Պահոց | 2:14 ա.

ԱՄԵՆԱԿԱՐՃԸ

15 Հնս

Էռնեստ Հեմինգուեյը գրազ եկավ, թե կարող է գրել աշխարհի ամենակարճ պատմվածքը, որը կհուզի յուրաքանչյուրին: Ու գրեց հետևյալը. «For sale: baby shoes, never worn.» («Վաճառվում են մանկական կոշիկներ՝ երբեք չկրած»):

preview-22904515-650x341-98-1484578368

 

ԳԵՐԻ ՍԱՐՏՐԸ

15 Հնս

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ժան Պոլ Սարտրը 9 ամիս անցկացրեց ռազմագերիների ճամբարում: Որքան էլ զարմանալի թվա, գրողն իրեն ճամբարային պայմաններում այնքան էլ վատ չէր զգում: Այդ օրերին գրված նամակներից մեկում նա ասում էր. «Մենք մեղավոր չենք, որ հայտնվել ենք այստեղ: Մենք այստեղ ենք պարզապես այն պատճառով, որ չենք կարողանում դուրս գալ: Գլուխս կարող է մի քիչ հանգստանալ»: Եվ հենց ճամբարում էլ Սարտրը գրեց «Ճանճերը» թատերախաղը:

49642937_image008

%d bloggers like this: