Պահոց | 5:12 ա.

ՄՏՔԵՐ

3 Սպտ

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ և հավասար իրավունքներով, բայց ոմանք հետո ամուսնանում են:
Մարսել Ժուանդո

Մենք անցյալից պիտի կրակը վերցնենք, ոչ թե մոխիրը:
Ժան Ժորես

Երբ մարդը տասնյոթ տարեկան է, նա գիտի ամեն ինչ: Եթե նա քսանյոթ տարեկան է ու առաջվա պես գիտի ամեն ինչ, ուրեմն նա դեռ տասնյոթ է:
Ռեյ Բրեդբերի

Եթե գիտես ինչ խոսել մարդու հետ, դա փոխադարձ համակրանքի նշան է: Եթե գիտեք ինչի մասին լռել միասին, դա իսկական բարեկամության սկիզբն է:
Մաքս Ֆրեյ

Բանականութունը տրված է մարդուն, որ նա հասկանա` միայն բանականութամբ ապրել չի կարելի:
Ռեմարկ

Այն պահին, երբ մտածում ես, թե արդյո՞ք սիրում ես ինչ-որ մեկին, այդ պահից դու արդեն ընդմիշտ դադարեցիր նրան սիրել:
Կառլոս Ռուիս Սաֆոն

Մշտապես ես ասում եմ. «Շատ հաճելի է ծանոթանալ ձեզ հետ» թեև ինձ բոլորովին էլ հաճելի չէ: Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան ասել:
Սելինջեր

Իրապես ուժեղ չես լինի այնքան ժամանակ, քանի դեռ չես սովորել տեսնել ամեն ինչի ծիծաղելի կողմը:
Կեն Կիզի

Ինչու՞ է մարդն արտասվում, երբ տխուր է: Որովհետև աչքերը երբեմն պետք է թացացնել, որ դրանք ավելի պարզ տեսնեն:
Ավգուստ Սթինդբերգ

Քեզ համար բազմոց գնիր և առաջիկա երկու տարին դու բավարարված կլինես: Կարևոր չէ, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Ծայրահեղ դեպքում դու բազմոցի խնդիրը լուծեցիր:
Չակ Պալանիկ

Միայն կինը գիտի, թե ինչի է ընդունակ մեկ ուրիշ կին:
Սոմերսեթ Մոսեմ

Ես շատ բաների մասին էի ուզում խոսել: Բայց գիտեի, որ նրա համար ցավոտ կլինի: Դրա համար էլ թաղեցի իմ ներսում. թող ցավոտ լինի ինձ համար:
Ջոնաթան Սաֆրոն Ֆոեր

Կանայք տիրապտում են բացառիկ հոտառության: Նրանք կարող են գտնել ամեն ինչ, բացառությամբ ակնհայտից:
Օսկար Ուալդ

Այն մարդկանց նման, ովքեր մտածում են, թե երջանիկ կլինեն, եթե տեղափոխվեն ուրիշ մի վայր, իսկ հետո պարզվում է` ուր էլ գնաս, դու քեզ հետ վերցնում ես քեզ:
Նիլ Գեյման

Ժամանակն արագ է թռչում, երբ այն լցված է դատարկությամբ: Իմաստազուրկ կյանքը նման է գնացքի, որ սլանում է` կանգ չառնելով քո կայարանում:
Կառլոս Ռուիս Սաֆոն

Մենք ծնվում ենք ճիչով, մեռնում ենք հառաչանքում: Մնում է միայն ապրել ծիծաղով:
Վիկտոր Հյուգո

Երբ մարդը դադարում է ընտրություն կատարել, նա դադրում է մարդ լինել:
Էնթոնի Բերջես

rope-1468951_640

ՖԵՅՍԲՈՒՔԻ ԿԱՊՈՒՅՏԸ

3 Սպտ

Երբևէ մտածե՞լ եք, թե Ֆեյսբուքն ինչու է կապույտ գույնի: Իսկ այս հարցը շատ հետաքրքիր բացատրություն ունի: Պարզվում է, որ, Մարկ Ցուկերբերգը տառապում է դալտոնիզմով: Նա դժվարությամբ է տարբերակում կարմիրի և կանաչի երանգները: Եվ պատճառներից մեկն էլ դա է, որ Ֆեյսբուքի դիզայնը կատարվել է կապույտով: Ցուկերբերգն այս մեկն ընկալում է ամբողջությամբ:

facebook03_mob___3dnews_650x410

ՊԵՏՐՈՍ ԱՌԱՋԻՆԸ ԿԳԼԽԱՏԻ

3 Սպտ

1698 թվականին Անգլիա մեկնած Պետրոս Առաջինը տեսնելով փաստաբանների` հարցրեց.
— Դրանք ովքե՞ր են, դրանց գործի անունն ի՞նչ է:
Նրան պատասխանեցին. «Նրանք բոլորը օրինականության պաշտպաններ են, Ձերդ մեծություն»:
— Օրենքի պաշտպա՞ն,- զարմացավ Պետրոս Առաջինը:- Ու՞մ են նրանք պետք: Իմ ամբողջ երկրում ընդամենը երկու օրենքի պաշտպան կա, և այս դեպքում էլ ես որոշել եմ նրանցից մեկին կախել, հենց որ վերադառնամ:

vel_adv2big

%d bloggers like this: