Պահոց | 11:11 ե.

ՓԱԿ ԿՃՈՒՃԸ ԴԵՌ ՉԲԱՑԱԾ

1 Մրտ

Հենց ցանկապատի երկայնքով, երկու ծեր ծիրանեների շվաքի տակ առու էինք փորում: Գարնան հողը դեռ խոնավ ու կպչուն էր, թույլ արևից ծուլ-ծուլ լինելով փորում էինք: Ու մեկ էլ բահս ինչ-որ կոշտ բանի խփվեց: Նորից փորձեցի: Խուլ զրնգաց: Քար չէր: Սկսեցի հողը զգույշ մի կողմ տանել ու տեսա կճուճը:
Կավե մոխրագույն կճուճ էր, բերանը փակ: Ծնկեցինք ու սկսեցինք ձեռքերով հողը հեռացնել: Մինչ մաքրում էինք, կճուճի չափերին հազարապատիկ գերազանցող երազները թափվեցին մեր գլխին: Այն, ինչ կարող էր ներսում լինել, քանի-քանի ցանկություն իրականություն կդարձներ, ինչքան բաներ կտար, որ չունեինք, ինչեր կբերեր, որ բերել չէինք կարողացել…
Այդպես` պսպղացող հայացքներով ու տենդոտ շարժումներով վերջապես կճուճը դուրս բերեցինք, բացեցինք բերանը: Իսկ ներսում հորած պանիր էր: Երևի շատ վաղուց թաղել էին բակում ու մոռացել էին:

Հ. Չարխչյանkuvshin

ՀԱԿՈԲՅԱՆԻ ՏԵՍԱԾ ԶԵՆՔԸ

1 Մրտ

Մի անգամ Ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Հակոբ Հակոբյանին հանդիպեցի: Ցուցասրահի պատին նրա նոր կտավն էր, իսկ նկարիչը աստիճանը դրել, բարձրացել ու տեղում աշխատում էր: Կտավը պատկերում էր մի հսկա ամբոխ` կազմված միայն մարդկային հագուստներից: Հակոբյանն ասաց, որ մի քանի թերի, անավարտ դրվագներ կան, եկել է տեղում դրանք շտկելու և լրացնելու: Հետո բացատրեց, որ իր աշխատանքը կոչվում է «Նեյտրոնային զենքին` ոչ»: «Նեյտրոնային զենքը ոչնչացնում է մարդկանց, սակայն չի վնասում շինությունները: Մարդիկ չկան, իսկ նրանց կառուցած քաղաքները կանգուն են, իրերն` անվնաս: Բայց դրանք այլևս ոչինչ չարժեն, եթե մարդը չկա»:
Հիմա շատ տարիներ են անցել ու ես նորից եմ նայում Հակոբյանի կտավը: Այնտեղ ոչ մի նեյտրոնային ռումբ էլ չկա: Դա ընդամենը շատ հարմար պատրվակ է եղել նրա համար` ստեղծելու այդպիսի մի աշխատանք, որ պիտի մեզ հիշեցներ այն մասին, թե ինչպես է ավարտվում ու ոչնչանում մարդը, երբ նյութական աշխարհը գերիշխում է նրա կյանքում: Հակոբյանն ավելի սարսափելի զենք է տեսել, որ հաղթում է առանց պայթյունի:
Հ. Չարխչյան

pizap-com14881255709221

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

1 Մրտ

Թերթերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ ուղղորդեն հասարակական կարծիքը, այլ նրա համար, որ բավարարեն այն: Եվ հեռու չէ այն ժամը, երբ բոլոր թերթերը կդառնան ուխտադրուժ, կեղծավոր, պատվազուրկ, խաբեբա ու մահաբեր: Նրանք կսկսեն սպանել միտքը, գաղափարը, մարդկանց և դրա հաշվին ծաղկում կապրեն: Նրանք առավելություն ունեն բոլոր վերացական բաների նկատմամբ: Չարիքը կատարյալ կլինի ու ոչ ոք դրա համար մեղավոր չի լինի:

%d0%b1%d0%b5%d1%80%d0%b4%d0%b8%d1%87%d0%b5%d0%b2-%d0%b4%d0%b5%d0%bb%d0%be%d0%b2%d0%be%d0%b9

%d bloggers like this: