Նրանք, ովքեր ինձ վիրավորում են, այդ բանը չեն անում երկրորդ անգամ:
Պիթեր Սթրաուբ
Մարդիկ գրքերի պես են. տառերը նույն են, բովանդակությունը` տարբեր:
Գի դը Մոպասան
Գիշերը կնոջ հետ` դա, իհարկե, ամբողջ գիշերն է, բայց ամբողջ կինը չէ:
Անդրե Մորուա
Մենք չենք կարող պատռել մեր կյանքի մի էջը, փոխարենը հեշտությամբ կարող ենք կրակը նետել ամբողջ գիրքը:
Ժորժ Սանդ
Հիշողությունը միակ դրախտն է, որտեղից մեզ չեն վտարում:
Ժան Պոլ
Երբ սերը սառչում է, այն պետք է կամ տաքացնել, կամ մի կողմ նետել: Դա այն մթերքը չէ, որ կարելի է պահել ցուրտ տեղում:
Էդիթ Պիաֆ
Երջանկություն է, երբ քեզ հասկանում են:
Մեծ երջանկություն է, երբ քեզ սիրում են:
Իսկական երջանկություն է, երբ դու ես սիրում:
Կոնֆուցիոս
Կյանքում ամեն ինչ սկսվում է հույսով և ավարտվում է սովորությամբ:
Լիլիան Հելման
Մարդկանց մեծ մասը պատրաստ է անսահման չարչարվել, միայն թե իրեն ազատի մի փոքր մտածելու անհրաժեշտությունից:
Թոմաս Էդիսոն
Պատկերացրեք, թե ինչպիսի լռություն կլինի, եթե մարդիկ ասեն միայն այն, ինչ գիտեն:
Կարել Չապեկ
Մեր անհաշիվ ցավերի զգալի հատվածն ավելի տանելի է, քան դրանց մասին մեր մտերիմների մեկնաբանությունները:
Չարլզ Կոլտոն
Երբ մարդիկ միասին են, կարևոր չէ, թե որտեղ են նրանց մամինները:
Կոնֆուցիոս
Որքան ուշացած է աղջիկը ժամադրության գալիս, այնքան նա ժպտերես է:
Գոմես դե լա Սերնա
Կինը գիտի սիրո իմաստը, իսկ տղամարդը` արժեքը:
Մարթի Լարնի
Թողնել պատասխան