Պահոց | 7:09 ա.

ԳՐՈՂԸ ՈՐՈՆՈՒՄ ԷՐ ԳՐՈՂԻՆ

28 Հնս

1926 թվականին Ագաթա Քրիստիի ամուսինը խոստովանեց, որ դավաճանել է նրան ու ապահարզան պահանջեց: Այդ դեպքից հետո դետեկտիվ վեպերի հանրահայտ հեղինակը հանկարծ անհետացավ: Մեկ-երկու օր անց գտան նրա լքված ավտոմեքենան ու հագուստները: 10 օր շարունակ հարյուրավոր ոստիկաններ և հազարավոր կամավորներ որոնում էին Ագաթա Քրիստիին և վերջապես նրան գտան մի փոքրիկ հյուրանոցում, ողջ և առողջ: Ի դեպ, հյուրանոցում նա գրանցվել է ամուսնու սիրուհու անունով: Հետո խոսում էին, թե իբր դժբախտ կինը փորձել է այդպես վրեժ լուծել անհավատարիմ կողակցից` մտածելով, թե իրավապահները վերջինիս կկասկածեն սպանության մեջ:
Բայց այս պատմության ամենահետաքրքիր դրվագն այն է, որ Քրիստիին այդ օրերին որոնում էր նաև մեկ ուրիշ գրող` հանրահայտ Շերլոք Հոլմսի կնքահայր Արթուր Կոնան Դոյլը: Միայն թե նա այս անգամ ոչ թե դիմել էր դեդուկտիվ մեթոդի օգնությանը, այլ պարզապես վերցրել էր Ագաթա Քրիստիի ձեռնոցը և այն տարել էր գուշակուհու մոտ…

pizap.com14985297433981

%d bloggers like this: