Պահոց | 11:10 ե.

ԽՄԵԼ ՈՒ ՈՐՈՇԵԼ

11 Հկտ

Հերոդոտոսի վկայությամբ հնագույն ժամանակներում պարսիկների մոտ կարևորագույն որոշումներ ընդունելու երկու փուլ գոյություն ուներ: Շատ հաճախ նման որոշումները կայացվում էին բուռն գինարբուքների ժամանակ, բայց հաջորդ օրը դրանք անպայման վերանայվում էին սթափ գլխով: Եվ հակառակը. այն որոշումները, որոնք կայացվել էին առանց խմիչքի ազդեցության, պիտի անպայման վերանայվեին կերուխումի սեղանների շուրջ:

800px-Persian_warriors_from_Berlin_Museum

 

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ

11 Հկտ

Մարդը տնից գնացել էր, չկար: Տարիքն առած, արդեն ձեռնափայտին ընկերացած մարդ էր: Չէին էլ նկատել, թե ինչպես էր դուրս եկել: Ու հիմա ամբողջ գյուղով փնտրում էին:
Երրորդ օրը վերադարձավ: «Ու՞ր էիր, այ մարդ»,- ոչ այն է զայրացած, ոչ այն է ստրները տեղն ընկած հարցնում էին: Ոչ մեկին ոչ մի բան չասաց: Հետո իմացան: Գնացել էր իր որդիներին ու դուստրերին այցելելու: Բոլորն էլ գյուղից հեռու էին ապրում` որը քաղաքում, որը ուրիշ մի գյուղում: Հերթով տեսել էր, համոզվել էր, որ ամեն բան լավ է, բաժակ բաժակի էր խփել հետները, ասել էր` «Բարով մնաք» ու դուրս էր եկել:
Հիմա հոգնած, բաց գոհունակ դեմքով տուն դարձավ, բոլորին ժպտաց, ասաց` մի քիչ պառկեմ, հանգստանամ: Պառկեց ու այդպես էլ հոգին ավանդեց:
Արարատի Ուրծաձոր գյուղից էր:

Հովիկ Չարխչյան

1312827925_25

%d bloggers like this: