Պահոց | 2:28 ա.

ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐՈՎ

6 Օգս

Պարզվում է, դերասան Նիկոլաս Քեյջի իսկական ազգանունը Կոպպոլա է, այսինքն հանրաճանաչ ռեժիսոր Ֆրենսիս Կոպպոլայի ազգականն է: Բայց իր դերասանական կարիերայի հենց սկզբից Նիկոլասն ընտրեց Քեյջ կեղծանունը, որպեսզի չշահարկի նշանավոր բարեկամի հետ կապը և սրա հետ մեկտեղ ապացուցի, որ հաջողության է հասնելու բացառապես իր տաղանդի, այլ ոչ թե ազդեցիկ հովանավորի շնորհիվ: Եվ հասավ: Նիկոլաս Քեյջը նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում: Դրանցից ընդամենը երեքի ռեժիսորն է Ֆրենսիս Կոպպոլան:

635932665636472170-317910928_Cage Photo 4

ՄԱՀՎԱՆ ՕՊԵՐԱՆ

6 Օգս

Հետաքրքիր ու զարմանալի բան են զուգադիպությունները, թեև լինում են նաև ցավալի զուգադիպություններ: Ահա դրանցից մեկը: 1911 թվականին ավստրիացի դիրիժոր Ֆելիքս Մոթլը կաթված ստացավ ելույթի ժամանակ, երբ հնչում էր Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան: 10 օրանց նա վախճանվեց: 1968 թվականին բեմի վրա կաթվածից հանկարծամահ եղավ գերմանացի դիրիժոր Յոզեֆ Կեյլբերթը: Այդ պահին ևս ներկայացվում էր Վագների նույն ստեղծագործությունը:

1106

ՀԱՇՎԵՆԿԱՏ ՄԱՀԸ

6 Օգս

Աշխարհի ամենախորամանկ դիվանագետներից ու քաղաքական գործիչներից մեկը` Շառլ-Մորիս դը Թալեյրանը, որ կարող էր ծառայել տարբեր իշխանությունների, կաշառքներ վերցնել օտար պետություններից ու ինտրիգներ հյուսել ողջ Եվրոպայում, ցանկացած փոփոխության պարագայում չէր դավաճանում միայն մի սկզբունքի` մշտապես հոգալ սեփական շահի մասին:
Պատմում են, որ երբ նրա մահվան լուրը տարածվեց, գտնվեցին մարդիկ, ովքեր տարակուսանքով հարցրեցին.
— Թալեյրանն է մահացել: Տեսնես նրա ինչի՞ն էր դա պետք:

57

%d bloggers like this: