Պահոց | 4:59 ա.

ՊԱՏԱՍԽԱՆ ՍՏԱԼԻՆԻՆ

20 Հնս

Մի անգամ Ստալինը զանգահարեց Բորիս Պաստեռնակին և ասաց, որ իր ընկերը բանաստեղծություններ է գրում և կցանկանար իմանալ Պաստեռնակի կարծիքը դրանց մասին: Հեռախոսազանգից հետո բանաստեղծի բնակարան բերեցին ձեռագրերը: Տետրը թերթելով Պաստեռնակն անմիջապես հասկացավ, որ ոչ մի ընկեր էլ չկա, դրանց հեղինակը հենց Ստալինն է: Իսկ բանաստեղծություններն ակնհայտորեն թույլ ու անտաղանդ էին: Պետք էր պատասխանել, բայց ինչպե՞ս: Թե նա, թե ընտանիքի անդամները հրաշալի հասկանում էին, որ այդ պատասխանից էր կախված իրենց ճակատագիրը: Պաստեռնակը նույնիսկ մի քանի չեզոք տարբերակներ մտմտաց, բայց երբ Ստալինը կրկին զանգ տվեց, նա ուղղակի ասաց, որ բանաստեղծությունները շատ վատն են և լավ կլինի, եթե նրա ընկերն այլ գործով զբաղվի:
Այդ խոսակցությունից հետո ողջ ընտանիքը շունչը պահած սպասում էր հաշվեհարդարին: Բարեբախտաբար, ոչինչ էլ չկատարվեց: Փոխարենը ամրապնդվեց հավատն առ այն, որ կան մարդիկ, որոնց համար ճշմարտությունը վախից հզոր է:

pizap.com14978235896511

%d bloggers like this: