Պահոց | 4:07 ա.

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ

4 Հկտ

Ոչինչ հետ չի գալիս: Ամեն բան անցնում է անվերադարձ: Այն, ինչ երբեմն գալիս է, սոսկ կեղևն է, ոչ թե ոգին: Երեկվա համար ծնվածը վաղվա մեջ տեղ չունի: Դրա համար էլ երբ դու տեսնես նրան, իմացիր, դա այլևս նա չէ, ում տեսել ես երեկ, այլ նա է, ում տեսնում ես հիմա` երեկվա հայացքով: Մի մեղադրիր ձյուներին իրենց հալոցքի համար: Մի մեղադրիր ստվերներին, որ տեղաշարժվեցին: Մի մեղադրիր խոտերին, որ դեղնեցին: Եվ մի մեղադրիր մարդուն, որն իր նմանությամբ է, բայց նույնաբովանդակ չէ:

Հովիկ Չարխչյան

132717596_9_G6iofWgp8

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԼՈՒՍՆԻ ՎՐԱ

4 Հկտ

Գիտե՞ք, որ հուշարձան կա նաև… Լուսնի վրա: Այն տեղադրվել է 1971 թվականին, «Ապոլոն-15»-ի անձնակազմի կողմից: Նվիրված է զոհված տիեզերագնացներին: Իրենից ներկայացնում է ալյումինե սկաֆանդր, իսկ արձանիկի կողքին տեղադրված ցուցատախտակի վրա 14 զոհվածների անուններն են:

190692_original

ԱՆՀԱՇՏ ՀԻՎԱՆԴԸ

4 Հկտ

Այս բժշկին ես գիտեմ: Անունը Ժամանակ է: Դեղահաբեր չի տալիս, ներարկումներ չի անում, վիրակապ չի դնում: Թողնում է, որ հաշտվես ցավիդ հետ, համակերպվես նրա գոյությանը: Հոգատար հայացքով նայում է, թե ինչպես է տառապանքդ տարրալուծվում օրերիդ մեջ, մխիթարանքի խոսքեր է գտնում կորուստներդ արժեզրկելու համար, հույս է ներշնչում ուրիշների դժբախտության օրինակով, բայց երբեք մոտ չի գալիս, որովհետև Ժամանակի հետ հպումը սարսուռ է բերում, իսկ դու մարմինդ պիտի տաք պահես:
Եվ մի օր, երբ հոգիդ ավանդես, քո հոգատար բժիշկը կնայի անշնչացած մարմնիդ ու կասի.
— Նա հիվանդ չէր: Նա պարզապես անհաշտ էր Ժամանակի հետ:

Հովիկ Չարխչյան

IMG_35191

ԴԱՆԱԿԻ ՀԱՐՎԱԾ

4 Հկտ

«Անապատի սպիտակ արևը» ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկի` Պավել Լուսպեկաևի ճակատին թարմ սպի կա: Բայց դա գրիմ չէ: Տեսարաններից մեկը նկարահանելուց առաջ նա գարեջրատանը վիճաբանել էր տեղի բնակիչների հետ և դանակի հարված էր ստացել:

БСП_илл_0(1)

%d bloggers like this: