ՄՏՔԵՐ

30 Սպտ

— Ո՞րն է քո երազանքը:
— Որ ինչ-որ մեկն ինձ համբուրի անձրևի տակ: Իսկ քոնը՞:
— Որ անձրև գա:
Չարլզ Բուկովսկի

Իրականացած երազանքը միշտ զրկված է ռոմանտիզմից:
Բորիս Վասիլև

— Երջանկությունն այցելում է նրան, ով կարողանում է սպասել:
— Այո, իհարկե: Միայն տես, որ ամբողջ կյանքդ չանցնի սպասասրահում:
Թեոդոր Դրայզեր

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
Ուր ամենայն իղձ կավարտի…
Նահապետ Ռուսինյան

Ավելի ցավալի բան չկա, քան ամբողջ սրտով սիրել մարդուն և իմանալ, որ նա գրոշ չարժե:
Սոմերսեթ Մոեմ

Բաժանումը սիրո համար նույնն է, ինչ որ քամին` կրակի համար: Փոքր սերը նա հանգցնում է, իսկ մեծ սերն ավելի է բորբոքում:
Ալեքսանդր Կուպրին

Եթե թշնամին գերագնահատում է քո թերությունները, դա մեծ հաջողություն է: Բայց եթե բարեկամդ թերագնահատում է քո առավելությունները, դա ավելի լավ է:
Մարիո Պյուզո

Աստված ամեն ինչ տեսնում է, հարևաններն` ավելի շատ:
Անհայտ հեղինակ

Աստված մտածում է մեր մասին: Աստված չի մտածում մեր փոխարեն:
Ժան Կոկտո

Ադամն ընդամենը էսքիզն էր: Աստծուն հաջողվեց մարդ կերտել միայն Եվայի միջոցով:
Սիմոնա դը Բովուար

Ավտորիտարիզմն այն է, երբ մեկն ասում է` «Ես ձեր թագավորն եմ», և բոլորը համաձայնվում են: Իսկ տոտալիտարիզմն այն է, երբ բոլորը գոռում են. «Դու մեր թագավորն ես, դու մեր թագավորն ես», և նա համաձայնվում է:
Բոլեսլավ Վոլտեր

Լավ է քիչ հասկանալ, քան վատ հասկանալ:
Անատոլ Ֆրանս

Նա, ով քեզ գովում է այն բանի համար, ինչը դու չունես, ուզում է քեզնից ստանալ այն, ինչը ունես:
Յուջին Մանյուել

Տղամարդիկ ստում են հենց այնպես, կանայք` արտասուքն աչքերին:
Դոն-Ամինադո

Երբ ժամը կգա որոշելու, թե ում արդարացնել, ամբոխը միշտ կընտրի Բարաբային:
Ժան Կոկտո

Երբ մի դուռը փակվում է, բացվում է մեկ ուրիշը: Սակայն մենք հաճախ այնքան երկար ենք նայում փակված դռանը, որ չենք նկատում բացվածը:
Հելեն Քելլեր

content_41__econet_ru

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s