո, երբ առաջին անգամ տխրության միջից լսեցինք «հող էիր, հող դարձար» բառերը, այդ պահից ի վեր հողը կորցրեց իր նախնական համադրիչ կազմը, հողահալած մի գիտակցում մեզ ծանուցեց, որ հողի բաղադրություն չկա, կա մարդու բաղադրություն, որովհետև եթե հողը մենք ենք, հողածինն ու հողեղենը մենք ենք և մենք ենք հողին պահ տվողն ու տրվողը, ուրեմն այնտեղ ամեն բան մեզնով է: Եվ հողի սերն էլ մեր սերն է` բոլորիս ու յուրաքանչյուրիս, անցավորաց ու ապրողաց ինքնասեր պաշտումը:

Հովիկ Չարխչյան

zemlya

ՉԵԲՈՒՐԱՇԿԱՆ

1 Նյմ

Չեբուրաշկայի կերպարի ամենաբնորոշ գիծը նրա հսկա ականջներն են: Բայց արի ու տես, որ հեղինակի` Էդուարդ Ուսպենսկու գրքում դրանց մասին ընդհանրապես խոսք չկա: Ամեն ինչ սկսեց մուլտֆիլմից: Նկարիչ Լեոնիդ Շմերցմանը սկզբում շատ փոքրիկ ականջներ էր նկարել, ճիշտ այնպիսի, ինչպիսիք ունենում են քոթոթները: Բայց կերպարի մշակման ընթացքում ականջները հետզհետե մեծացան: Արդեն վերջնական տարբերակում որոշեցին այնքան մեծ անել, որ ստիպված էին Չեբուրաշկայի ականջները տեղադրել ոչ թե գլխի վերին հատվածում, այլ կողքերից:

1469010344-980x551-1469007559

ՇՓՈԹԵԼԻ ՆԿԱՐԻՉՆԵՐ

1 Նյմ

Նկարիչներ Էդուարդ Մանեին և Կլոդ Մոնեին շատերն են շփոթում: Երկուսն էլ ֆրանսիացի են, ապրել են նույն ժամանակներում, երկուսն էլ իմպրեսիոնիզմի հետևորդ են: Ընդ որում, այդ շփոթմունքին հաճախ նպաստել են նաև իրենք` նկարիչները: Օրինակ, Մանեի ամենահայտնի` «Նախաճաշ խոտերի վրա» կտավը տեսնելուց հետո Մոնեն ինքն էլ նկարեց նույնատիպ մի բան և կոչեց հենց այդպես` «Նախաճաշ խոտերի վրա»:

Zavtrak_na_trave

zavtrak-na-trave-klod-mone+

ՀՈԳՆԱԾ ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

1 Նյմ

— Տխու՞ր ես:
— Չէ,- ասում եմ,- տխուր չեմ, հոգնած եմ:
Հոգնած մարդը մի քիչ տխուր մարդու նման է: Տխրության մեջ էլ ջլատում կա: Տխրության մեջ էլ մոխիր կա: Եղել է ինչ-որ մի բան, այրվել-գնացել է ու մնացել է այս խեղճ անթեղը, որ պիտի պահի իր ներսում կրակի հիշողությունը, որովհետև բոլորին կրակն է պետք, այլ ոչ թե քո պարպումի մոխրակույտը: Եվ դրա համար էլ մի ասեք ձեր տխրության մասին: Խոնջանքի ապահով թիկունքում թաքցրեք ձեր թախիծը, որովհետև չի կարելի տխուր լինել, իսկ հոգնած լինելն արտոնված է: Մարդիկ դա կներեն: Նրանք այդպես են սիրում: Նրանք միշտ էլ մեծահոգի են, քանի դեռ դուք հոգնած եք իրենց հսկիչ հայացքների ներքո:
Հովիկ Չարխչյանubuon12

%d bloggers like this: