Պահոց | 2:19 ա.

ՄԱՐԴՈՒ ԱՊԱԳԱՆ

8 Մյս

Ապագան գայթակղիչ է:
Բոլորի համար էլ հետաքրքիր է իմանալ, թե ինչպիսին կլինի ապագայի աշխարհը, ապագայի երկիրը, ապագայի քաղաքը. նոր տեխնոլոգիաներ, գիտական նվաճումներ, ֆանտաստիկ ձեռքբերումներ, բազմապատկված հզորություններ…
Իսկ ես երևի ժամանակից ետ եմ մնացել: Ինձ միայն մտահոգում է, թե ինչպիսին կլինի ապագայի մարդը: Ու դեռ միամտաբար շարունակում եմ կարծել, որ մարդն է պտտում ժամանակի անիվը:

Հ. Չարխչյանguy-looking-out-on-clouds-from-top-of-mountain

ՔԱՄԻՆ

8 Մյս

Մի մատ երեխա է: Ուզում է կարուսել նստել: Աչքերը կրակի պես պեծպեծում են: Հարցնում եմ.
— Կարուսելի ի՞նչն ես սիրում:
Ասում է.
— Կարուսելի քամին…

Հ. Չարխչյանattractions-620349_960_720

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

8 Մյս

ՀՊԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

Երբ վերջալույսն է մխրճվում ամպերի մեջ` սանրի նման,
Ու հոտոտող բարակ քամին շնիկի պես կանգ է առնում
Ամեն թփի, ծառի, գուղձի և ամեն մի մարդու առաջ.
Ու երբ ցուրտը երիտասարդ ցույց է տալիս իր ուժն արդեն`
Ստիպելով շապիկ կոճկել ու մրմնջալ խոսքեր դժգոհ.
Ու երբ մթան թավշի վրա օրվա հաչոցն է խլանում,
Իսկ հատ ու կենտ լույսերն ասես դառնում են հին զարդանկար,-
Միամի՜տ եմ դառնում նորից,
Հավատում եմ արդարությա՛ն,
Ու թվում է, թե ես պիտի իմ… բնական մահով մեռնեմ…

s-l1600

ԷԴԳԱՐ ԱԼԱՆ ՊՈ

8 Մյս

Ով ճաշակել է հավատարիմ ու խելացի շան նկատմամբ կապվածությունը, նրան անհրաժեշտություն չկա բացատրելու, թե ինչ ջերմ երախտագիտությամբ է շունը հատուցում դրա դիմաց: Անշահախնդիր ու ինքնազոհ սիրո մեջ կենդանիներն ունեն մի այնպիսի բան, որ գրավում է յուրաքանչյուրի սիրտը, ում վիճակվել է առնչվել ուխտադրուժ բարեկամության և խաբուսիկ նվիրվածության հետ, որ հատուկ է Մարդուն:

7066084

%d bloggers like this: