Պահոց | 1:45 ա.

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

19 Օգս

Ջանացեք բարի գտնվել ձեր ծնողների նկատմամբ: Եթե ձեզ անհրաժեշտ է ընդվզել, ապա ընդվզեք նրանց դեմ, ովքեր այնքան էլ հեշտությամբ չեն խոցվում: Ծնողները չափազանց մոտ թիրախներ են: Տարածությունն այնպիսին է, որ դուք չեք կարող վրիպել:

JoesphBrodsky_Horizontal_Blog-Post_688-x-371px

ԱՆԴՐԵ ՄՈՐՈՒԱ

19 Օգս

Ամբողջ կյանքում դուք կհանդիպեք մարդկանց, որոնց մասին զարմանքով կասեք. «Ինչու՞ է նա ինձ ատում, չէ՞ որ ես նրան ոչինչ չեմ արել»: Սխալվում եք: Դուք նրան ամենածանր վիրավորանքն եք հասցրել: Դուք նրա էության կենդանի հերքումն եք:

8fb4cabebec58dc5a63a2ff5d1fd9f24

 

ԵՐԿԱԹ ՈՍԿՈՒ ԴԻՄԱՑ

19 Օգս

1813 թվականին Նապոլեոնի դեմ պատերազմի ժամանակ Պրուսիայի արքայադուստր Մարիանան բանակի կարիքները հոգալու համար առաջարկեց ոսկե իրերն ու զարդերը փոխանակել համանման երկաթե իրերով, որոնց վրա հետևյալ մակագրությունը կար. «Gold gab ich für Eisen» («Կտամ ոսկին երկաթի փոխարեն»): Այդ առաջարկն անմիջապես լայն արձագանք գտավ, և շուտով երկաթե զարդ կրելը համարվեց հայրենասիրական դրսևորում: Ի դեպ, հենց նույն շրջանում էլ ծնունդ առել նաև գերմանական հայտնի շքանշանը` «Երկաթե խաչը»:

0_67217_b223daa1_XL

 

ՊԱՍԿՎԻԼԻ ԾՆՈՒՆԴԸ

19 Օգս

Հռոմում, Պիացցա Նավոնայի մերձակայքում մի հնագույն քանդակ կա, որն առավելապես հայտնի է Պասկվինո (Pasquino) անվամբ: 16-րդ դարից ի վեր մարդիկ այս քանդակի պատվանդանին սկսեցին անանուն թռուցիկներ ու գրություններ փակցնել: Հենց այդ ավանդույթն էլ ծնունդ տվեց «պասկվիլ» բառին, որը մեր օրերում նշանակում է պարսավագիր, ծաղրական բնույթի երկ:

pasquino-1

%d bloggers like this: