ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍ

24 Հնս

1963 թվական: Ընթանում է Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Տիգրան Պետրոսյան- Բոտվիննիկ մրցամարտը: Ողջ Երևանը խաղի ընթացքում հավաքվում է «Մոսկվա» կինոթատրոնի հարակից հրապարակում, որտեղ ամրացված հսկա խաղատախտակի վրա ցուցադրվում են քայլերը: Եվ ահա ականատեսը պատմում է. «Տախտակի վրա առաջին քայլերն էին ցուցադրվել, երբ մոտեցավ թիվ 6 ավտոբուսը` ուղևորներով լի: Կանգնեց: Րոպեներն անցնում էին, բայց չէր շարժվում: Վարորդն իջել ու անվադողերն էր ստուգում` չմոռանալով, իհարկե, աչքի տակով հետևել տախտակի վրա ծավալվող պայքարին: Ես հաստատ չեմ կարող ասել` դողերին իսկապե՞ս որևէ բան պատահել էր, թե՞ ոչ: Այնուամենայնիվ, ավտոբուսը շարժվեց միայն այն ժամանակ, երբ ցուցադրվեց Պետրոսյանի կատարած հերթական քայլը: Ավելին, ավտոբուսի միջից բողոքի ոչ մի ձայն չլսվեց վարորդի հասցեին…»:

58c40e1b797a2904e3cfbcdc97680581

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s