Պահոց | 2:56 ա.

Գրական Խաչմերուկներում 1918-1920

15 Հկտ

Կուզեի թոռնիկիս համար ուսուցչի դեր ստանձնել. Հովիկ Չարխչյան

15 Հկտ

Yelaket.am-ի բլից հարցման հյուրը գրականագետ, հրապարակախոս, լրագրող, խմբագիր և գրող Հովիկ Չարխչյանն է:

-Ո՞վ է եղել Ձեր առաջին ուսուցիչն ու ոգեշնչման աղբյուրը:
-Եղել են և միշտ էլ եղան նրանք` ծնողներս:
-Հիմա Դուք որևէ մեկի ուսուցի՞չն եք:
-Կուզեի թոռնիկիս համար ուսուցչի դեր ստանձնել:
-Ի՞նչ վիճակում է գտնվում այժմ Հայաստանի մշակութային կյանքը:
-Մշակութային կյանքում` ինչպես կյանքում. շատ աղմուկ, քիչ արդյունք:
-Որպես գրող ի՞նչն է Ձեզ ավելի շատ ոգեշնչում` անցյալը, ներկան թե ապագան:
-Ոգեշնչում է ընդհանուր ժամանակը` առանց տարանջատումների:
-Իսկ Դուք կարևորո՞ւմ եք կոչումներն ու մրցանակները:
-Ինձ համար միջուկն է հետաքրքիր, ոչ թե կեղևը:
-Անդրադառնալով Ձեր` «Սուլամիթա. Սևակի մեծ սերը» գործին, նկատում ենք, որ «Անցած սերերը» բանաստեղծության մեջ Սևակը գրում է. «Ամենա սեր չկա, լավ ու վատ կա լոկ»: Այդ դեպքում ո՞վ էր Սուլամիթան նրա համար:
-Պոեզիան ճշգրիտ գիտություն չէ, սերն էլ չի կարող մաթեմատիկական բանաձևումներ ունենալ:
-Սևակն ասում է. «Մենք սիրում ու գերվում ենք նրան, ում դուր չենք գալիս»: Ի՞նչ եք կարծում, անպատասխան թե փոխադարձ սիրո արդյունքում են ծնվում հաճարեղ գործերը:
-Մեծ ստեղծագործությունները ծնվում են ապրումներից` անկախ դրանց բնույթից:
-Ի՞նչն է կրկնվում կյանքում` սերը թե սիրահարվածությունը:
-Ամեն բան կրկնվող է, ամեն բան անկրկնելի:
-Ո՞րն է երջանկության Ձեր բանաձևը:
-Չտրտնջալ, չնահանջել, չպարտվել:

Նյութի աղբյուրը` Yelaket.amhhhh

ՄՏՔԵՐ

15 Հկտ

Ճշմարտության ձայնը հակացուցված է լսողությանը:
Լաո-ցզի

Որտեղ անհրաժեշտությունն է, այնտեղ էլ հնարավորությունն է:
Պյութագորաս

Սովը, սերը, փառասիրությունն ու վախը. ահա մարդկային բոլոր արարքների չորս հիմնական դրդապատճառները:
Ուիլյամ Սամներ

Հպարտությունը շքեղություն է, որ սիրահարված կինն իրեն թույլ տալ չի կարող:
Քլեր Լյուս

Էլեգանտ կնոջն ամեն ինչ սազում է, բացի աղքատ ամուսնուց:
Իվ Մոնտան

Փակեք դուռը բոլոր սխալների առաջ և ճշմարտություն չի կարողանա ներս մտնել:
Ռաբինդրանաթ Թագոր

Առողջ մարդը նա չէ, ում ոչ մի տեղը չի ցավում, այլ նա, ում մոտ ամեն անգամ տարբեր տեղեր են ցավում:
Միշել Կրեստեն

Սա ազատ երկիր է: Յուրաքանչյուրն իրավունք ունի ինձ նամակ ուղարկել, իսկ ես իրավունք ունեմ դրանց չպատասխանել:
Ուիլյամ Ֆոլքներ

Զղջումը մաքրված կեղտաբծի նման է. վերջում միշտ էլ ինչ-որ հետք մնում է:
Ալեքսանդր Ֆրեդրո

Գառն ու գայլը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Սրա մեջ է տարաձայնության էությունը, որ գերիշխում է մարդկային հասարակության ներսում:
Աբրահամ Լինքոլն

Բնականաբար, մարդուն կարելի է սիրել, եթե նրան լավ չես ճանաչում:
Չարլզ Բուկովսկի

Ասում են` վաղ թե ուշ ճշմարտությունը հաղթանակում է, բայց դա այդպես չէ:
Անտոն Չեխով

Ոչ ոք չի կարող լինել իրապես ազատ, քանի դեռ բոլորն ազատ չեն:
Ոչ ոք չի կարող լինել իրապես ազնիվ, քանի դեռ բոլորն ազնիվ չեն:
Ոչ ոք չի կարող լինել իրապես երջանիկ, քանի դեռ բոլորը երջանիկ չեն:
Հերբերտ Սփենսեր

Չեմ սրտնեղում, եթե մարդիկ ինձ չեն հասկանում, սրտնեղում եմ, եթե ես չեմ հասկանում մարդկանց:
Կոնֆուցիոս

Բոլորն ինձ ներում են, բայց ոչ ոք չի օգնում:
Սենեկա

Պատերազմում հաղթում է այն բանակը, որի հրամանատարները համեստ են հագնված:
Ռոջեր Բիմոն

Առաջներում մարդիկ սովորում էին նրա համար, որ կատարելագործվեին: Հիմա սովորում են ուրիշներին զարմացնելու համար:
Կոնֆուցիոս

GIRQ

%d bloggers like this: