Պահոց | 1:02 ա.

ՉԿՐԿՆՎՈՂ ՏԱՌԵՐՈՎ

17 Սպտ

Յուրաքանչյուր գրող աշխատանքի իր տեխնիկան է ունենում: Բայց Սերգեյ Դովլաթովի մոտեցումն ամենատարօրինակներից մեկն էր: Կան վկայություններ այն մասին, որ կյանքի վերջին տասը տարիների ընթացքում նա գրում էր` հավատարիմ մնալով մի սկզբունքի. նախադասության մեջ չօգտագործել միևնույն տառով սկսվող բառեր, այսինքն բոլոր բառերը պիտի սկսեին տարբեր տառերով: Նրա խոսքերով, այդ մոտեցումն իր մեջ կարգապահություն է ներարկել` խուսափել շատախոսությունից ու դատարկաբանությունից: Ասում են, հենց այդ հնարանքի կիրառմամբ են գրվել նրա «Ճամպրուկը», «Արգելանոց», «Բաժանմունք» և այլ գործեր:

1475519576

ՔԱՐ ԳՐՈՂԻ ՀԱՄԱՐ

17 Սպտ

Երբ վախճանվեց ռուս գրող Նիկոլայ Գոգոլը, նրան թաղեցին եկեղեցու բակում: Հետո, երբ գերեզմանատունը պատրաստվում էին ոչնչացնել, Գոգոլի աճյունը վերաթաղեցին, բայց այս անգամ ոչ թե շիրմաքար դրվեց, այլ գրողի կիսանդրին: Հենց այդ նույն շիրմաքարն էլ հետագայում տեղադրվեց Միխայիլ Բուլգակովի գերեզմանի վրա: Այդպես էր ցանկացել Բուլգակովի կինը: Վերջինս ասում էր, որ ամուսինը կենդանության օրոք հաճախ էր կրկնում նույն արտահայտությունը` հասցեագրված Գոգոլին. «Ուսուցիչ, ծածկիր ինձ քո թուջե շինելով»:

442963

%d bloggers like this: