Պահոց | 2:35 ա.

ԿՆՈՋ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

27 Սպտ

Մի անգամ Չինգիզ խանին մոտեցավ մի կին և խնդրեց ազատել իր հարազատներին: Չինգիզ խանն ասաց.
— Ահա քո առաջ կանգնած են ամուսինդ, որդիդ և եղբայրդ: Ես ազատ կարձակեմ միայն մեկին: Որի՞ն կընտրես:
Կինն անմիջապես պատասխանեց.
— Եղբորս:
— Բացատրիր, ինչու՞:
— Ամուսին ես կարող եմ գտնել, որդի կարող եմ ծնել, բայց եղբայր ստեղծել չեմ կարող:
Իր լսածից հետո Չինգիզ խանը բաց թողեց բոլորին:

p159795_i_h12_aa_thumb[4]

ՏՈԼՍՏՈՅԸ ՀԻԱՑԱԾ ՉԷՐ

27 Սպտ

Աշխարհն այսօր էլ հիացմունքով է ընթերցում Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, մինչդեռ հեղինակին այդ գործը կարծես թե այնքան էլ չի հիացրել: Այսպես, 1871 թ. Աֆանասի Ֆետին հասցեագրած իր նամակում Տոլստոյը գրում էր. «Ինչ երջանիկ եմ ես, որ այլևս երբեք չեմ գրելու այնպիսի անհեթեթ շատախոսությամբ գործեր, ինչպիսին էր «Պատերազմը»: Իսկ 1908 թ. իր օրագրային գրառումներից մեկում Տոլստոյն ասում էր. «Մարդիկ ինձ սիրում են այն դատարկ բանի` «Պատերազմ և խաղաղության» համար, որը նրանց թվում է շատ կարևոր»:

ТОлстой1

ԾԱՂԿԻ ՑԱՎԸ

27 Սպտ

Երբ պարսիկ փիլիսոփա Մանսուր ալ-Հալաջը դատապարտվեց աստվածուրացության ու հերետիկոսության համար և հանձնվեց ամբոխի դատաստանին, նա որևէ կերպ չցուցադրեց իր ցավը: Երբ կտրեցին նրա ձեռքերը, Մանսուրը լռեց: Երբ ամբոխը նրան քարկոծեց` ծանր վերքեր պատճառելով, նա լռեց: Այդ ժամանակ մոտեցավ նրա ընկերն ու Մանսուրին հարվածեց… ծաղիկով: Եվ միայն այդ ժամանակ փիլիսոփան հոգի կեղեքող ճիչ արձակեց:
Դրանով Մանսուրը ցանկանում էր ասել, որ նրանք, ովքեր հանիրավի, բայց հավատով մեղադրում էին իրեն, չէին կարող ցավ պատճառել: Սակայն երբ թեթև հպվեց նա, ով գիտեր, որ ընկերն իրավացի է և նրան դատապարտում էին անտեղի, այդ հպումը խոցեց ցանկացած խոշտանգումից առավել:

ccv

ԳՆԴԱՊԵՏ ԱՂԱՎՆԻՆ

27 Սպտ

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայրենիքին մատուցած ծառայությունների համար անգլիական բանակի գնդապետի կոչում շնորհվեց… աղավնու: Խոսքը 888 համարը կրող փոստային աղավնու մասին է: Իսկ երբ հանրահայտ թռչունը հոգին ավանդեց, նրան հուղարկավորեցին զինվորական պատիվներով:

pombo-gi-joe

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

27 Սպտ

1992 թվականին Մոսկվայում մի ֆուտբոլային հանդիպում էր ընթանում: Մրցում էին ՌԴ կառավարության և մայրաքաղաքի թիմերը: Ստացվեց այնպես, որ առաջին խաղակեսին վնասվածք ստացավ կառավարության թիմի դարպասապահը: Ընդմիջմանը հանդերձասրահում Բորիս Ելցինին առաջարկեցին փոխարինող դարպասապահ վերցնել Վլադիմիր Մասլաչենկոյին (ԽՍՀՄ հավաքականի հանրահայտ դարպասապահ ու սպորտային մեկնաբան): Բայց Մասլաչենկոն հրաժարվեց` պատճառաբանելով, որ ինքը կառավարության անդամ չէ: Հենց այդ պահին Ելցինը կարգադրեց նրան նշանակել սպորտի փոխնախարար և վարչապետ Գայդարին հանձնարարեց համապատասխան հրամանագիր պատրաստել: 
Երկրորդ խաղակեսին դարպասի մոտ էր Մասլաչենկոն: Բայց ավելի ուշ նա հրաժարվեց պաշտոնից:

Bwd4PMuqrjM

%d bloggers like this: