Պահոց | 12:42 ա.

ԴԱՏԱՐԿՆ ԱՎԵԼԻ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՐ

7 Սպտ

Երբ 1911 թ. օգոստոսի 22-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Լուվրից հափշտակել են Լեոնադո դա Վինչիի «Ջոկոնդա» կտավը, Լուվր այցելել ցանկացողների թիվը միանգամից բազմապատկվեց: Մեծ հերթեր գոյացան: Մարդիկ գնում էին տեսնելու այն դատարկ տեղը, որտեղ կախված էր Մոնա Լիզայի կտավը: Իսկ երբ կտավն իր տեղում էր, ցանկացողների թիվն այդքան մեծ երբևէ չէր եղել:

image-3

ԾԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ

7 Սպտ

Բեռնարդ Շոուն մի անգամ այցի գնաց իր քանդակագործ ընկերոջը` Ջեյքոբ Էփսթայնին և արվեստանոցում տեսավ մի հսկայական քարաբեկոր:
— Ի՞նչ ես պատրաստվում անել սրա հետ,- հարցրեց Շոուն:
— Չգիտեմ, դեռ չեմ որոշել,- ասաց քանդակագործը:
— Այլ կերպ ասած, դու քո ներշմչանքը պլանավորու՞մ ես,- զարմացավ գրողը:- Բայց մի՞թե չգիտես, որ արվեստագետը կարող է ցանկացած պահի փոխել իր մտադրությունը:
— Դա լավ է նրա համար, ով մտադրությունը վերանայելիս ստիպված է ընդամենը ճմռթել 5 գրամանոց թուղթը: Իսկ նա, ով գործ ունի 4 տոննայանոց քարաբեկորի հետ, ստիպված է մի փոքր այլ կերպ վարվել,- պատասխանեց Էփսթայնը:

1

ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ

7 Սպտ

Սեպտեմբերը տարվա իններորդ ամիսն է: Բայց ամսվա անունն առաջացել է լատիներեն «septem» բառից, որը նշանակում է յոթ: Նույն կերպ հոկտեմբերի, նոյեմբերի ու դեկտեմբերի անվանումները համապատասխանում են լատիներեն 8, 9, 10 թվերին: Նման տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Հին Հռոմում տարվա հաշվարկը սկսում էին մարտից: Եվ միայն Հուլիոս Կեսարի օրոք տարեսկիզբը համարվեց հունվարի 1-ը, սակայն ամիսների անվանումները չփոխվեցին:

september

%d bloggers like this: