Պահոց | 11:13 ե.

LOL-Ի ՄԱՍԻՆ

5 Սպտ

Առաջին անգամ, երբ Ֆեյսբուքում հանդիպեցի LOL արտահայտությանը, ոչինչ չհասկացա և հատկապես չհասկացա նրանց, ովքեր դա օգտագործում էին: Հետո պարզեցի, որ եղածը հապավում է` «Laughing out loud», ինչը թարգմանաբար պիտի նշանակի` «Ծիծաղում եմ շատ բարձր»: Եվ քանի դեռ չէր հաջողվել ծիծաղել մյուսների օրինակով, հասցրեցի նաև ճշտել, որ մինչ համացանցի ու Ֆեյսբուքի լույս աշխարհ գալը հոլանդերենում արդեն գոյություն է ունեցել lol բառը, որն այլ բան չի նշանակում, քան ծիծաղ:

hqdefault

ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ՆԵՐՔԵՎ

5 Սպտ

Հնագետները դամբարաններում երբեմն գտնում են հուղարկավորված մարդկանց, որոնք թաղվել են դեմքով դեպի ներքև: Սկզբում կարծում էին, թե դա պատահականություն է: Սակայն աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր պատմական ժամանակաշրջաններում համանման դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ դրանք ունեն մեկ ընդհանրություն` դեմքով դեպի ներքև թաղել են այն մարդկանց, ովքեր հարգանք չեն վայելել և նրանց ցանկացել են նվաստացնել նույնիսկ մահից հետո:

141_zakhoronennye_licom_vniz

ՉԻՆՈՒՀՈՒ ՊՈԵՄԸ

5 Սպտ

Գիտե՞ք սա ինչ է: Սա 4-րդ դարում ապրած չինուհի բանաստեղծ Սու Հուեի պոեմն է, որն իրենից ներկայացնում է քառակուսի` լցված 29×29 չափի հիերոգլիֆներով: Սրան անվանում են պալինդրոմ: Ասում են, թե այս պոեմն ընթերցելու 2848 տարբերակ կա: Այն կարելի է կարդալ աջից ձախ, ձախից աջ, հորիզոնական, ուղղահայաց և նույնիսկ անկյունագծով:

275970_original

ՁՆԵ ՔԱՆԴԱԿԸ

5 Սպտ

Միքելանջելոն մի քանդակ է ունեցել, որը չէր կարող պահպանվել ոչ մի գնով: Ասում են, 1494 թվականի ձմեռը Ֆլորենցիայում խիստ ձյունաշատ էր: Եվ այդ ժամանակ երկրի ղեկավար Պյերո դե Մեդիչին, որը պատմությանը հայտնի է Պյերո Անհաջողակ մականունով, իր մոտ է կանչում Միքելանջելոյին և նրան պատվիրում է ձյունից մի քանդակ ստեղծել: Պատվերը կատարվում է: Ժամանակակիցները վկայում են, որ այն հրաշալի է եղել, սակայն ոչ մի տեղեկություն չի պահպանվել, թե հատկապես ում կամ ինչ էր քանդակել Միքելանջելոն:

12568160_1549061738740209_1475080493_n

%d bloggers like this: