Պահոց | 10:33 ե.

ՆՇԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԱԿԸ

3 Օգս

Ռուսները աֆղանական պատերազմի մասին ֆիլմ էին նկարահանում` «9-րդ վաշտը»: Տեսարաններից մեկի համար ավանակ էր պետք: Նկարահանող խումբը դիմեց Յալթայի գազանանոցին` բացատրելով, որ իրենց այնպիսի կենդանի է անհրաժեշտ, որը չի վախենա տեսախցիկից և բարձր ձայներից: Գազանանոցի աշխատակիցներն անմիջապես առաջարկեցին Լյուսիա անունով ավանակին: Պարզվեց, որ շուրջ 40 տարի առաջ հենց նա է նկարահանվել «Կովկասի գերուհին» ֆիլմում` ծառայություններ մատուցելով Շուրիկին: Ավանակին կրկին նկարեցին: «9-րդ վաշտը» ֆիլմում նա իրեն դարձյալ հրաշալի դրսևորեց:

Alexander Demyanenko in film "Kidnapping Caucasian Style" by Leonid Gaidai.

ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾԸ

3 Օգս

Ազգային բարերար, գործարար Հրայր Հովնանյանը 1992 թվականի օգոստոսի 14-ին իր 5 ընկերների հետ սեփական զբոսանավով նավարկում էր Խաղաղ օվկիանոսի ջրերում, երբ փոթորիկ բռնկվեց: 37 մետր երկարությամբ և 10 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվեց: Հովնանյանին ու մյուսներին հրաշքով հաջողվեց մի կերպ իրենց նետել փրկարար մակույկի մեջ, երբ սկսվեց նրանց երկրորդ ոդիսականը: Կատաղի ալիքների հետ նրանց շրջապատեցին ոչ պակաս կատաղի շնաձկները: Չորսուկես ժամ նավաբեկյալները պայքարեցին տարերքի դեմ, մինչև որ տեղ հասան ամերիկյան սահմանապահ ուժերի 2 ուղղաթիռները և փրկեցին նրանց:

cheeki-1

%d bloggers like this: