ՄՏՔԵՐ

8 Հլս

Մենք ոչինչ չենք որոնում, բացի մարդուց: Մեզ հարկավոր չեն ուրիշ աշխարհներ: Մեզ պետք է մեր արտացոլանքը:
Ստանիսլավ Լեմ

Երեկ գիշեր դիտվել է բնության անբացատրելի երևույթ` Լուսնի բացակայություն: Օթերևութաբանների կանխատեսմամբ մոտ ժամանակներս հնարավոր է Արևի բացակայություն: Երկրի անհետացման մասին կտեղեկացվի իր ժամանակին:
Ա. Ավանտով

Որքան ինձ հիշում եմ` ես միշտ եղել եմ:
Միխաել Էնդե

Նա, ով պատրաստվում է խաղաղության` պատրաստվում է պարտության:
Ջո Աբերկրոմբի

Ճշմարտության ջրերը հոսում են մոլորության առուներով:
Ռաբինդրանաթ Թագոր

Վախենու՞մ ես` մի արա, անու՞մ ես` մի վախեցիր:
Չինգիզխան

Եթե կինը զայրանում է, ուրեմն նա ոչ միայն ճիշտ չէ, այլև գիտի այդ մասին:
Ռեմարկ

Դավաճանությունը ներել կարելի է, վիրավորանքը` ոչ:
Աննա Ախմատովա

Լռությունը վեճի շարունակությունն է այլ միջոցներով:
Չէ Գևարա

Անտանելի ձանձրույթ. ահա թե ինչ է զգում կինը այն տղամարդու կողքին, որին չի կարող ոչ մի բանում հանդիմանել:
Միշել Բյուսսի

Յուրաքանչյուր հազար մարդուն բաժին է հասնում 900-ը, որոնք աշխատում են, 90-ը, որոնք աշխատում են լավ, 9-ը, որոնք վաստակում են, և մի շան որդի, ով ոչինչ չի անում: Հենց դրան էլ կոչում են արվեստագետ:
Թոմ Սթոփարդ

Արվեստը չպիտի թավալվի կեղտի մեջ հանուն կեղտի: Արվեստը կոչված է պատկերելու մարդուն լիակատար տարրալուծման վիճակում, երբ տկարամիտ տխմարները խորհրդանշում են մայրությունը, իսկ ողորմելի խեղաված ապուշները` տղամարդկային ուժը:
Ռոբերտ Իրվին

Ճակատագիրը շատ հարմար բառ է նրանց համար, ովքեր երբեք որոշումներ չեն կայացնում:
Ջոդի Ֆոսթեր

8e0099c3cdb76e9387eda5a84a253f65

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s