Հակաէսթետիկ ծրագիր, թե ՞ աշխարհում ընդունված տենդենց. բուռն կրքեր՝ օպերային թատրոնում ռեստորան կառուցելու շուրջ

10 Ապր

Վերջերս հայտնի դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին: «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Ծրագիրը, սակայն, դեռ կյանքի չկոչված` արժանացավ տարաբնույթ, երբեմն` ծայրահեղ մեկնաբանությունների: Հայ հանրության մի ստվար զանգված սոցցանցերում կարծիք է հայտնում, որ օպերային շենքում ռեստորանի բացումը հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է: Մյուս մասը շեշտում է, թե շատ կարեւոր է` ինչպես կիրականացվի տվյալ ծրագիրը: Նրանք տարակուսում են` որտեղ է լինելու ռեստորանի մուտքը, կստացվի արդյո՞ք օպերային շենքում բարձր մակարդակով ռեստորան կառուցել, որտեղ կհնչի իսկապես բարձրաճաշակ երաժշտություն, չի մատուցվի քաբաբ եւ խորոված, ինչպես հարկն է` կկատարվի օդափոխություն եւ ձայնամեկուսացում: Մարդիկ իրենց մտահոգությունը հայտնում են նաեւ` հաշվի առնելով նախկինում գրանցված «տխուր» փորձերը, ինչպիսին, օրինակ, Ֆիլհարմոնիկի շենքին հարակից բացօթյա սրճարանն է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն, այն համոզման է, որ թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որեւէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա. «Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգեւոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որեւէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, եւ կարծես թե դրա վերջը չի երեւում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետեւություններ անել, այլապես քաջ տղա երեւալու չհիմնավորված սեւեռումները ամեն անգամ իրենց ետեւից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան17820768_1472790349458442_400820914_n-600x468
http://armlur.am/675786/

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s