Պահոց | 1:01 ա.

ԵԹԵ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ՍԽԱԼՎՈՒՄ

11 Սպտ

Մի անգամ Աբրահամ Լինքոլնը հրաման արձակեց մի քանի զորամիավորումների գտնվելու վայրը փոփոխելու մասին: Պաշտպանության նախարար Էդվին Սթենթոնը հասկանալով, որ նախագահը սխալ է թույլ տվել, հրաժարվեց կատարել հրամանը, իսկ բանագնացին ասաց, որ Լինքոլնը հիմար է: Այդ մասին անմիջապես հայտնեցին Լինքոլնին:
— Եթե Սթենթոնն ասում է, որ ես հիմար եմ, ուրեմն հավանաբար այդպես էլ կա, քանի որ նա հազվադեպ է սխալվում,- պատասխանեց նախագահը, իսկ այնուհետև չեղարկեց հրամանը:

6

ԽՈՐԹՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆ

11 Սպտ

Տարածությունը խորթացնում է մարդկանց և շատ ճիշտ է անում: Որովհետև եթե դու հեռվում ես, դու արդեն հեռվից ես, հեռվինն ես ու հեռացածն ես: Որովհետև ոչ թե այդպես ստացվեց, այլ մեզնից մեկը ցանկացավ, որ այդպես ստացվի: Հատկապես ցանկացավ, որովհետև քամու բերանը չէիր ընկել, ջուրը չէր քշել-տարել, առևագնված կամ հալածված չէիր, այլ պարզապես հեռացել-հեռացվել ես:
Տարածությունը պիտի տարորոշի հեռավորին մերձավորից, որովհետև եթե գնացողի ու մնացողի բաժինը հավասար է, դրա արդարը ո՞րն է:

Հովիկ Չարխչյան

VJ5hMNTwma4

ՄՏԱԾԻՐ ՍՐՏՈՎ

11 Սպտ

Մի անգամ շվեյցարացի մեծ հոգեբան Կարլ Յունգը զրուցում է Նավահո ցեղի առաջնորդի հետ: Հնդկացիների առաջնորդն ասում է.
— Տես, թե սպիտակ մարդիկ դեմքի ինչպիսի դաժան ու մտահոգ արտահայտություն ունեն: Նրանց շուրթերը սեղմված են, քիթը` սրված, ամբողջ դեմքը ծածկված է կնճիռներով: Նրանց հայացքում լարվածություն կա. միշտ ինչ-որ բան են փնտրում: Նրանց անընդհատ ինչ-որ բան է պետք, անընդհատ ինչ-որ բան պակասում է: Մենք կարծում ենք, որ նրանք պարզապես խելագարներ են:
Յունգը առաջնորդին հարցրեց, թե ինչու՞ է նա այդպես մտածում:
— Նրանք ասում են, թե գլխով են մտածում,- պատասխանեց հնդկացին:
— Իսկ ուրիշ ինչպե՞ս: Իսկ դուք ինչո՞վ եք մտածում:
— Ահա թե ինչով,- ասաց առաջնորդն ու ձեռքը դրեց կրծքին:

yS3waNQpnwc

%d bloggers like this: