Պահոց | 9:48 ե.

ՎՐԵԺԻ ՄԱՍԻՆ

29 Հնս

Վրեժխնդրությունը մարդկության մեծագույն ձեռքբերումներից է: Դրա իրական նշանակությունը երբեմն արժեզրկում են կեղծ բարեպաշտությամբ և արժեզրկում են հատկապես նրանք, ովքեր կամ թույլ են ոգով, կամ դեռ չեն բախվել ծանր հանգամանքների հետ:
Վրեժը ծայրահեղություն չէ, այլ արդարության հաստատման այլընտրանք, հավասարակշտություն պահպանելու ջանք, երբ փակ են հատուցման տանող բոլոր դռները: Վրեժը չարիքի փոխհատուցումն է, ինչպես որ բարիքն է փոխհատուցվում երախտիքով:
Եվ ուրեմն երբ դու քար ես նետում, պիտի իմանաս, որ քո գլխին մի ամբողջ լեռ կփլուզվի: Երբ հարվածում ես մեկին, պիտի կռահես, որ ինչ-որ տեղ արդեն մատներ են ծալվում` բռունցքվելու համար: Երբ ցավ ես արարում, պիտի սպասես, որ այն կանցնի քո տան մոտով:

Հովիկ Չարխչյան1280x800.net_3594

ԲԵԿՈՐՆԵՐ

29 Հնս

Վիկտոր Հյուգոն այն եզակի մարդկանցից էր, ում նամակ գրելիս հասցեն նշել պարտադիր չէր: Բանն այն է, որ կյանքի վերջին տարիներին Հյուգոն ապրում էր իր անունը կրող փողոցում: Ու եթե ծրարի վրա նշված էր միայն հասցեատիրոջ անունը, փոստատարներն անմիջապես դա հանձնում էին գրողին:

* * *
Ասում են, թե Փարիզում մի սրճարան կա, որտեղ ցուցանակ է կախված հետևյալ գրությամբ. «Այս սրճարանում իրար են ծեծել Սարոյանն ու Հեմինգուեյը»:

* * *
Ես չեմ հասկանում, այդ ինչպե՞ս պատահեց, որ արևմտյան արժեքները դարձան լավը, առաջադիմական, իսկ մերը` վատը, և հիմա նրանցից պիտի օրինակ վերցնենք: Որովհետև նրանք հարուստ են, իսկ մենք աղքա՞տ ենք: Հիմա ի՞նչ, մեր շրջապատի հարուստներն ավելի բարձր արժեհամակարգի կրողներն են, քան աղքատնե՞րը:

* * *
Ասում են` Մալևիչի «Սև քառակուսու» ծնունդից շատ տարիներ առաջ` 1882 թվականին ֆրանսիացի գրող և հումորիստ Ալֆոնս Ալլեն ճիշտ դրա նման մի կտավ էր նկարել, որն անվանել էր «Նեգրերի մենամարտը քարանձավում մութ գիշերին»:

* * *
Ամերիկացի ամենահայտնի կողոպտիչներից մեկը Վիլլի Սաթոնն էր: Երբ նա բռնվեց ու կանգնեց դատարանի առաջ, դատավորը հարցրեց, թե ինչու՞ է նա բանկեր թալանում: Սաթոնը պատասխանեց. «Որովհետև փողերն այնտեղ են»

* * *
Կաֆկան հյուր է գնում ընկերոջը: Աղմուկով ներս է մտնում, իսկ բազմոցին քնած է ընկերջ հայրը: Ծեր մարդը դժկամորեն նայում է հյուրին, իսկ Կաֆկան իրեն չկորցնելով մեղմ ձայնով ասում է. «Խնդրում եմ, ինձ պարզապես սովորական երազ համարեք»:

tmb_64108_1314

ԿԱՐՄԻՐ ԹԵԼԻ ՊԵՍ

29 Հնս

Շատերին է ծանոթ այս արտահայտությունը. «Կարմիր թելի պես անցնում է…»: Բայց երևի քչերը գիտեն, որ դա առաջին անգամ օգտագործել է Գյոթեն իր «Հարազատ հոգիներ» ստեղծագործության մեջ: Եվ, այնուամենայնիվ, որտեղի՞ց հայտնվեց այդ թելը:
Ասում են, որ 1776 թվականին Անգլիայի ծովակալության հրամանով ռազմական նավատորմի համար արտադրվող ճոպաններին սկսեցին միահյուսել աչքի համար անտեսանելի կարմիր թել: Ըստ երևույթին, ծովայիններն այդպես ուզում էին պայքարել ճոպանների գողերի դեմ: Այստեղից էլ առաջ է եկել «Կարմիր թելի պես անցնում է» արտահայտությունը:

krasnaya-nit-obereg

%d bloggers like this: