Պահոց | 7:21 ա.

Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել, դրա համար լուծարում են. Հովիկ Չարխչյան

16 Մյս

Կառավարությունը մտադիր է մինչև տարեվերջ լուծարել Կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչությունը: Նախարարության աշխատակազմում որպես առանձնացված ստորաբաժանում գործող Լեզվի պետական տեսչության հնարավոր լուծարումը մտահոգել է գրականագետ Հովիկ Չարխչյանին: Գրականագետը Լեզվի պետական տեսչությունը լուծարողներին նախ մեկ պատմական փաստ է հիշեցնում:
Սկսած Առաջին հանրապետության կազմավորումից և հաջորդած տարիներին Հայաստանի իշխանությունների ուշադրությունը մշտապես սևեռված է եղել հայոց լեզվի վրա: Իսկ այն մարդիկ, որոնք այսօր որոշել են Լեզի տեսչությունը լուծարել, նրանք կա՛մ պատմություն չգիտեն, կա՛մ տեղյակ չեն` ինչ նշանակություն ունի լեզվի արժեքը: «Կամ էլ այնքան ապազգային երևույթ են դարձել, որ իրենք լեզուն կարող են վերածել ինչ-որ մի սովորական շարքային ՊՈԱԿ-ի, ԾԻԳ-ի»,- NewsBook-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գրականագետը:
Փոխանակ Lեզվի պետական տեսչության լիազորություններն ընդլայնվի` նրան տրվի կոմիտեի կարգավիճակ, այն կառավարությանը կից կառույց դառանա, վերահսկողական մարմնից վերածվի լեզվաշինական կառույցի, մեկընդմիշտ վերացնում են: «Ի՞նչ կարող ես այդ տեսակ մարդկանց ասել, որոնք Լեզվի պետական տեսչություն են լուծարում, այստեղ մենք մտածողության իսպառ բացակայության երևույթի հետ գործ ունենք»,- հավելեց մտավորականը: Հովիկ Չարխչյանի կարծիքով` Լեզվի պետական տեսչությունը չի կարող երկրին փող բերել` դա ո՛չ ռեստորան է, ո՛չ օբյեկտ: Այն մի կառույց է, որին պետությունն ինքը պետք է կերակրի և փայփայի:
«Այսօր օտար լեզուների, մշակույթների, արժեհամակարգերի այնպիսի ինտերվենցիա է հանրապետությունում, որ դրանից պաշտպանվելու միակ տարբերակը սեփական լեզուդ պաշտպանելն ու հզորացնելն է: Այս ամբողջ իրողության մեջ, երբ կառավարությունը նման որոշում է կայացնեում, ես ընդամենը մի պատասխան ունեմ դրան` պետք է լեզվի նկատամամբ հարգանք ունեցողները համախմբվեն ու հակադարձեն բոլոր այն իշխանական մարմիններին, որոնք նման հանցավոր քայլի են դիմում»,- շեշտեց մտավորականը:
Գրականագետը նշեց, որ լեզվի տեսչությունը պետք է լուրջ գիտական կառույց դարձնել: «Այսօր մենք դրա փոխարեն ունենք մի խեղճ լեզվի տեսչություն, որտեղ մասնագետներին ուղարկում են խանութների ցուցակաները ստուգելու, հետո դժգոհ են մնում, թե այդ մարդիկ ինչո՞ւ են այդ բանն անում: Եթե դու մարդու գործունեության շրջանակն այնքան ես նեղացնում, որ դարձել է հարկայինի աշխատող, ի՞նչ եք այդ մարդուց պահանջում»,- ընդգծեց Հովիկ Չարխչյանը:

http://newsbook.amhch

ՄԵՂԱՎՈՐԸ

16 Մյս

Մարդ էր մահացել: Ոստիկանությունից երկու հոգի եկան:
— Ինչպե՞ս է եղել դեպքը,- հարցնում են:
— Դեպքը, հարգելիներս,- ասում եմ նրանց,- եղել է այսպես. մարդն ապրում էր, իսկ հետո մեռավ: Այդպես պատահում է:
Բայց նրանք դժգոհ են:
— Մեզ մանրամասներ են պետք, ինչի՞ց է մահացել:
Ես, իհարկե, հասկանում եմ, որ ցանկացած մահ իր խորքում հանցավորության տարրեր ունի, բայց ոստիկաններին չեմ ուզում ծանրաբեռնել այդ կարգի դատողություններով և անմիջապես անցնում եմ մահվան պատճառներին ու մեղավորներին:
— Մեղավորները շատ են,- ասում եմ նրանց:- Նախ տարիքն էր մեղավոր, հետո առողջությունը, հետո ապրումները, կենցաղային պայմանները, սննդի որակը, երկրի վիճակը, աղտոտված մթնոլորտը, մարդկային հարաբերությունները, ցածր աշխատավարձը, բարձր հարկերը, կեղծված ընտրությունները, չորային կլիման, անկանոն ջրամատակարարումը…
Ոստիկանի համբերությունը հատում է.
— Դու արդեն ուրիշ բաներ ես խոսում: Մեզ ասա` ի՞նչ գրենք:
— Ասեմ: Գրեք, որ մեղավորը կյանք էր: Մահվան համար միշտ էլ մեղավորը կյանքն է:

Հովիկ Չարխչյան150604143653_die_dead_man_hand_624x351_getty

%d bloggers like this: