Պահոց | 3:08 ա.

ՎԻԿՏՈՐ ՏՈՉԻՆՈՎ

10 Ապր

Ուժեղները միշտ հաղթում են թույլերին: Եթե թվում է, թե հաղթում է թույլը, ապա դա ընդամենը թվում է, որովհետև ուժեղը նա չէ, ով մյուսներից ուժեղ է թվում, և ոչ էլ նա, ով իրեն մյուսներից ուժեղ է համարում: Ուժեղը նա է, ով հաղթում է: Ուժը միայն մի չափանիշ ունի` հաղթանակը:

Сильные-и-слабые-стороны-человека

Հակաէսթետիկ ծրագիր, թե ՞ աշխարհում ընդունված տենդենց. բուռն կրքեր՝ օպերային թատրոնում ռեստորան կառուցելու շուրջ

10 Ապր

Վերջերս հայտնի դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին: «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Ծրագիրը, սակայն, դեռ կյանքի չկոչված` արժանացավ տարաբնույթ, երբեմն` ծայրահեղ մեկնաբանությունների: Հայ հանրության մի ստվար զանգված սոցցանցերում կարծիք է հայտնում, որ օպերային շենքում ռեստորանի բացումը հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է: Մյուս մասը շեշտում է, թե շատ կարեւոր է` ինչպես կիրականացվի տվյալ ծրագիրը: Նրանք տարակուսում են` որտեղ է լինելու ռեստորանի մուտքը, կստացվի արդյո՞ք օպերային շենքում բարձր մակարդակով ռեստորան կառուցել, որտեղ կհնչի իսկապես բարձրաճաշակ երաժշտություն, չի մատուցվի քաբաբ եւ խորոված, ինչպես հարկն է` կկատարվի օդափոխություն եւ ձայնամեկուսացում: Մարդիկ իրենց մտահոգությունը հայտնում են նաեւ` հաշվի առնելով նախկինում գրանցված «տխուր» փորձերը, ինչպիսին, օրինակ, Ֆիլհարմոնիկի շենքին հարակից բացօթյա սրճարանն է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն, այն համոզման է, որ թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որեւէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա. «Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգեւոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որեւէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, եւ կարծես թե դրա վերջը չի երեւում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետեւություններ անել, այլապես քաջ տղա երեւալու չհիմնավորված սեւեռումները ամեն անգամ իրենց ետեւից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան17820768_1472790349458442_400820914_n-600x468
http://armlur.am/675786/

Նոր գիրք` Հովիկ Չարխչյանից

10 Ապր

Լույս է տեսել գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի նոր գիրքը: «Ես` ենթակա, գրում եմ` ստորոգյալ» խորագիրը կրող ժողովածուն իր մեջ ներառում է հեղինակի էսսեներն ու մանրապատումները: Ժանրային այսպիսի կտրուկ անցումը Չարխչյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ ցանկացած նյութ թելադրում է իր ձևը, և տվյալ պարագայում ասելիքի ներքին տրամաբանությունն էլ կանխորոշել է շարադրանքի կառուցվածը:

Այս գրքում մտացածին հերոսներ չկան: Դրանք հայտնի ու անհայտ մարդիկ են, որ ապրել ու գործել են տարբեր ժամանակներում, ամենահակասական իրավիճակներում: Սակայն անփոփոխ են մնացել մարդկային հիմնական արժեքները, կյանքի, հարաբերությունների, ոգեղեն հարստության հանդեպ վերաբերմունքը: Չարխչյանի գիրքն այդ թանկ ժառանգության վերագնահատման, իմաստավորման, վերին ու ստորին շերտերի տարանջատման մասին մտորումների, փաստերի, համադրությունների մի ամբողջություն է, որ հասցեագրված է ընթերցողի լայն շրջանակի:17821577_1472790486125095_798236409_n-450x600

http://armlur.am/675847/

ԷՆՇՏԵՅՆԻ ՀԵՔԻԱԹԸ

10 Ապր

Մի անգամ Ալբերտ Էյնշտեյնին հարցրեցին, թե ինչպե՞ս անել, որ մեր երեխաները խելացի մեծանան: Նրա պատասխանը միաժամանակ և պարզ էր, և իմաստուն:
— Եթե ուզում եք, որ ձեր երեխաները խելացի մեծանան,- ասաց նա,- նրանց համար ընթերցեք կախարդական հեքիաթներ: Իսկ եթե ուզում եք, որ նրանք էլ ավելի խելացի լինեն, ավելի շատ հեքիաթներ կարդացեք:

ՆԻԼ ԳԵՅՄԱՆf1d5334f27

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է

10 Ապր

«Մշակ» թերթի 1893 թվականի 18-րդ համարում զետեղված մի փոքրիկ գրառում հազիվ թե անտարբեր թողնի նաև այսօրվա ընթերցողներին: Այնտեղ ասված է.
«Արարատյան նահանգի մայրաքաղաք Երևանը վաղուց զբաղված է նոր քաղաքագլուխ ընտրելու հարցով, բայց հարմարը չէ գտնում: Երևանի ձայնավոր և անձայն բնակիչները ամեն օր մատների վրա համրում են քաղաքագլխության հարմար քաղաքացիներին:- Էլի ոչինչ չէ դուրս գալիս: Ահա մի քաղաք, որ աղքատ է ոչ թե փողով, այլ մարդկանցով»:

Կարծես թե պատմությունը կրկնվելու վատ սովորույթ ունի:1

%d bloggers like this: