ՓԱՀԼԵՎԱՆՆ ՈՒ ՅԱԼԱՆՉԻՆ

5 Հկտ

Այն օրերին, երբ իմ տարիքը երեխա էր, մեր գյուղ էին գալիս լարախաղացները: Փահլևան էինք ասում: Տնկում էին ձողերը, կապում էին ճոպանը, և ամբողջ գյուղը հավաքվում էր թամաշայի: Լարախաղացի հետ գալիս էր նաև իր ծաղրածուն` յալանչին: Սա աղմկում էր, անհամ կատակներ էր անում, վազվզում էր շուրջբոլորը, փող էր հավաքում, քանի դեռ վերևում` ճոպանի վրա մարդը բարդ հնարքներ էր ցուցադրում` ցատկելով ու ճոճվելով, կանգնելով գլխիվայր կամ ոտնածայրերին:
Ամեն ինչ ուրախ ու զվարճալի էր, բացի մի բանից: Որքան էլ հմուտ լիներ լարախաղացը, մարդկանց ուշք ու միտքը աղմկարար յալանչու կողմն էր: Մյուս օրն էլ գյուղացիներն իրար պատմում էին հենց նրա արարքները, այլ ոչ թե վերևում վազողի:
Ու հիմա ես մտածում եմ, որ այսքան տարիներ անց էլի ոչինչ չի փոխվել: Յալանչիները դարձյալ մարդկանց մտքերի ու հայացքների կողոպտիչն են մնացել, որ սնվեն նրանց վաստակով, ովքեր քայլում են փորձության բարակ լարերի վրայով: Եվ միայն մի բան կա, որ մխիթարական է. յալանչիները միշտ մնալու են ներքևում:

Հովիկ Չարխչյան

42399_b

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s