Պահոց | 2:09 ա.

ՄՏՔԵՐ

15 Սպտ

Յուրաքանչյուր գաղտնիք արժե ճիշտ այնքան, որքան նա, ումից մենք այն թաքցնում ենք:
Կառլոս Ռուիս Սաֆոն

Իմացիր, թե ինչ է ուզում մարդը և դու կիմանաս մարդուն:
Սթիվեն Կինգ

Եթե ճակատագիրդ քո ծիծաղը չի հարուցում, ուրեմն չես կասկացել կատակը:
Գրեգորի Դևիդ Ռոբերտս

Երջանկություն գոյություն ունի, դա պարզից էլ պարզ է: Այն ինչ-որ մեկի դեմքն է:
Ֆրեդերիկ Բեգբեդեր

Հավատը, որը չի կիսում ոչ ոք, կոչվում է շիզոֆրենիա:
Վիկտոր Պելևին

Աշխարհի ամենաահավոր երկու արտահայտությունները սրանք են` «Ինձ անհրաժեշտ է զրուցել քեզ հետ» և «Հուսամ` մենք լավ ընկերներ կմնանք»: Ամենածիծաղելին այն է, որ դրանք միշտ էլ հակառակ արդյունքին են հանգեցնում` կոտրելով և զրույցը, և ընկերությունը:
Ֆրեդերիկ Բեգբեդեր

Ինչպես տեսնում եմ, կան երեք բաներ, որոնց ոչ ոք չի հավատում: Չեն հավատում ճշմարտությանը, չեն հավատում նրան, ինչը միանգամայն հնարավոր է և նրան, ինչը միանգամայն տրամաբանական է:
Ջոն Սթայնբեք

Անիմաստ է մարդկանց բաժանել լավերի ու վատերի: Մարդիկ լինում են կամ հրապուրիչ, կամ ձանձրալի:
Օսկար Ուալդ

Տխմարը այն մարդն է, ով «Գործերդ ոնց են» հարցին ի պատասխան սկսում է պատմել, թե գործերը ոնց են:
Բերտ Թեյլոր

Եթե ինչ-որ մեկը գիշերները նայում է երկնքին, դա դեռ չի նշանակում, թե գործ ունենք աստղագետի հետ:
Ջոն Բոյն

Մարդը կարող է լինել հպարտ` չլինելով փառասեր: Հպարտությունն առավելապես պայմանավորված է մեր անձի մասին սեփական կարծիքով, իսկ փառասիրությունը` այն կարծիքներով, որ կցանկանայինք ուրիշները կազմեին մեր մասին:
Ջեյն Օսթեն

Հետոն կազմված է բազմաթիվ այժմներից:
Ջոն Գրին

Հասարակական կարծիքը բոլոր պոռնիկներից ամենափչացածն է:
Օնորե դը Բալզակ

Բայց կանայք, չգիտես ինչու, սիրում են շոյել այն դանակը, որն իրենց խոցել է:
Ջերոմ Ք. Ջերոմ

Ընդամենը երկու անսահման բան կա` տիեզերքն ու հիմարությունը: Թեև տիեզերքի հարցում ես վստահ չեմ:
Ալբերտ Էյնշտեյն

Միշտ չէ, որ իմաստությունը գալիս է տարիքի հետ: Պատահում է, որ տարիքը միայնակ է գալիս:
Միխայիլ Ժվանեցկի

Սերն ամեն ինչ է: Եվ սա է այն ամենը, ինչ մենք գիտենք նրա մասին:
Էմիլի Դիքինսոն

1325855285_golova-bez-mysley

ՉԷՐ ԿԱՐՈՂ ԿԱՆԳ ԱՌՆԵԼ

15 Սպտ

Էնդրյու Կարնեգիին` աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին մի անգամ հարցրեցին.
— Դուք ահռելի հարստության տեր եք: Դա ավելին է, քան ձեզ անհրաժեշտ էր: Չէ՞ որ դուք կարող էիք ցանկացած պահի կանգ առնել:
— Այո, դուք միանգամայն իրավացի եք,- պատասխանեց Կարնեգին,- բայց ես չէի կարող կանգ առնել, ես պարզապես մոռացել էի, թե դա ինչպես են անում:

Эндрю-Карнеги

ԱՄԵՆԱԿԱՐՃԸ

15 Սպտ

Աշխարհի ամենակարճ կինոքննադատական նյութը համարվում է Լեոնարդ Մալթինի հոդվածը, որ գրվել է 1948 թվականին «Մի՞թե սա ռոմանտիկ չէ» ֆիլմի մասին: Նյութը բաղկացած է մեկ բառից. «Ոչ»:

NO

ԼԵԶՈՒՆ ՍՊԱՆԻՉ Է

15 Սպտ

Թե ինչ կարող է պատահել, երբ քո լեզուն չես հարգում:
1812 թ. ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ քիչ չէին դեպքերը, երբ ռուսական բանակի զինվորները սպանում էին հենց իրենց բանակի սպաներին, հատկապես գիշերային ժամերին: Բանն այն է, որ սպաները, բարձրաշխարհիկ միջավայրում ընդունված սովորության համաձայն, զրուցում էին ֆրանսերենով, իսկ զինվորները նրանց թշնամու տեղ էին դնում:

gusar

ԿՅԱՆՔԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ

15 Սպտ

Սովորաբար բժիշկների կամ փրկարարների մասին սիրում են ասել. «Այս մարդիկ կյանքեր են փրկում»: Եվ դա իրոք այդպես է:
Իսկ ի՞նչ են անում մյուսները: Նա, ով հող է մշակում, կյանքեր չի՞ փրկում: Նա ով տներ է կառուցում, կյանքեր չի՞ փրկում: Նա, ով սերունդ է կրթում ու դաստիարակում, կյանքեր չի՞ փրկում…
Յուրաքանչյուր արված լավ գործի մեջ կյանքի փրկություն կա:

Հ. Չարխչյան1495066171.9046.958005361

ՈՒԻՍԹԼԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

15 Սպտ

Ամերիկացի նշանավոր նկարիչ Ջեյմս Մաք-Նեյլ Ուիսթլերը սկզբնապես սովորել է ԱՄՆ Ռազմական ակադեմիայում: Մի անգամ նրան հանձնարարում են կամուրջ նկարել: Ուիսթլերը քարե գեղեցիկ մի կամուրջ է պատկերում, որի վրա կանգնած էին երկու երեխա և ձուկ էին որսում:
— Վերացրեք երեխաներին,- զայրանում է հրահանգիչը` տեսնելով նկարը:- Մեզ ընդամենը ինժեներական կառույցի հստակ պատկեր է պետք:
Նոր տարբերակում Ուիսթլերը երեխաներին ջնջում է կամրջի վրայից, նրանց տեղափոխում է ափամերձ մի գողտրիկ հատված, որտեղ փոքրիկները կրկին ձուկ էին որսում, և նկարը ցույց է տալիս հրահանգչին: Կատաղած հրահանգիչը սկսում է աղաղակել.
— Ես ձեզ ասացի`հեռացրեք երեխաներին: Ամբողջովին: Երեխաներին վերացրեք նկարից:
Բայց Ուիսթլերին վիճակված չէր իր մեջ հանգցնել ստեղծագործական կրակը: Երրորդ տարբերակում երեխաներն արդեն չկային: Նրանք թաղված էին երկու փոքրիկ տապանաքարերի տակ, որոնք նկարիչը պատկերել էր գետափին, կամրջի մոտ:

123019_original

ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ՕՂԱԿԸ

15 Սպտ

Կրկեսում ինձ ամենաշատը հիացնում էր երկու փակ օղակներն իրար միացնող ձեռնածուն: Մարդիկ պատերի միջով են անցնում, աչքիդ առաջ գնացքներ են անհետացնում, նայում, զարմանում ես, բայց ես հիացմունքս միշտ պահում էի օղակներով ձեռնածուի համար: Բանիմացներն ասում էին. «Ախր դա դատարկ հնարք է, ով ասես` կարող է անել», միայն թե իրենց ճշմարտությունն իմ հափշտակության ափերին չէր մոտենում, իրենց իմացությունն իմ անգիտության հետ հաշտություն չէր գտնում:
Երկու փակ օղակների կապը, երկու ամփոփ, պարփակ շրջանների միակցումը, մի թեթև հպումով անդրդվելին տրոհելու և մեկուսին ագուցելու շնորհը ես թողնում էի բոլորից առանձին`շարունակելով հավատ ընծայել այն ընտրությանս, որ հրաշագործը նա չէ, ով զարմանք է պատճառում, այլ նա, ով հիացնում է:

Հովիկ ՉարխչյանChinese-font-b-Linking-b-font-font-b-Rings-b-font-4-font-b-Rings-b

%d bloggers like this: