Պահոց | 1:16 ա.

ՄՏՔԵՐ

23 Օգս

Կնոջը կառավարելու երկու միջոց կա, բայց ոչ ոք դրանք չգիտի:
Հաբերդ Ֆրանկ

Նա, ով առաջինը կնոջը համեմատեց ծաղկի հետ, մեծագույն պոետ էր: Իսկ ահա երկրորդը հիմարի մեկն էր:
Հայնրիխ Հայնե

Շատ քչերը ձեզ կստիպեն ծիծաղել: Եվ գրեթե ամեն ոք կարող է ձեզ ստիպել արտասվել:
Բիլ Մյուրե

Ուժի թուլությունը կայանում է նրանում, որ այն հավատում է միայն ուժին:
Պոլ Վալերի

Հիմնական գաղափարը`մեռնել երիտասարդ որքան հնարավոր է ուշ:
Էշլի Մոնտեգյու

Կանայք տղամարդկանցից ուշ են մահանում, որովհետև միշտ ուշանում են:
Ֆաինա Ռանևսկայա

Թշնամուն կարելի է ներել, բայց նախ պետք է նրան ոչնչացնել:
Նապոլեոն

Դուք ասում եք` ժամանակն անցնում է: Անմիտներ, այդ դուք եք անցնում:
Թալմուդ

Ով առաջ չի գնում, նա ետ է գնում: Անշարժ վիճակ չկա:
Բելինսկի

Կինը երբեք այնքան ուժեղ չի լինում, քան երբ զինված է լինում թուլությամբ:
Բունին

Վանդակում ծնված թռչունը կարծում է, թե թռիչքը հիվանդություն է:
Ալեքսանդրո Խոդորովսկի

Վատ օրենքներով և լավ չինովնիկներով լիովին կարելի է կառավարել երկիրը: Բայց եթե չինովնիկները վատն են, չեն օգնի նույնիսկ ամենալավ օրենքները:
Բիսմարկ

Կցանեք արարք` կհնձեք սովորություն:
Կցանեք սովորություն` կհնձեք բնավորություն:
Կցանեք բնավորություն` կհնձեք ճակատագիր:
Ուիլյամ Թեքերեյ

Եթե իրավիճակից ելք չեք տեսնում, գործեք անտրամաբանորեն: Հենց դա էլ ելք կդառնա:
Կոկո Շանել

Եթե կինն ասում է «ոչ», դա նշանակում է «թերևս», եթե կինն ասում է «թերևս», դա նշանակում է «այո», եթե կինն ասում է «այո», ապա դա կին չէ:
Վոլտեր

Եթե մարդը քեզ վատություն է արել, նրան կոնֆետ տուր: Նա քեզ` վատություն, դու նրան` կոնֆետ: Եվ այդպես այնքան ժամանակ, քանի դեռ այդ անասունի մոտ չի առաջացել շաքարային դիաբետ:
Ֆաինա Ռանևսկայա

Առաջ անցնելու երկու ճանապարհ կա` խաղալ կանոններով բոլորից լավ կամ բոլորից լավ խախտել կանոնները:
Բոբ Հոկեր

61a402bd823c2f6844682e14efdac62b

ԱՄԵՆԱԲԱՐԵԿԻՐԹ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ

23 Օգս

Անգլիացի ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզն իր ողջ մարզական կենսագրության ընթացքում չի ստացել ոչ մի նախազգուշացում, դեղին կամ կարմիր քարտ: Ի դեպ, նա մասնակցել է ավելի քան 700 պաշտոնական խաղի և ֆուտբոլը լքել է 50 տարեկանում: Հրաժեշտի արարողության ժամանակ Ելիզավետա Երկրորդ թագուհին նրան ասպետական տիտղոս է շնորհել: Մեթյուզը սպորտաձևի պատմության մեջ մնացել է իբրև ամենաբարեկիրթ ֆուտբոլիստ:

20915151_2486353001505640_1248677619905104216_n

ԳՆԴԻԿԱՎՈՐ ԳՐՉԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՄԱՏԸ

23 Օգս

Մատենադարանի ձեռագրերը վկայում են, որ առաջին գնդիկավոր ինքնահոս գրիչները հնարել են հայ գրչագիրները դեռևս 1166 թվականին` Հռոմկլայում (Կիլիկիա): Այդ թվականին գրված մի ձեռագրում պատկերված է ավետարանիչը` գնդիկավոր ինքնահոս գրիչը ձեռքում: Ստեփանոս գրչի հիշատակությունից պարզ է դառնում, որ գրիչը մեկ անգամ թաթախելով 700 տառ է գրել, մոտավորապես մեկ էջ:
Սա հաստատում է, որ ինքնահոս գրիչը հայկական ծագում ունի, քանի որ 1166 թվականից առաջ հին մատենագրության մեջ չի հիշատակվում նման որևէ դեպք:

18051785_917185958421553_1064201999_n

ՀԱՆՈՒՆ ՄՇԱԿՈՒԹԻ

23 Օգս

Ինչեր ասես, որ չեն արել մարդիկ հանուն մշակույթի:
1821 թվականին բռնկվեց հույների ապստամբությունը Օսմանյան կայսրության դեմ` հանուն անկախության: Ճակատամարտերից մեկի ժամանակ թուրքերը դիրքավորվեցին Ակրոպոլիսի տարածքում և ընկան հույների շրջափակման օղակը: Երբ թուրքերի փամփուշտները վերջացան, նրանք սկսեցին քանդել տաճարի սյուները, դուրս բերել այնտեղից ամրացնող արճճե բաղադրիչները և դրանցից փամփուշտներ ձուլել: Իմանալով այդ մասին, հույներն իրենք թշնամուն զինամթերք ուղարկեցին, միայն թե դադարեցվեր հուշարձանի ավերումը:

akropolis_2

ԴՈՒ ԿՈՏՐՈՒՄ ԵՍ ՍԻՐՏՍ

23 Օգս

Երբ որևէ մեկը հարազատի է կորցնում կամ խորը հիասթափություն է ապրում, նրա մասին ասում են` «սիրտը կոտրված է»: Թվում է` սա ընդամենը պատկերավոր արտահայտություն է: Սակայն բժշկությունը հակառակն է պնդում: Պարզվում է, որ սիրտն իրոք կարող է կոտրվել բառացի իմաստով: Ուժգին հուզական ապրումները կարող են հարուցել սթրեսային կարդիոմիոպատիա կամ «կոտրված սրտի սինդրոմ», ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել սրտի սուր անբավարարվածության ու սրտախորշի պատի պատռվածքի: Այնպես որ, սրտեր փշրելիս մտածեք հետևանքների մասին:

Broken-Heart-3

%d bloggers like this: