Մենք չենք դրսևորվում որպես ինքնիշխան երկիր

23 Սպտ

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ շարունակում է այն քաղաքականությունը, որը որդեգրել է վերջին 200-300 տարիների ընթացքում: Որևէ փոփոխություն չկա, ընդամենը ձևերն ու մեթոդներն են մի փոքր քաղաքակրթվել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Հովիկ Չարխչյանը։

«Եվ այն, որ Ռուսաստանը Հայաստանին ցանկանում է տեսնել իր թևերի տակ, այնքան ակնառու է, որ դրա մասին վիճելն անիմաստ է: Այլ խնդիր է մեր իշխանությունների պահվածքը տվյալ դեպքում»,-ասաց նա՝ անդրադառնալով հարցին, թե տեղի՞ն են արդյոք հայ հասարակության շրջանում հնչող դժգոհությունները՝ կապված Հայաստանում ռուսերենի հայեցակարգի, հայաստանյան փողոցների անվանակոչման հարցում ռուսաստանցիների ակտիվ միջամտության («դեմ» կարծիքներով), Նժդեհի արձանի տեղադրման հարցում ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի մակարդակով բացասական արձագանքի հետ:
Հայտնի է, որ Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում անկացվելու է Իսրայել Օրուն նվիրված միջոցառումներ: Չի բացառվում, որ հայ հասարակության մեջ այս առնչությամբ հարցականներ կծագեն՝ ինչու հատկապես Իսրայել Օրին՝ ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման առումով ռուսական կողմնորոշման հայտնի ջատագովը: Չմոռանանք, որ վերը նշված հանգամանքների պատճառով է, որ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ պնդում են, թե անկախության 25 տարիներին Հայաստանն աստիճանաբար կորցնում է ինքնիշախության գործիքներն ու խորհրդանիշները, իսկ ավելի արմատական տրամադրություն ունեցողներն անգամ ապագաղութացման կոչեր են արվում:
Չարխչյանն ընդգծեց՝ այլ հարց է, որ Հայաստանը չի կարող իրեն դրսևորել իբրև ինքնիշխան, անկախ երկիր, որն ինքն է իր քաղաքական կողմնորոշումները կազմում՝ առանց արտաքին գործոնների ազդեցությունը կամ հնարավոր ելքերը հաշվի առնելու. «Կամ նաև հաշվի առնելով, բայց չվախենալով, ինչպես այսօր վախվորած գործում են մեր իշխանությունները»:
Ի վերջո, տրամաբանական հարց է առաջանում՝ ինչու են ռուսները բոլոր հայ մեծերից առանձնացնում ժամանակի ազգային-ազատագրական պայքարի գաղափարների ձևավորման առումով ռուսական կողմնորոշման հայտնի ջատագով Իսրայել Օրուն:
Հովիկ Չարխչյանը, ում կարծիքով՝ հասարակության դիրքրորոշումը միանգամայն տեղին է, միևնույն ժամանակ, գտնում է, որ իրականում շատ մեծ սխալ է Իսրայել Օրուն անվանել ռուսական կողմորշմամբ մարդ:
«Իսրայել Օրին ընդամենը ելքեր էր փնտրում իր ժողովրդի փրկության համար, և ճանապարհներից մեկն էլ դեպի Ռուսաստանն էր: Այդ հանգամանքը իբրև պարսավանք այդ մարդու կենսագրությանը կցելը սխալ է, և եթե հետևեք այդ դարերի պատմությանը, կտեսնեք, որ նա ոչ առաջին էր, ոչ էլ վերջինը: Տասնյակ հայ քաղաքական գործիչներ այդ տարիներին դեպի Հյուսիս էին գնում՝ փորձելով Ռուսաստանյան կայսրությունից օգուտներ քաղել, Հայաստանի համար ուժեղ պաշտպան գտնել: Եվ նույն հաջողությամբ նաև Եվրոպա էին գնում»,- իր առարկությունները ներկայացրեց մտավորականը:
Նրա ամփոփմամբ՝ այլ հարց է, որ մենք չենք կարող մեզ դրսևորել իբր ինքնիշխան անկախ երկիր, որը ինքն է իր քաղաքական կողմորոշումները կազմում՝ առանց արտաքին գործոնների ազդեցությունը կամ հնարավոր ելքերը հաշվի առնելու: «Կամ նաև հաշվի առնելով, բայց չվախենալով, ինչպես այսօր վախվորած գործում են մեր իշխանությունները»:
Անդրադառնալով հայաստանյան դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին՝ հրապարակախոսն ասաց, թե սա ոչ թե ռուսերենի հայեցակարգ է, այլ «ստրկամտության հայեցակարգ»:
«Ռուսերենը Հայաստանում պետք է ունենա նույն կարգավիճակը, ինչ ունեն Հայաստանում բոլոր օտար լեզուները: Սրանք խնդիրներ են, որ կուտակվում ու կուտակվում են, և մեկ էլ տեսնում ենք, որ իսկապես մղվում ենք երկրորդ պլան մեր արժեքային համակարգով»,-ասաց նա և օրինակ բերեց Հովհաննես Այվազովսկու 200-ամյակի տոնակատարությունը՝ նշելով, որ այն գրեթե վերածվել էր ռուս նկարչի 200-ամյակի, և Հայաստանը չկարողացավ նույնիսկ այս հոբելյանը հնարավորինս հայկականացնել:
«Իսկ լեզվի թեման սկսվեց նրանից, որ Ռուսաստանից եկած գործիչները սկսեցին մեր տաքսիստներից իրենց լեզվի իմացությունը պահանջել,-նշեց Հովիկ Չարխչյանը,-սա է վիճակը ու սա պետք է ինչ-որ ձևով արմատախիլ անել»։
Նա այս առումով առայժմ տեսնում է միմիայն հասարակության հակազդեցությունը և ոչ որևէ քաղաքական ուժի կամ հոսանքի:

Անուշ Դաշտենց
Tert.am

14962587_1176971072395812_5260210727936451674_n

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s