Պահոց | 4:11 ա.

ԿՈԲՈ ԱԲԵ

1 Ապր

Ոչ ոք ի զորու չէ կարդալ մարդու դեմքի արտահայտությունը, եթե այն քողարկված է ժպիտով: Հիշիր Մոնա Լիզայի առեղծվածային ժպիտը: Կամ մտածիր իր տիրոջ առաջ կանգնած ծառայի ժպիտի մասին: Ժպիտը պողպատե պատ է ցանկացած հայացքի առաջ:

abekobo3

ՄԱՐՍԵԼ ՊԱՆԻՈԼ

1 Ապր

Մի հասցե էին տվել, ուր պետք է ներկայանայի աշխատանքի համար: Տան առաջ մի մանչուկ էր նստած: Հարցրեցի.
— Ծնողնեերդ տա՞նն են:
— Այո, պարոն:
Դռան զանգը տվեցի: Ոչ մի պատասխան:
— Վստա՞հ ես, որ տանն են:
— Այո, պարոն:
Նորից զանգ տվեցի` ավելի երկար և ուժգին սեղմելով կոճակը: Ոչ մի պատասխան, ոչ մի ձայն ներսից:
— Չե՞ս ամաչում, որ սուտ ես խոսում:
— Ե՞ս,- պատասխանեց մանչուկը,- երբեք սուտ չեմ խոսել:
— Բայց… Եթե ծնողներդ տանը լինեին, պիտի գային դուռը բացելու:
— Իհարկե: Բայց մենք այստեղ չենք ապրում:10125s

ՋՈՆ ՍԹԱՅՆԲԵՔ

1 Ապր

Միշտ ապրել եմ տաք և բուռն: Կամ կառապանի պես հարբել եմ, կամ ահավոր շատ կերել, կամ էլ բերանս ոչինչ չեմ դրել: Կամ օրերով քնած եմ եղել, կամ էլ գիշերներն անվերջ աչք չեմ փակել: Կամ ծանր ու երկարատև աշխատանքի մեջ եմ նետվել փառքիս օրերին, կամ էլ օրերով անձնատուր եմ եղել բացարձակ ծուլությանը: Բեռնակիր եմ եղել` արկղեր եմ շալակել ու հրել, փայտահատ եմ եղել, լեռներ եմ մագլցել, տրվել եմ սիրուն ամենայն հաճույքով, և երբ գինարբուքին հաջորդող առավոտը չոր, լեղի շուրթերով արթնացել եմ, ասել եմ` սովորական բան է, ու քայլել եմ առաջ:

228311585

 

ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ

1 Ապր

Ի՞նչ կա: Ամենից առաջ գիտեմ, որ ես կամ: Բայց ո՞վ եմ ես: Միակ բանը որ գիտեմ իմ մասին, այն է, որ ես տառապում եմ: Ու եթե տառապում եմ, ապա նրա համար, որ իմ էության խորքում կրճատում կա, բաժանում կա: Բաժանված եմ, սակայն չգիտեմ, թե ինչից: Չեմ կարող նրան անուն տալ: Բայց բաժանված եմ: Նախապես դա կոչվում էր Աստված: Այսօր նա անուն չունի այլևս:ад1742

%d bloggers like this: